Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Յազլովեց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ծխական եկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունՅազլովեց[1]
Հիմնական ամսաթվերը1551
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի ազգային նշանակության ճարտարապետական ժառանգություն
Հիմնադրված1551
Քարտեզ
Քարտեզ
 Saint Nicholas church, Yazlovets Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Յազլովեց քաղաքում գտնվող կրոնական կառույց (ուկրաիներեն՝ Церква святого Миколая Чудотворця)։ Պատկանում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լվովի եպիսկոպոսությանը, ապա նաև՝ հայ կաթողիկե եկեղեցու Լվովի արքեպիսկոպոսությանը։ Համակարգում էր ներկայիս Տերնոպոլի մարզի Յազլովեց քաղաքում բնակվող ուկրաինահայության (լեհահայության) հոգևոր կյանքը, գործել է 1551 թվականից։ Ներկայումս պատկանում է Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն և կոչվում է սուրբ Նիկոլայ հրաշագործի անունով։

Հայերի հոսքը Յազլովեց սկսել է ուշ միջնադարում և տևել է երկար տարիներ։ Հայ գաղթականներն այնտեղ են եկել ոչ միայն Ղրիմից և Մոլդովայից, այլև Փոքր Ասիայից և բուն Հայկական լեռնաշխարհից։ Հայկական թաղամասը գտնվում էր Յազլովեցի կենտրոնական մասում։ Բացառապես հայերով բնակեցված երկու փողոց խաչվել են քաղաքի կենտրոնում. այնտեղ մի փոքրիկ բլրի վրա գտնվում էր հայկական սուրբ Աստվածածին եկեղեցին[2]։

17-րդ դարում եկեղեցին եղել է հայկական տաճար։ Ժամանակակից անվանումը թվագրվում է 1801 թվականից, այն բանից հետո, երբ այն փոխանցվել է քաղաքի ուկրաինական համայնքին[3]։ Եկեղեցուն կից պահպանվել է նրա զանգակատունը։ Մանկովսկու և ռումինացի հայագետ Իորգիի հետազոտությունների հիման վրա Օբերտինսկին գրում է, որ աշտարակը կառուցվել է շինարարության ավարտից հետո և նման է Մոլդովայում կառուցվածներին, և դա հիմք է տալիս մտածելու, որ ճարտարապետը մոլդովահայ համայնքից էր, և որ աշտարակը կառուցվել է Մոլդովայից վերաբնակեցման ալիքի ժամանակ[4]։

Յազլովեցի հայերը կառուցել են հայերեն գրությամբ աղբյուր։ Բոլոզ-Անտոնևիչը, ով հրապարակել է աղբյուրի լուսանկարը և արձանագրությունը, գրում է, որ այն կառուցել են պարոն Հակոբը և նրա եղբայր Ստեփանը 1611 թվականին, սվաղային զարդանախշերը պատրաստել է քարի վարպետ Աբրահամը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տաճարը մեծ վնաս է կրել, կորցրել է տանիքն ու առաստաղը։ Մուտքի մուտքի վրա պահպանվել են հայերենով քարե արձանագրություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wiki Loves Monuments monuments database — 2023.
  2. «Древние армянские колонии в Украине и Польше. ЯЗЛОВЕЦ. Եազլովցա . Jazłowiec. Язлiвець. Первая часть». https://kievao.com.ua (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. Бучач і Бучаччина. Історично-мемуарний збірник/ ред. колегія Михайло Островерха та інші. - Ню Йорк - Лондон - Париж - Сидней - Торонто: Наукове товариство імені Шевченка, Український архів, 1972. - Т.XXVII - С. 678
  4. «Древние армянские колонии в Украине и Польше. ЯЗЛОВЕЦ. Եազլովցա . Jazłowiec. Язлiвець. Вторая часть». https://kievao.com.ua (ռուսերեն). {{cite web}}: External link in |website= (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]