Tecmo
Tecmo | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկու��յուն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | հուլիսի 31, 1967 |
Վայր | Տիյոդա, Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Koei Tecmo Holdings? |
Սեփականատեր | Koei Tecmo Holdings? |
Կայք | tecmo.co.jp |
Tecmo Վիքիպահեստում |
Tecmo, ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 1967 թվականին։ 2009 թվականին ընկերությունը միավորվեց Koei կազմակերպության հետ, ձևավորելով՝ Tecmo Koei հոլդինգ, և սկսեց խաղեր թողարկել այդ անվան տակ, մինչև 2010 թվականը, որից հետո նորից դարձավ անկախ ընկերություն։ Ներկա պահին ընկերությունը հայտնի է այնպիսի խաղաշարերով, ինչպիսիք են՝ Star Force, Dead or Alive, Ninja Gaiden, Deception, Monster Rancher, Rygar, Tecmo Bowl, Fatal Frame, Tōkidenshō Angel Eyes և Gallop Racer։ Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Տոկիո քաղաքում[1], ինչպես նաև ունի գրասենյակ Տորրանս քաղաքում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 1967 թվականի հուլիսի 31-ին, հաշվարկող սարքեր մշակողի կողմից, երկու տարի անց սկսեց վաճառել սեփական արտադրության զվարճանքի ապրանքներ[3]։ 1981 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվեց դուստր ընկերությունը, որը կրում էր U.S. Tehkan անվանումը, մեկ ամիս անց Ճապոնիայում թողարկվեց խաղային սարք Tehkan անունով։ Այն իրենից ներկայացնում էր Pleiads խաղը, որը տարածվում էր ԱՄՆ-ում Centuri ընկերության կողմից։ Ավելի ուշ լույս տեսան դասական խաղեր՝ Bomb Jack և Tehkan World Cup։ 1986 թվականի հունվարի 8-ին ընկերությունը պաշտոապես փոխարինեց անվանումը դառանալով՝ Tecmo։
2008 թվականի հունիսին ընկերության ֆինանսական վճակը կտրուկ ծանրացավ, որի համար պատճառ հանդիսացավ խաղեր դիզայներ Թոմոնոբու Իտագակի հետ ունեցած դատական պարզաբանութուններ, ով նաև դուստր ստուդիայի՝ Team Ninja ղեկավարներ։ Հեղինակային իրավունքների խախտման և հոգեբանական վնասներ հասցնելու մեղադրանքով ընկերությունը աշխատակցին վճարեց 145 միլլիոն իյեն[4]։ Նույն մեղադրանքով դատական գործեր բացեցին նաև այլ աշխատակիցներ, որի արդյունքում ընկերությունը կանգնեց սնանկացման եզրին[5]։ Օգոստոսի 29-ին Square Enix ցանկություն հայտնեց գնել ընկերության բաժնետոմսերի 30%-ը 22,3 միլլիարդ իյենով[6]։ Սակայն սեպտեմբերի 4-ին ընկերությունը մերժեց այս առաջարկը[7]։ Դրա փոխարեն Tecmo-ն որոշեց միավորվել Koei ընկերության հետ[8], միավորման գործընթացը տևեց ավելի քան կես տարի, և միայն 2009 թվականի ապրիլի 1-ին հայտնվեց Tecmo Koei հոլդինգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "主要営業所." Tecmo. February 20, 2002. Retrieved on October 18, 2010. "本社 東京都千代田区九段北4丁目1番34号 03-3222-7645."
- ↑ "Contact Արխիվացված 2011-07-05 Wayback Machine." Tecmo. Retrieved on October 18, 2010. "Tecmo, Inc. 21213-B Hawthorne Boulevard Torrance, CA 90503."
- ↑ (October 2002). "Ninja Beach Party". Official Xbox Magazine (11): 52.
- ↑ Brian Ashcraft. (2 июня 2008). «Itagaki Leaving Tecmo, Suing Tecmo» (անգլերեն). Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Emma Boyes. (17 июня 2008-06-17). «Report: More staff sue Tecmo» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Tor Thorsen. (29 августа 2008). «Report: Square Enix makes $200M Tecmo bid» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Brian Ashcraft. (4 сентября 2008). «Report: Tecmo Rejects Square Enix's Takeover Offer» (անգլերեն). Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ Brian Ashcraft. (4 сентября 2008). «Report: Tecmo And Koei In Talks To Merge» (անգլերեն). Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.