Jump to content

S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat
ՄշակողGSC Game World
ՀրատարակիչGSC World Publishing (ԱՊՀ)
Viva Media (ՀԱ)[1]
Deep Silver (ԵՄ)
Zoo Corporation (Ճ)
bitComposer Games (Ավ.)[2]
ԴիստրիբյուտորSteam, GOG.com[3] և Humble Store
Միջերեսի լեզուռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն և ճապոներեն
Սերիայի մասS.T.A.L.K.E.R.
ՆախորդS.T.A.L.K.E.R.: Clear Sky
ՀաջորդS.T.A.L.K.E.R.: Heart of Chernobyl (կթողարկվի 2024թ. սեպտեմբերի 5-ին)
ՎայրՈւկրաինա
Թողարկման թվականՀոկտեմբերի 2, 2009 (ԱՊՀ)
Փետրվարի 2, 2010 (ՀԱ)
Փետրվարի 5, 2010 (ԵՄ)
Փետրվարի 19, 2010 (Ճ)
Փետրվարի 25, 2010(Ավ.)
ՊլատֆորմներWindows
ՇարժիչX-ray Engine 1.6
Վերջին տարբերակ1.6.02
ԺանրՇութեր առաջին դեմքից, «survival horror»
Խաղի ռեժիմՄիակառավարելի, համացանցային խաղ
Տարիքային
վարկանիշներ
PEGIPEGI 16[4]
USKUSK 18[5]
ESRB17+[6]
ԿրիչDVD, Steam
ԿառավարումՍտեղնաշար և մկնիկ
🌐cop.stalker-game.ru
 S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat Վիքիպահեստում

«S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat» (հայերեն՝ «Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր.՝ Պրիպյատի կանչը»), ուկրաինական «GSC Game World» ստուդիայի կողմից մշակված համակարգչային խաղ, շութեր առաջին դեմքից։ Հանդիսանում է «S.T.A.L.K.E.R.» խաղաշարի թվով երրորդ թողարկումը և գեղարվեստական ժամանակագրությամբ հաջորդում է «S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl» («Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր.՝ Չեռնոբիլի ստվերը») խաղի դեպքերին։

Խաղի թողարկումն ԱՊՀ տարածքում տեղի է ունեցել «GSC World Publishing» ընկերության կողմից՝ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին։ Եվրոպական և հյուսիսամերիկյան շուկաների համար խաղը հրատարակվել է 2010 թվականին սկզբին՝ համապատասխանաբար «Viva Media»[1] և «Deep Silver» ընկերությունների կողմից։

Դեգտարևի լուսանկարը խաղի վերջնահոլովակում

Խաղի դեպքերն անմիջապես հաջորդում են «Չեռնոբիլի ստվերը» մասի հանգուցալուծմանը։ Այն բանից հետո, երբ Ստրելոկն ապաակտիվացնում է «ուղեղի կառավարիչը», մեծ թվով ստալկերներ շտապում են դեպի չեռնոբիլյան գոտու կենտրոն՝ հազվագյուտ արտիֆակտների և հավանական այլ գանձերի հետևից։ Օգտվելով ոսկու տենդ հիշեցնող իրավիճակից, կառավարությունը որոշում է կայացնում մեկնարկել «Անցում» գործողությունը։ Գործողության շրջանակներում նախատեսվում էր ուղղաթիռների միջոցով անցկացնել լայնամասշտաբ օդային խուզարկություն, որին էլ պետք է հաջորդեր ռազմական հարձակումը Չեռնոբիլի ատոմակայանի վրա։ Դժբախտաբար առաքելությունը ձախողվում է այն բանից հետո, երբ ուղարկված հինգ ռազմական ուղղաթիռները վթարի են ենթարկվում։ Այս անգամ խաղացվող կերպարի դերում է հանդես գալիս նախկին փորձառու ստալկեր և Ուկրաինայի ազգային անվտանգության գործակալ մայոր Ալեքսանդր Դեգտարևը, ով առաջադրանք է ստանում ուղևորվել չեռնոբիլյան գոտի և ուսումնասիրել բոլոր այն տեղամասերը, որտեղ վթարի էին ենթարկվել ռազմական ուղղաթիռները։

Ուսումնասիրությունների ժամանակ Դեգտարևը պարզում է, որ ուղղաթիռները վթարի էին ենթարկվել խոշոր էլեկտրաշոկային չափաբաժինների պատճառով։ Ուղղաթիռներից մեկի սև արկղի շնորհիվ Դեգտարևը պարզում է նաև, որ փրկված զինվորականներն ուղևորվել էին դեպի անորոշ տարհանման կետ, որը գտնվում է Պրիպյատ ուրվական քաղաքում։ Չնայած մուտքը դեպի քաղաք փակ էր բոլոր կողմերից, Դեգտարևին հաջողվում է կամավորական խումբ ձևավորել և ուղևորվել այնտեղ գաղտնի ստորգետնյա անցումով։ Անցումում բազմաթիվ մուտանտային էակների և առեղծվածային «Մոնոլիտ» խմբավորման անդամների հետ մարտի բռնվելուց հետո, խմբին հաջողվում է հայտնվել Պրիպյատում և գտնել փրկված զինվորականներին։

Շուտով Դեգտարևը հանդիպում է նախորդ մասի գլխավոր հերոս Ստրելոկին։ Ստրելոկը պատմում է չեռնոբիլյան գոտու գաղտնիքների մասին, այդ թվում բացատրելով ուղղաթիռների վթարը՝ այն կապելով թունավոր արտանետումների հետ։

Խաղի վերջնամասում Դեգտարևը, Ստրելոկն ու մի շարք զինվորականներ զինված մարտ են մղում մոնոլիտյան մոլեռանդների հետ, որից հետո շտապում դեպի ռազմի դաշտ ժամանած տարհանող ուղղաթիռը։ Օգտատերը կարող է որոշել՝ մնալ Գոտում, կամ ընդմիշտ հեռանալ։ Հեռանալու դեպքում խաղն ավարտվում է, իսկ մնալու դեպքում՝ վերածվում «ազատ խաղի», որի շրջանակներում էլ հնարավոր է կատարե�� բազմաթիվ երկրորդական առաքելություններ, ազատորեն ուսումնասիրել տարածքներ և այլն։

Խաղի հանգուցալուծումը կախված է օգտատերի ընտրություններից։ Որոշ երկրորդական պլանի կերպարների մահը կարող է ներազդել խաղի վերջնահոլովակի վրա։

Ի տարբերություն առաջին երկու մասերի (որոնք ունեն 11 տարածքներ), «Պրիպյատի կանչը» ունի 3 տարածք, դրանք են՝

  1. Հետնախորշ
  2. «Յուպիտեր» թաղամաս
  3. Պրիպյատ

Համակարգային պահանջներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվազագույն պահանջներ

  • Պրոցեսոր՝ Intel Pentium 4 2.0 Գհց / AMD XP 2200+
  • ՕՀ՝ 512 Մբայթ
  • Տեսաքարտ՝ nVIDIA® GeForce 5700 / ATI Radeon 9600 128 Մբայթ
  • Կոշտ սկավառակ՝ 128 Գբայթ ազատ տարածություն

Խորհուրդ տրվող պահանջներ

  • Պրոցեսոր՝ Intel Core 2 Duo E7400 / AMD 64 X2 5600+
  • ՕՀ՝ 2 Գբայթ
  • Տեսաքարտ՝ Direct3D 9.0c 512 Մբայթ
  • Կոշտ սկավառակ՝ 10 Գբայթ ազատ տարածություն

Տեղ գտած կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alexey Omelchuk - Intro
  2. Alexey Omelchuk - Theme of Zaton. Day
  3. Alexey Omelchuk - Theme of Zaton. Night
  4. Alexey Omelchuk - Theme of Jupiter. Day
  5. Alexey Omelchuk - Theme of Jupiter. Night
  6. Alexey Omelchuk - Theme of Pripyat. Day
  7. Alexey Omelchuk - Theme of Pripyat. Night
  8. Alexey Omelchuk - Combat Theme 1
  9. Alexey Omelchuk - Combat Theme 2
  10. Alexey Omelchuk - Combat Theme 3
  11. Alexey Omelchuk - Combat Theme 4
  12. Alexey Omelchuk - Outro[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Հայտարարվել է «STALKER»-ի հյուսիսամերիկյան թողարկման մասին». «New Game Network». 2009 թ․ դեկտեմբերի 15.(անգլ.)
  2. «bitComposer Games. S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat». «Bit-composer.com». 2009 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.(անգլ.)
  3. GOG.com — 2008.
  4. https://pegi.info/search-pegi?q=S.T.A.L.K.E.R.%3AClear+Sky&op=Search&filter-age%5B%5D=&filter-descriptor%5B%5D=&filter-publisher=&filter-platform%5B%5D=&filter-release-year%5B%5D=&page=1&form_build_id=form-geZp7ILFXlh4N8iAFp7UDzDC_p3VtuIEqZ7h50Mn1C4&form_id=pegi_search_form
  5. https://usk.de/?s=S.T.A.L.K.E.R.+Call+of+Pripyat
  6. S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat
  7. http://www.audiocomfort.ru/main/s/1453-s.t.a.l.k.e.r.-zov-pripjati-saundtrek.html(ռուս.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]