Mode Gakuen Cocoon Tower
Տեսակ | դպրոցի շենք, երկնաքեր և vertical campus building? |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Նիսի-Սինձյուկու |
Ճարտարապետական ոճ | Հայ-թեք |
Բարձրություն | 204 մետր |
Հարկեր | 50 |
Սպասարկող | Nihon Kyoiku Zaidan? |
Բնակիչ | Tokyo Mode Gakuen?, Q17221792?, Q11667055?, Tokyo Online University?, Professional Institute of International Fashion? և International Professional University of Technology in Tokyo? |
Հիմնադրված է | 2008 |
Բացված | հոկտեմբեր 2008 |
Շինարար | Shimizu Corporation? |
Ճարտարապետ | Tange Associates? |
Պարգևներ | |
Mode Gakuen Cocoon Tower (ճապ.՝ モード学園コクーンタワ), երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Տոկիո քաղաքի Սինձյուկու շրջանի Նիսի-Սինձյուկու թաղամասում։ Երկնաքերի կառուցումն ավարտվել է 2008 թվականի հոկտեմբերին, բարձրությունը կազմում է 204 մետր։ Այս շենքում կա 3 ուսումնական հաստատություն՝ Tokyo Mode Gakuen-ը (նորաձևության մասնագիտացված տեխնիկական ուսումնարան), HAL Tokyo-ն (տեխնոլոգիաների և դիզայնի քոլեջ), իսկ Shuto Ikō-ն բժշկական քոլեջ է։ Աշտարակը, ըստ իր ուսումնական մասնաշենքի բարձրության, երկրորդն է աշխարհում և 19-րդը՝ Տոկիոյի ամենաբարձր շենքերի ցանկում։
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր երկնաքերի դիզայնն ընտրվել էր մրցույթի արդյունքում։ Միակ պայմանն այն էր, որ շենքը չպետք է ուղղանկյունաձև լիներ։ Մրցույթի համար ընդունվեց 150 առաջարկ՝ մոտ 50 ճարտարապետներից։ Արդյունքում հաղթեց Կենձո Տանգեի կողմից մշակված առաջարկը[3]։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակի կառուցումն սկսվել է 2006 թվականին և ավարտվել է 2008 թվականի հոկտեմբերին։ Շինարարությունը կատարվում էր Asahi Life ապահովագրական ընկերության ավերված շտաբ-բնակարանի տեղում։ 204-մետրանոց, 50-հարկանի այս աշտարակն իր ուսումնական մասնաշենքի բարձրությամբ երկրորոդն է աշխարհում (զիջում է միայն Մոսկվայի պետական համալսարանին) և 17-րդ տեղը՝ Տոկիոյի ամենաբարձր կառույցների ցանկում[4]։
Tokyo Mode Gakuen-ը, ում անունը կրում է շենքը, նորաձևության դպրոց է։ Մյուս դպրոցները՝ HAL Tokyo-ն և Shuto Ikō-ն, հանդիսանում են ՏՏ ոլորտի և բժշկական ուսումնական հաստատություն և գտնվում են Mode Gakuen University-ի ենթակայության ներքո[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Awards 2008 — Emporis.
- ↑ モード学園コクーンタワー — Good Design Award.
- ↑ «Tokyo's Cocoon Tower selected as 2008 Skyscraper of the Year». Europe Real Estate. 2009 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Mode Gakuen Cocoon Tower». Emporis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Young, Niki May (2009 թ․ հունվարի 23). «Recently completed Cocoon Tower makes education design as easy as A-B-C». WorldArchitectureNews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mode Gakuen - About the school Արխիվացված 2011-09-03 Wayback Machine – Offizielle Seite (englisch)
- Tokyo gives us an education.Արխիվացված 2014-10-07 Wayback Machine In: WorldArchitectureNews.com, 23. Januar 2009
- Mode Gakuen Cocoon Tower. Japan, Tokyo 2008 Արխիվացված 2012-09-22 Wayback Machine, Tange Associates, mit Fotos
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mode Gakuen Cocoon Tower» հոդվածին։ |
|