Miramax Films
Miramax Films | |
---|---|
Տեսակ | կինոֆիլմերի արտադրության ընկերություն, կինոդիստրիբյուտոր և հեռուստաընկերություն |
Հիմնադրված է | 1979 |
Հիմնադիր | Բոբ Վայնշտեյն, Հարվի Վայնշտեյն և Corky Burger? |
Վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Տորոնտո, Կանադա |
Երկիր | ԱՄՆ և Կանադա |
Արդյունաբերություն | կինոարդյունաբերություն |
Մայր ընկերություն | beIN Media Group? և Paramount Global |
Սեփականատեր | Տոշիբա, Ուոլթ Դիսնեյ ընկերություն, beIN Media Group?[1] և Paramount Global[1] |
Կայք | miramax.com(անգլ.) |
Miramax Վիքիպահեստում |
Miramax Films, ամերիկյան կինոընկերություն, որը հիմնադրվել է 1979 թվականին, եղբայրներ Բոբ և Հարվի Վայնշտեյների կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը կոչվել է եղբայրների ծնողների պատվին, որոնց անունները Մարիամ և Մաքս էր։ Միրամաքսը հիմնադրվել էր որպես անկախ ոչ առևտրային ֆիլմեր ստեղծող ընկերություն։ Ընդհուպ մինչև 1980-ական թվականները ընկերությունը աշխատանային հաջողություն չէր գրանցել, քանի որ անկախ կինոյի շուկան զարգացած չէր։ Ամեն ինչ փոխվել է 1990-ական թվականների սկզբին։ Հանդիսատեսը, որը հոգնել էր խոշոր ընկերութունների առևտրային պատճեններից, սկսել էր հետաքրքրվել Միրամաքսի հեղինակային, իմաստով լեցուն արտադրանքով։ 1990-ական թվականներին կինոընկերությունը դարձել էր անկախ կինոյի հեղափոխության առաջնորդը։
1993 թվականին ընկերությունը 75 միլիոն դոլարով մասամբ վաճառվել է եղբայրների կողմից Walt Disney ընկերությանը, պայմանով, որ Բոբն ու Հարվին կշարունակեն կառավարել ընկերությունը և կմնան համսեփականատեր։ 2004 թվականի հունիսին Disney-ը առաջարկել է եղբայրներին ընկերությունը հետ գնել, սակայն նրանք չեն համաձայնվել։ 2005 թվականին Վայնշտեյն եղբայրները վերջնականապես լքել են Միրամաքսը և ձեռնամուխ են եղել նոր կինոընկերությւոն ստեղծել՝ The Weinstein Company[2]:
Ֆինանսական դժվարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ական թվականների կեսերին ընկերությունը բախվել է ֆինանսական դժվարությունների։ 2010 թվականի հունվարի 28-ին հայտարարվել է ընկերության փակման մասին։ Ընկերության 80 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից, իսկ Նյու-Յորքի և Լոս Անջելեսի գրասենյակները փակվել են[2]։ 2010 թվականի հուլիսին The Walt Disney Company-ին վաճառել է Miramax Films-ը, 660 դոլար արժողությամբ 700 ֆիլմերից բաղկացած հավաքածուի հետ՝ Ռոնալդ Թյութորի գլխավորած ներդրողների խմբին, ավելի ուշ պարզվել է, որ նոր տերերին հետաքրքրում է ոչ թե նոր ֆիլմերի ստեղծումը, այլ արդեն ստեղծված ֆիլմերի վրա ունեցած իրավունքը[3][4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը նկարահանել է ավելի քան 100 ֆիլմ։ Այդ թվում՝ «Ջեյը և քչախոս Բոբը պատասխան հարված են հասցնում», «Սեքս, սուտ և վիդո» («Օսկար» սցենարի համար), «Գինեգործների կանոնները», «Սիրահարված Շեքսպիրը» և այլն։ 2002 թվականին «Ժամեր» և «Չիկագո»։ «Չիկագո» ստուդիայի հիմնադրման օրվանից ի վեր առևտրային ամենահաջողված ֆիլմն էր։ Միրամաքսը նկարահանել է մի շարք աղմկահարույց ֆիլմեր. «Սպանել Բիլին», «Ֆարենհայտ 9/11»: Միամաքսի ամենավաղ հաջողություններից մեկը Քվենտին Տարանտինոյի « Քրեական ընթերցվածք» ֆիլմն էր։ 8 միլիոն բյուժե ունենալով այն վարձույթում հավաքել է ավելի քան 200 միլիոն։
Miramax Films ընկերության արտադրած ֆիլմերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 — Նոր կինոթատրոն «Պարադիզո» / Cinema Paradiso
- 1989 — Սեքս, սուտ և վիդեո / Sex, lies, and videotape
- 1989 — Գրիֆտերները / The Grifters
- 1990 — Կապիր ինձ / ¡Átame!
- 1992 — Կատաղած շներ / Reservoir Dogs
- 1992 — Բոբ Ռոբերտս / Bob Roberts (совместно с Paramount Pictures)
- 1993 — Թոմ և Ջերի։ Ֆիլմ / Tom and Jerry: The Movie (дистрибуция)
- 1994 — Կլերկները/ Clerks
- 1994 — Քրեական ընթերցվածք / Pulp Fiction
- 1994 — Ագռավը / The Crow
- 1995 — Չորս սենյակ / Four Rooms
- 1995 — Գողն ու կոշկակարը / The Thief and the Cobbler (или «Арабские рыцари» / Arabian Knight; дистрибуция)
- 1996 — Don’t Be a Menace to South Central While Drinking Your Juice in the Hood
- 1996 — Արևամուտից արևածագ / From Dusk Till Dawn
- 1996 — Անգլիացի հաժաղորդ / The English Patient
- 1996 — Ճիչ / Scream
- 1996 — Էմմա / Emma
- 1996 — Սրված սայրեր / Sling Blade
- 1997 — Հետապնդելով մին / Chasing Amy
- 1997 — Խելացի Ուիլ Հանթինգը / Good Will Hunting
- 1997 — Ճիչ 2 / Scream 2
- 1997 — Ջեկի Բրաուն / Jackie Brown
- 1997 — Ռոբինզոն Կրուզո / Robinson Crusoe
- 1998 — Հսկան (ֆիլմ) / The Mighty
- 1998 — Օդի արքան։ Ոսկե գնդակը / Air Bud: Golden Receiver
- 1998 — Խաբեբաները/ Rounders
- 1999 — Դոգմա / Dogma
- 1999 — Կատարյալ տխրություն
- 1999 — Արքայադուստր Մոնոնոկեն / Princess Mononoke
- 1999 — Գինեգործների / The Cider House Rules
- 1999 — Սիրահարված Շեքսպիրը / Shakespeare in Love
- 1999 — Տաղանդավոր պարոն Ռիփլին / The Talented Mr. Ripley
- 2000 — Շատ վախենալու ֆիլմ / Scary Movie
- 2000 — Յարդեր / The Yards
- 2000 — Ճիչ 3 / Scream 3
- 2000 — Շատ վախենալու ֆիլմ 2 / Scary Movie 2
- 2001 — Վերևից տեսքնն ավելի լավ է / View From The Top
- 2001 — Շոկոլադ / Chocolate
- 2001 — Ինտուիցիա (ֆիլմ)/ Serendipity
- 2001 — Լրտեսների երեխաները / Spy Kids
- 2001 — Ամելի / Le Fabuleux Destin d’Amélie Poulain
- 2002 — Չիկագո / Chicago
- 2002 — Նյու Յորքի ավազակախմբերը / Gangs of New York
- 2002 — Լրտեսների երեխաները 2։ Չիրականացած հույսերի կղզին / Spy Kids 2: The Island of Lost Dreams
- 2002 — Հանգիստ ամերիկացին / The American
- 2002 — Հավերժ Պոկեմոն / Pokémon 4Ever
- 2002 — Պինոկիո / Pinocchio
- 2002 — Ֆրիդա / Frida
- 2003 — Բիոնիկլ։ Լույսի դիմակը
- 2003 — Պոկեմոն։ Հերոսները / Pokémon Heroes
- 2003 — Իմ հիշողության մեջ / The i Inside
- 2003 — Սպանել Բիլին։ Ֆիլմ 1 / Kill Bill Vol.1
- 2003 — Սառը լեռը / Cold Mountain
- 2003 — Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված է / Spy Kids 3-D: Game Over
- 2003 — Շատ վախենալու ֆիլմ 3 / Scary Movie 3
- 2004 — Բիոնիկլ 2։ Մոետրու Նուի լեգենդները
- 2004 — Սպանել Բիլին։ Ֆիլմ 2 / Kill Bill Vol.2
- 2004 — Պոկեմոն։ Ջիրաչի` երազանքներ իրականացնողը / Pokémon: Jirachi Wishmaker
- 2004 — Страна садов / Garden State (совместно с Fox Searchlight Pictures)
- 2004 — Կախարդական երկիր / Finding Neverland
- 2004 — Օդաչուն / The Aviator (совместно с Warner Bros.)
- 2005 —Բիոնիկլ 3։ Ստվերների սարդոստայնում
- 2005 — Մեծ արշավ / The Great Raid
- 2005 — Պոկեմոն։ Դեոկսիսի ճակատագիրը / Pokémon: Destiny Deoxys
- 2005 — Մեղքերի քաղաք / Sin City
- 2005 — Ցոցի / Tsotsi
- 2006 — Ներխուժում / Breaking and Entering
- 2006 — Շատ վախենալու ֆիլմ 4 / Scary Movie 4
- 2006 — Պոկեմոն։ Լուկարիոն և Մյուի գաղտնիքը / Pokémon: Lucario and the Mystery of Mew
- 2007 — Պոկեմոն Ռեյժերը և Ծովի տաճարը / Pokémon Ranger and the Prince of the Sea: Manaphy
- 2009 — Մշակույթի և հանգստի այգի / Adventureland
- 2009 — Ամեն ինչ կարգին է / Everybody’s Fine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.beinmediagroup.com/article/viacomcbs-to-make-strategic-investment-in-bein-media-groups-miramax/ — 2019.
- ↑ 2,0 2,1 Ксения Болецкая. Закрыта киностудия, создавшая «Криминальное чтиво» и «Английского пациента» Արխիվացված 2010-02-01 Wayback Machine // Ведомости, 29 января 2010
- ↑ Александра Павлинова. Miramax купил строитель // Gazeta.ru, 30 июля 10
- ↑ Ксения Болецкая. Miramax не снимает // Ведомости, № 141 (2659), 02 августа 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինոընկերության պաշտոնական կայքը(անգլ.).