Jump to content

IOS 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IOS 9
Изображение логотипа
ՏեսակՕՀ, բջջային օպերացիոն համակարգ և software version?
ՍտեղծողԷփլ
ԸնտանիքiOS
Հիմք են ծառայելDarwin
Ծրագրային կոդՓակ (ազատ կոմպոնենտներով)
Առաջին թողարկումհունիսի 8, 2015
Վերջին տարբերակ9.3.5 (օգոստոսի 25, 2016)[1]
Միջուկի տեսակXNU (հիբրիդ)
ԻնտերֆեյսCocoa Touch
Արտոնագիրօգտվելու համաձայնագիր
Զարգացման կարգավիճակակտուալ
ՆախորդiOS 8
ՀաջորդIOS 10
Կայքapple.com/ios/(անգլ.)
ելակոդՓակ (ազատ կոմպոնենտներով)
 IOS 9 Վիքիպահեստում

iOS 9, Apple կորպորացիայի կողմից թողարկվող iOS օպերացիոն համակարգի տարբերակ, iOS 8-ի հաջորդը և iOS 10-ի նախորդը։ Համակարգը ներկայացվել է 2015 թվականի հունիսի 8-ին տեղի ունեցած Worldwide Developers Conferece-ի ժամանակ[2]։

Օպերացիոն համակարգը ներկայացվել է WWDC 2015-ի ժամանակ, որը տեղի է ունեցել 2015 թվականի հունիսի 8-ին։ Մինչև 2015 թվականի հուլիսը մինչև iOS 9-ը կարող էին թարմացնել միայն մշակողները։ Հուլիսին թողարկվել է առաջին հանրային բետա-տարբերակը[3]։

2015 թվականի սեպտեմբերի 16-ին iOS 9-ը պաշտոնապես թողարկվել և մատչելի է դարձել ամբողջ աշխարհի օգտատերերի համար[4]։

Նորամուծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քարտեզները հնարավորություն ստացան Եվրոպայի և Ամերիկայի 13 քաղաքներում կառուցել ուղի՝ օգտագործելով հասարակական տրանսպորտ[5]։
  • Մեծ Բրիտանիայում հայտնվեց Apple Pay-ի օժանդակություն։
  • Բարելավվել է Siri-ի աշխատանքը, ավելացվել է «Proactive Siri» ֆունկցիան, որն հնարավորություն է տալիս փոխազդել տվյալ պահին էկրանին գտնվող կոնտենտի հետ։
  • Այժմ Apple ID-ի գրանցման ժամանակ պահանջվում է հորինել ոչ թե քառանիշ, այլ վեցանիշ գաղտնաբառ։ Այսպիսով օգտատերը կստանա մեծ անվտանգություն։
  • Ավելացվել է էներգախնայողության ֆունկցիա[6], որն անջատում է ծրագրերի ֆոնային թարմացումը, գեոլոկացիան, փոստի ստուգումը, նաև փոքրացնում է պրոցեսորի հաճախականությունը մոտավորապես 40%-ով։
  • Մեկ էկրանի վրա միաժամանակ երկու հավելված ունենալու հնարավորություն։ Աջակցվում է միայն iPad Air 2[7], iPad Pro-ն և iPad Mini 4-ը։
  • «Անդրոիդ-միգրացիա»՝ Android-ից iOS-ի անցման ժամանակ ամենակարևոր տվյալները փոխադրելու հնարավորություն։
  • Լիովին փոփոխված է բազմախնդրության ինտերֆեյսը[8]։
  • Ավելացված է կարգավորումների որոնում[9]։
  • Ավելացված է նոր հավելված՝ «Լուրեր»։
  • PassBook-ը վերանվանված է Wallet:
  • Slide Over` առանց առաջին հավելվածը լքելու՝ երկրորդին անցում։
  • Թարմացվել է «Նշումներ» հավելվածը, նորամուծություններից մեկը գաղտնաբառի կամ մատնահետքի միջոցով նշումների պաշտպանումն է։
  • Ավելացվել է նոր՝ «San Francisco» սիստեմային շրիֆտ[10]։
  • Նոր «Night Shift», ֆունկցիան օրվա ժամանակից կախված փոփոխում է էկրանի ջերմաստիճանը, երեկոյան դարձնելով այն ավելի տաք, ինչը փոքրացնում է աչքերի լարվածությունը։

Թարմացումների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • iOS 9 beta 1 (2015 թվականի հունիսի 8)՝ օպերացիոն համակարգի առաջին տարբերակ։
  • iOS 9 beta 2 (2015 թվականի հունիսի 23)՝ ուղղվել է սխալների մեծամասնությունը, բարելավվել ռուսաց լեզվի տեղայնացումը, ավելացվել է ֆունկցիա, որը ջնջում է որոշ հավելվածներ, երբ թարմացման համար բավական հիշողություն չի լինում, դանդաղեցված է բազմախնդրության անիմացիան, թարմացված է պոդկաստների նշանը[8]։
  • iOS 9 beta 3 (2015 թվականի հուլիսի 8)՝ թարմացվել է «Երաժշտություն» հավելվածը, iPad-ի թղթապանակները այժմ ներառում են 16 հավելված՝ 9-ի փոխարեն։ «Պատկերներ» հավելվածում ավելացվել են «Սելֆի» և «Էկրանակադրեր» ալբոմները[11][12]։ Ավելացված է «Լուրեր» հավելվածը, որը հասանելի է միայն ամերիկական iTunes մասնակցային հաշիվների օգտատերերի համար։ Նաև ավելացվել է թարմացված երկգործակից Apple ID նույնականացում[13]։
  • iOS 9 beta 4 (2015 թվականի հուլիսի 21)՝ ուղղվել են կարգավորումների նշանները, ավելացվել է 6-րդ մակարդակի iPod touch-ի աջակցում, iPad-ի «Պոդկաստներ» հավելվածը ստացել է «նկարը՝ նկարում» ֆունկցիայի աջակցում, ձայնի բարձրացման ստեղնի օգնությամբ կրկին կարելի է լուսանկարել[14]։
  • iOS 9 beta 5 (2015 թվականի օգոստոսի 6)՝ CarPlay-ջ սկսել է աջակցել Apple Music-ը, Երաժշտություն հավելվածը ստացել է «Խառնել բոլորը» ստեղնը, ավելացվել է 15 նոր ետնաշերտի պատկեր, բարելավվել է ռուսաց լեզվի տեղայնացումը[15]։
  • iOS 9 GM (2015 թվականի սեպտեմբերի 9)՝ բարելավվել է աշխատանքի կայունությունը և սահունությունը[16]։
  • iOS 9.1 beta 1 (2015 թվականի սեպտեմբերի 9)՝ iPad-ի համար ավելացվել են նոր հնարավորություններ, ավելացվել են մի քանի նոր Էմոջիներ[16]։
  • iOS 9 build 13A344 (2015 թվականի սեպտեմբերի 16)՝ նախաթողարկման տարբերակ։ Թարմացման համար պահանջվում է 1,3 ԳԲ ազատ հիշողություն[17]։
  • iOS 9.1 beta 2 (2015 թվականի սեպտեմբերի 24)՝ ուղղվել են սխալները[18]։
  • iOS 9.0.1 (2015 թվականի սեպտեմբերի 24)՝ ուղղվել են iOS 9-ում նկատվող սխալների մեծամասնությունը[19]։
  • iOS 9.0.2 (2015 թվականի սեպտեմբերի 30)՝ թարմացումը ներառում է սխալների ուղղում և որոշ բարելավումներ[20]։
  • iOS 9.1 beta 3 (2015 թվականի հոկտեմբերի 2)՝ ուղղվել են սխալները և դիզայնը[21]։
  • iOS 9.1 beta 4 (2015 թվականի հոկտեմբերի 7)՝ արագացվել է աշխատանքը և ուղղվվել են սխալները[22]։
  • iOS 9.1 beta 5 (2015 թվականի հոկտեմբերի 12)՝ ներառում է բարելավումներ և սխալների ուղղումներ[23]։
  • iOS 9.1 (2015 թվականի հոկտեմբերի 21)՝ ավելացվել է ավելի քան 150 նոր «Էմոջի», բարելավվել է Live Photo ֆունկցիան[24]։
  • iOS 9.2 beta 1 (2015 թվականի հոկտեմբերի 27)՝ Safari View Controller ծրագրային ապահովման թարմացում[25]։
  • iOS 9.2 beta 2 (2015 թվականի նոյեմբերի 4)՝ ուղղում է մի շարք թերություններ և բարելավվում է արտադրողականությունը[26]։
  • iOS 9.2 (2015 թվականի դեկտեմբերի 8)՝ ուղվված են սխալների մեծամասնությունը և արագացված է համակարգի արտադրողականությունը, զգալի բարելավումենրի են ենթարկվել Apple Music, Փոստ, iBooks հավելվածները և Safari View Controller-ը[27]։
  • iOS 9.2.1 (2016 թվականի հունվարի 19)՝ համակարգի թարմացում և սխալները ուղղում՝ ներառյալ այն սխալը, որը չէր թույլատրում հավելվածների տեղադրումն ավարտել MDM-սերվերի օգտագործման դեպքում[28]։
  • iOS 9.3 (2016 թվականի մարտի 21)՝ բարելավված են՝ «Նշումներ», News, «Առողջություն» և Apple Music հավելվածները։ Նաև ավելացված է նոր Night Shift ֆունկցիա, որը օրվա ժամանակից կախված փոփոխում է էկրանի ջերմաստիճանը, երեկոյան դարձնելով այն ավելի տաք, ինչը փոքրացնում է աչքերի լարվածությունը[29]։
  • iOS 9.3.1 (2016 թվականի մարտի 31)՝ ուղղված է Safari-յի սխալը, որը բերում է iOS-ի կախմանը՝ ներքին հղումներով անցման դեպքում исправлена ошибка в Safar:
  • iOS 9.3.2 (2016 թվականի մայիսի 16)՝ ուղղված են Bluetooth-ի սխալները (iPhone SE):
  • iOS 9.3.3 (2016 թվականի հունիսի 16)՝ ուղղված է iMessage-ի Image/IO քննադատվող սխալը։
  • iOS 9.3.4 (2016 թվականի օգոստոսի 5)՝ ոչ մեծ ուղղումներ։
  • iOS 9.3.5 (2016 թվականի օգոստոսի 25)՝ զգալի բարելավված է անվտանգությունը։

Աջակցվող սարքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված է աջակցվող սարքերի ցուցակը։

iPhone

iPad

iPod touch

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. About the security content of iOS 9.3.5
  2. Представлен iOS 9
  3. «iOS 9 доступен всем желающим». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «iOS 9 will be released on September 16th | The Verge». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «В картах iOS 9 появятся маршруты общественного транспорта». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Что нового в iOS 9». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Пользователи iPad Air 2 получили режим многозадачности в iOS 9».
  8. 8,0 8,1 «Все нововведения iOS 9».
  9. «45 скрытых функций iOS 9, о которых умолчала Apple». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «Что нового в iOS 9: полный список изменений | MacDigger.ru – новости из мира Apple». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «iOS 9 бета 3». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «OS El Capitan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  13. Все нововведения третьих бета-версий iOS 9, OS X El Capitan и watch OS 2
  14. «Вышла iOS 9 Beta 4 для разработчиков».
  15. «Apple выпустила iOS 9 beta 5 и WatchOS 2.0 beta 5 | Яблык. Все про Apple». yablyk.com. Վերցված է 2015-09-09-ին.
  16. 16,0 16,1 «Скачать iOS 9 GM и iOS 9.1 beta 1 для iPhone, iPod touch и iPad | MacDigger.ru – новости из мира Apple». www.macdigger.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015-09-10-ին.
  17. «Apple начала обновлять iPhone, iPad и iPod touch до iOS 9». Վերցված է 2015-09-17-ին.
  18. «iOS 9.1 beta 2». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  19. «Вышла iOS 9.0.1 для iPhone, iPad и iPod Touch». iphonich.ru. Վերցված է 2015-09-24-ին.
  20. «Вышла iOS 9.0.2 для iPhone, iPad и iPod Touch. Отзывы iOS 9.0.2». iphonich.ru. Վերցված է 2015-10-01-ին.
  21. «iOS 9.1 Beta 3». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  22. «iOS 9.1 Beta 4». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  23. «Вышла iOS 9.1 beta 5 (скачать, отзывы)». iphonich.ru. Վերցված է 2015-10-13-ին.
  24. Вышла iOS 9.1
  25. «iOS 9.2 Beta 1». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  26. «iOS 9.2 Beta 2». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  27. «Вышла iOS 9.2 для iPhone, iPad и iPod Touch (отзывы)». iPhonich.ru • iPhone • iPad • iOS!. Վերցված է 2015-12-09-ին.
  28. «Apple iOS 9.2.1 повышает безопасность iOS-устройств». 4PDA - Новости мира мобильных устройств. Վերցված է 2016-01-21-ին.(չաշխատող հղում)
  29. «Вышла iOS 9.3 с функцией Night Shift. | iPhonich.ru • iPhone • iPad • iOS!». iphonich.ru. Վերցված է 2016-03-22-ին.