Jump to content

Disturbed (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disturbed
Ժանրերալտերնատիվ մետալ, Նու մետալ[1], մետալ[2] և հարդ ռոք
Գործունեություն1994
ԼեյբլGiant Records?[3][4][5][…], Ռեփրայզ Ռեքորդս և Warner Bros. Records
Կայքdisturbed1.com
 Disturbed Վիքիպահեստում

Disturbed (անգլ. թարգմանաբար՝ «Տագնապահարներ»), ամերիկյան մետալ խումբ, որը կազմավորվել է 1994 թվականին Չիկագոյում։ Խմբի կազմում ընդգրկված են՝ վոկալիստ Դեյվիդ Դրեյմանը, կիթառահար, ստեղնահար Դեն Դոնիգանը, բասիստ Ջոն Մոյերը և թմբկահար Մայք Վենգրենը։ Նրանք ունեցել են կազմի շատ քիչ փոփոխություններ, ընդ որում միայն Դոնիգանը և Վենգրենն են եղել խմբի մնացյալ անդամները։ Խմբի նախկին անդամներն են՝ վոկալիստ Էրիխ Ավալտը և բասիստ Սթիվ Կմակը։ Խումբը թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, որոնցից հինգը դեբյուտ են ունեցել՝ անընդմեջ զբաղեցնելով Billboard 200-ում առաջին հորիզնականը[6]։ 2011 թվականի հոկտեմբերին Disturbed-ը գնաց ընդմիջման, որի ընթացքում խմբի անդամները կենտրոնացան տարբեր կողմնակի նախագծերի վրա։ Նրանք վերադարձան 2015 թվականի հունիսին և 2015 թվականի օգոստոսի 21-ին թողարկեցին իրենց Immortalized կոչվող առաջին ալբոմը։ Նրանք նաև 2016 թվականի նոյեմբերի 18-ին ձայնագրեցին և թողարկեցին Disturbed-ի մեկ համերգային ալբոմ՝ «Live at Red Rocks»-ը, որը ձայնագրվեց 2016թ-ի օգոստոսի 18-ին, Կոլորադոյի Մորիսոն քաղաքում գտնվող Red Rocks Amphitheater-ում։ Նրանց յոթերորդ ստուդիական ալբոմը՝ Evolution-ը, թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին։

Վաղ տարիներ (1994-1996)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ դեռ Դեյվիդ Դրեյմանը Disturbed-ին չէր միացել, կիթառահար Դեն Դոնիգանը, թմբկահար Մայք Վենգրենը և բասիստ Սթիվ Կմակը, վոկալիստ Էրիխ Ավալտի հետ «Brawl» կոչվող խմբում էին։ Անունը «Brawl» փոխելուց առաջ, այնուամենայնիվ, Դոնիգանը Disturbed-ի տասնամյակին թողարկված խմբի DVD-ում նշեց, որ անունն ի սկզբանե եղել էր «Crawl», բայց նրանք վերանվանեցին այն «Brawl» զուտ այն պատճառով, որն այդ անունը արդեն օգտագործվում էր այլ խմբի կողմից։ Դեմո ժապավենի ձայնագրումից անմիջապես հետո Ավալտը լքեց խումբը, իսկ խմբի մյուս երեք անդամները հայտարարություն տարածեցին, որ նոր վոկալիստ են փնտրում։ Նրանք հայտարարություն են ուղարկել Իլինոյսի նահանգի Չիկագո քաղաքում գտնվող «Illinois Entertainer» կոչվող տեղի երաժշտական հրատարակություն[7]։ Դեյվիդ Դրեյմանը նույն ամսում արձագանքեց խմբի հայտարարությանը[7]։ Կիթառահար Դեն Դոնիգանը մեկնաբանել է Դրեյմանի վոկալը. «Գիտեք, բոլոր այն վոկալիստներին, որոնց հետ մենք զրույց ենք ունեցել կամ լսել ենք նրանց, նա (Դրեյմանը) միակ վոկալիստն էր, ով պատրաստ էր երգել յուրաքանչյուր ոճով։ Եվ դա ինձ տպավորեց[7]»:

Ինչ վերաբերում է նրան, որ Դրեյմանը լինի խմբի վոկալիստ, Դոնիգանն ասաց. «Մեկ-երկու րոպե անց նա պարզապես սկսեց նվագել այդ ծանր մեղեդի��երը... Ես նվագում եմ կիթառ՝ փորձելով թաքցնել տղայի նկատմամբ իմ գոհունակությունը։ Գիտեք, ես չէի ուզում ասել նրան այս խոսքերը. «Այո, մենք կզանգահարենք ձեզ քննարկելուց հետո»։ Բայց ես շատ ոգևորված էի։ Փշաքաղված էի»։ Ինչպես մեկնաբանեց թմբկահար Մայք Վենգրենը. «Մենք միանգամից նրան հավանեցինք[7]»: Այնուհետև Դրեյմանը 1996թ-ին միացավ խմբին, և խումբը վերանվանվեց Disturbed: Երբ հարցազրույցում նրան հարցրին, թե ինչու է առաջարկել խումբը անվանել «Disturbed», Դրեյմանը պատասխանեց. «Ես տարիներ շարունակ մտածում էի խմբի անվանման մասին։ Պարզապես, դա արտահայտում է այն ամենը, ինչը մենք զգում էինք։ Այն աստիճանը, որին մենք կհասնեինք, անհանգստացնում էր մարդկանց, և մենք պարզապես փորձում էինքն յուրովի ներկայանալ, քանի որ խմբի անունը կարծիք էր ձևավորել մեր մասին[8]»:

«The Sickness» (1997—2000)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի վերանվանվելուց հետո Disturbed-ը ձայնագրեց 3 թրեքանոց երկու դեմո սկավառակ, որոնցից առաջինում ձայնագրվեցին՝ «The Game», «Down with the Sickness» և «Meaning of Life»-ը, իսկ երկրորդում՝ «Want», «Stupify» և «Droppin' Plates»-ը։ Նրանք նաև ստեղծեցին իրենց խմբի թալիսմանը՝ The Guy-ը։ Վերջապես խումբը պայմանագիր ստորագրեց Giant Records-ի հետ։ 2000թ-ին խումբը թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «The Sickness» վերնագրով, որը խմբին փառքի արժանացրեց։ Ալբոմը զբաղեցրեց քսաներորդ տեղը Billboard 200-ում[9], և թողարկվելուց անմիջապես հետո ավելի քան չորս միլիոն օրինակ վաճառվեց Միացյալ Նահանգներում[10]։ Մինչ Մերիլին Մենսոնի 2001 թվականի եվրոպական շրջագայությանը միանալը, բասիստ Սթիվ Կմակը չկարողացավ նվագել խմբի հետ՝ վնասվածքի պատճառով, ինչը Չիկագոյում Disturbed-ի փորձերի ժամանակ դահլիճից դուրս հրշեջ սանդուղքից վայր ընկնելու հետևանք էր[11]։ Կմակը բաց թողեց Եվրոպա մեկնելու չվերթը, բայց Չիկագոյում 2001թ-ի հունվարի 11-ին և 12-ին նա Disturbed-ի շոույում խմբի հետ ելույթ ունեցավ։ Շրջագայության ընթացքում Մարտի Օ'Բրայանը փոխարինեց Կմակին, այնքան ժամանակ մինչ նա նորից ի վիճակի կլիներ շրջագայել։

«Believe» (2001—2003)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001թ-ի փետրվարին հայտարարվեց, որ Disturbed-ը հանդես է եկել Faith No More-ի «Midlife Crisis» երգի տարբերակով, սակայն երգը երկար ժամանակ չի կատարվել խմբի կողմից[12]։ Այնուամենայնիվ, Disturbed-ի այդ տարբերակը չօգտագործվեց, և վերաձայնագրված տարբերակը հետագայում հայտնվեց The Lost Children -ի ալբոմում[13]։ 2001 թվականի սեպտեմբերին սկսվեց նրանց երկրորդ ստուդիական ալբոմի ստեղծումը։ 2002թ-ի հունիսի 4-ին Disturbed-ը թողարկեց խմբի մասին M.O.L. անվանումով վավերագրական DVD-ն, ինչը ցույց տվեց խմբի ստուդիայում աշխատելու ժամանակ և շրջագայությունների ընթացքում որոշ անձնական խնդիրներ, ինչպես նաև մի քանի երաժշտական տեսահոլովակներ և կենդանի կատարումներ[14]։ 2002 թվականի սեպտեմբերի 17-ին Disturbed-ը թողարկեց «Believe» վերնագրով իրենց երկրորդ ստուդիական ալբոմը, որը դեբյուտ ունեցավ Billboard 200-ին[15]։ «Prayer» կոչվող ալբոմի առաջին սինգլի երաժշտական տեսահոլովակը հեռուստաընկերությունների մեծ մասը հրաժարվել են ցույց տալ պատճառաբանելով, որ տեսահոլովակը շատ նմանություններ ունի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետ[16]։ Այդ ժամանակ Դեյվիդ Դրեյմանը արեց «Korn» խմբի Ջոնաթան Դեվիսի կողմից գրված և թողարկված «Forsaken» կոչվող երգի վոկալի ձայնագրությունը, որը թողարկվեց որպես «Անիծվածների թագուհին» ֆիլմի սաունդթրեք[17]։

2003 թվականին խումբը կրկին մասնակցեց Օզցֆեստի շրջագայությանը և նրանք սկսեցին «Music as a Weapon II» կոչվող իրենց սեփական շրջագայություններից ևս մեկը։ Նրանց հետ շրջագայել են նաև Chevelle, Taproot և Ünloco կոչվող խմբերը[18]։ Շրջագայության ընթացքում Disturbed-ը հանդես եկավ չթողարկված երգով, որը կոչվում էր «Dehumanized»[19]: Այն բանից հետո, երբ Disturbed-ը ավարտեց «Music as a Weapon II» կոչվող շրջագայությունը, Սթիվ Կմակը տարաձայնությունների պատճառով հեռացվեց խմբից։ Նրան փոխարինեց Ջոն Մոյերը[20][21], որը դարձավ խմբի նոր բաս կիթառիստը։ Այդ գիշեր, երբ Մոյերը դարձավ խմբի նոր բասիստը, Disturbed-ը ելույթ ունեցավ House of Blues-ում և կատարեց «Hell» և «Monster» կոչվող երկու նոր երգ, որոնցից երկուսն էլ համարվում են խմբի երրորդ ստուդիական ալբոմի՝ «Ten Thousand Fists»-ի b-side թրեք[21]։

«Ten Thousand Fists» (2004–2006)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Disturbed-ի 2005 թվականի կատարումը

Disturbed-ի «Ten Thousand Fists» կոչվող երրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2005 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ալբոմը դեբյուտ է ունեցել Billboard 200-ի, իսկ թողարկմանը հաջորդող շաբաթվա ընթացքում վաճառվել է շուրջ 238,000 օրինակ[22]։ 2006 թվականի հունվարի 5-ին ալբոմը ճանաչվել է պլատինե և Միացյալ Նահանգներում վաճառվել է 1.000.000 նմուշ[23]։ Disturbed-ը ի աջակցություն ալբոմի շրջագայել է 10 Years և Ill Niño խմբերի հետ։ 2006 թվականին Disturbed-ը գլխավորեց Օզզֆեստը՝ System of a Down, Lacuna Coil, DragonForce, Avenged Sevenfold և Hatebreed խմբերի հետ միասին[24]։

Launch Radio Networks-ին տված հարցազրույցում վոկալիստ Դեյվիդ Դրեյմանը հայտարարել է, որ ալբոմի համար ձայնագրվել է քսան երգ, բայց միայն տասնչորսն են պաշտոնապես ներառվել ալբոմում[25]։ Մնացած երգերը ներառվել են սինգլներում կամ տարածում են ստացել համացանցում՝ օրինակ «Hell»-ը ընդգրկվել է «Stricken» սինգլում[26], «Monster»՝ որը հասանելի էր iTunes-ում հետագայում ներառվել է Ten Thousand Fists Tour Edition-ի մեջ; «Two Worlds» նույնպես հասանելի էր Ten Thousand Fists Tour Edition-ում և «Sickened», որը ներառված էր «Land of Confusion» սինգլում[27]։ Ten Thousand Fists-ը Disturbed-ի թողարկած առաջին ալբոմն է, որտեղ օգտագործվում է կիթառային սոլոներ։ Խումբը հայտարարեց, որ իրենք զգում են, որ կիթառային նոտաները կազմում են այն երաժշտության մի մասը, որը բացակայում է ժամանակակից երաժշտության մեջ, և նրանք ցանկանում էին վերադարձնել այդ մասը։ «Stricken», «Overburdened» և «Confusion Land» երգերը, ինչպես նաև շատ ուրիշ նման երգեր իրենց մեջ ներառում են կիթառային նոտաներ։

2006 թվականին նախատեսված եվրոպական շրջագայությունը երկու անգամ հետաձգվեց Դրեյմանի հիվանդության պատճառով[28] և, ըստ Դրեյմանի, այն ազդում էր իր ձայնին[29]։ Ավելի ուշ Դրեյմանին վիրահատեցին քթի միջնապատի թեքության պատճառով։ Վիրահատությունը հաջող անցավ և այդ ժամանակվանից Դրեյմանը սկսեց չչարաշահել խմիչքի օգտագործումը[30]։ 2006 թվականի վերջին, Disturbed-ը մեկնեց մեկ այլ շրջագայության, որը կոչվում էր Music as a Weapon III: Flyleaf, Stone Sour և Nonpoint խմբերը նույնպես մասնակցում էին այդ շրջագայությանը[31]։ Disturbed-ը ավարտեց իր Music as a Weapon III շրջագայության առաջին փուլը 2006 թվականի վերջին[32]։ Կարճ ժամանակ անց Դրեյմանը հայտարարեց, որ շրջագայության երկրորդ փուլը չի կայանա, և փոխարենը խումբը կվերադառնա և կսկսի աշխատել իրենց չորրորդ ստուդիական ալբոմի վրա[33]։

«Indestructible» (2007–2009)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Disturbed-ը 2008 թվականի Տեխասի նահանգի Դալաս քաղաքում կայացած Mayhem փառատոնին

2007 թվականի հուլիսին թողարկվեց «This Moment» վերնագրով նոր երգը, որը դարձավ «Տրանսֆորմերները» ֆիլմի սաունդթրեքը։ 2007 թվականի վերջին Լոս Անջելեսում[34], Disturbed-ը թողարկեց «Indestructible» (հայ. անկործանելի) կոչվող չորրորդ ստուդիական ալբոմը[35]։ Ավելի վաղ հարցազրույցում Դեյվիդ Դրեյմանն ասում էր, որ իրենք պատրաստվում են ձայնագրել տասնհինգ երգ, բայց միայն տասներկուսն են լինելու ալբոմում[36]։

«Indestructible»-ի առաջին սինգլը՝ «Inside the Fire»-ը 2008 թվականի մարտի 25-ին վաճառքի հանվեց երաժշտության թվային բաշխման ծառայություններում։ 2008թ-ի ապրիլ և մայիս ամիսներին Disturbed-ը «Five Finger Death Punch» և «Art of Dying» խմբերի հետ շրջագայեց Միացյալ Նահանգներում[37]։ 2008 թվականի մայիսի 2-ին խմբի պաշտոնական կայքում թողարկվեց «Inside the Fire» երաժշտական տեսահոլովակը։ Disturbed-ը iTunes Store-ում թողարկեց իրենց նախկինում անվճար «Perfect Insanity» երգը՝ որպես երկրորդ սինգլ, իսկ 2008 թվականի հունիսի 3-ին թողարկված՝ «Indestructible» ալբոմը հասանելի կլինի նախնական պատվերի համար։ «Indestructible»-ը թողարկվեց Միացյալ Նահանգներում 2008թ-ի հունիսի 3-ին, իսկ Ավստրալիայում` 2008-ի հունիսի 7-ին և Billboard 200-ում դարձավ խմբի երրորդ անընդմեջ թիվ մեկ դեբյուտային ալբոմը։ Disturbed-ը 2008 թվականի մայիսի 29-ին ունեցավ իր առաջին կենդանի համերգը, որը հովանավորվում էր Pepsi-ի և Deep Rock Drive-ի կողմից[38]։ Նրանք ելույթ ունեցան Լաս Վեգասում։ Disturbed-ը 2008 թվականի ամռանը[39] շրջագայեց Slipknot, DragonForce և Mastodon խմբերի հետ՝ ի աջակցություն «Mayhem Festival»-ի[40]։ 2008 թվականի օգոստոս և սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում խումբը ավարտեց նաև Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած շրջագայությունը։

2008 թվականի մայիսին Harmonix ընկերության «Rock Band» տեսախաղի ստեղծողները հայտարարեցին, որ իրենք համաձայնության են եկել Disturbed-ի հետ և Best Buy-ը` Rock Band տեսախաղի համար բոլոր նրանց է առաջարկում Indestructible-ի երկու թրեքները, ովքեր նախապես պատվիրել են ալբոմը Best Buy-ի կայքից։ 2008 թվականի հունիսի 3-ին, Harmonix-ը Indestructible ալբոմից թողարկեց «Indestructible», «Inside the Fire» և «Perfect Insanity» կոչվող թրեքները։ 2009 թվականի մայիսի 12-ին Harmonix-ը թողարկեց Stricken and Stupify կոչվող երգերը Rock Band երաժշտական խանութում։

Սեպտեմբերի 30-ին, խումբը թողարկեց iTunes-ի «Live & Indestructible» կոչվող բացառիկ կենդանի ալբոմը՝ որը բաղկացած է Deep Rock Drive-ի երգերից և «Indestructible»-ի երաժշտական տեսահոլովակից[41]։ Խումբը սկսեց շրջագայություն Եվրոպայում, սկսելով 2008թ-ի հոկտեմբերին Լոնդոնից և ավարտելով 2008թ-ի նոյեմբերին Հելսինկիում[42]։ 2008թ-ի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Disturbed-ը շրջագայել է Միացյալ Նահանգներում[43]։ «Inside the Fire» երգը առաջադրվել է 2009 թվականի Գրեմմի մրցանակի «Լավագույն ծանր ռոք կատարում» անվանակարգում։ 2009թ-ի մարտին Disturbed-ը թողարկեց երաժշտական տեսահոլովակ «The Night» սինգլի համար։ Խումբը սկսեց իր «Music as a Weapon IV» կոչվող շրջագայությունը 2009թ-ի մարտին, և ավարտվեց մայիսի վերջին։ Շրջագայությունը, որը ստացել էր նաև «փառատոն» անվանումը, մի բեմում հավաքեց այնպիսի խմբեր, ինչպիսիք են «Killswitch Engage», «Lacuna Coil» և «Chimaira» խմբերը[44]։ Խումբը թողարկեց Faith No More-ի «Midlife Crisis» երգի երկրորդ տարբերակը՝ «Covered», «A Revolution in Sound» ալբոմում։ «Midlife Crisis»-ի այս կատարումը ի սկզբանե ձայնագրվել է Indestructible-ի համար, բայց խումբը որոշեց այն չներառել ալբոմում։

«Asylum», The Lost Children և ընդմիջում (2010–2011)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009թ-ի հուլիսին FaceCulture-ին տված հարցազրույցում Դրեյմանը հայտարարեց, որ DVD-ն իր մեջ կներառի «Disturbed-ի գոյության վերջին տասնամյակը։ Այն կոչված է ցույց տալ տասնամյակի ընթացքում մեր զարգացումը»։ Նա խոսեց հինգերորդ ալբոմի մասին. «Դենին մի քանի երգի ռեֆֆեր է հորինել, որոնք իսկապես ապշեցուցիչ են։ Բայց դրանք պարզապես դեռ փոքր հատվածներ են ... »[45]: Մի քանի ամիս անց, 2010 թվականի մարտի 23-ին, խումբը թողարկեց The Sickness դեբյուտային ալբոմը՝ «God of the Mind» և «A Welcome Burden» b-side թրեքերով, նորացված պատկերազարդումներով, ինչպես նաև թրեքների շարքի բարելավումներով և ռեմիքսով[46]։ Առաջին անգամ այն հասանելի էր նաև ձայնապնակի՝ վինիլի տեսքով[47]։ 2010 թվականի փետրվարի 26-ին Harmonix-ը Rock Band երաժշտական խանութում ներբեռնման համար հայտարարեց Disturbed-ի երկրորդ փաթեթը, որը ներառում էր «Voices», «The Game» և «Meaning of Life» երգերի 2010 թվականի թարմացված տարբերակները[48]։

2010 թվականի սկզբին խումբը սկսեց ձայնագրել իրենց հինգերորդ ալբոմը և պլանավորում էր թողարկել այն ամռանը։ Կիթառահար Դեն Դոնիգանը հայտարարել է, որ խումբը գրել է մոտ 15-18 երգ[49]։ Ավելի ուշ հաստատվեց, որ ալբոմի վերնագիրը կլինի «Asylum»[50]: Խումբը թողարկեց Judas Priest ծանր մետալ խմբի «Living After Midnight» երգի քավերը Metal Hammer Presents-ի համար։ 2010 թվականի ապրիլի 20-ին, ստուդիա մտնելուց մոտ երկու ամիս անց, Disturbed-ը հայտարարեց, որ իրենք ��վարտել են ալբոմի ձայնագրումը։ Խումբը հայտարարեց, որ «Asylum»-ը կթողարկվի 2010 թվականի օգոստոսի 31-ին։ 2010 թ-ի հուլիսի 9-ին, թրեքների ցուցակը հրապարակվեց խմբի պաշտոնական կայքում։ «Asylum»-ը դեբյուտ ունեցավ Billboard 200-ում առաջին համարի ներքո[51]։ «Asylum»-ը Disturbed-ի չորրորդ անընդմեջ ստուդիական ալբոմն էր, որը մեծ համբավ ունեցավ և այդ նվաճումը ի զորու էր միայն երկու այլ խմբերի՝ Metallica և Dave Matthews[52]:

2010թ-ի ամռան վերջին Disturbed-ը Avenged Sevenfold-ի ինչպես նաև Stone Sour, Hellyeah և Halestorm խմբերի հետ ամենամյա առաջին շրջագայությունը վերնագրեց «Rockstar Energy Drink Uproar»[53]: Այնուհետև 2010թ-ի հոկտեմբերին հաղորդվել է, որ Դեյվիդ Դրեյմանի մոտ ախտորոշվել է «կոկորդի ծանր հիվանդություն», և խմբի ԱՄՆ շրջագայությունը չեղյալ է հայտարարվել, քանի որ Դրեյմանի բուժման գործընթացը կարող էր տևել մինչև չորս շաբաթ[54]։ Մոտավորապես նույն տարվա վերջին, Disturbed-ը հայտարարեց, որ 2011 թվականը նրանք կսկսեն «Music as a Weapon V» շրջագայությամբ՝ համատեղ ելույթ ունենալով Korn, Sevendust, In This Moment և Stillwell խմբերի հետ։ 2011թ-ի հունվարին «Mayhem Festival»-ը հայտարարեց, որ ամռանը Disturbed-ը կգլխավորի փառատոնը` Godsmack և Megadeth խմբերի հետ միասին[55]։ 2011-ի փետրվարին Disturbed-ը միացավ այդ ամառային ներբեռնման փառատոնին[56]։ Disturbed-ը անոնսեց, որ 2011թ-ի մայիսին նրանք կգլխավորեն Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում կայանալիք «Rock on the Range» փառատոնը[57]։

Հինգշաբթի, ապրիլի 28-ին, Disturbed-ը հայտարարեց, որ իրենց Asylum ալբոմի համար նախկինում չթողարկված «3» վերնագրով բոնուսային թրեքը իրենց կայքում հասանելի կլինի ներբեռնման համար։ Նրանք ասացին, որ երգի ներբեռնումից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Damien Echols Defence ֆոնդին, որը West Memphis Three-ի թողարկմանը աջակցող բարեգործական հիմնադրամ է։

2011թ-ի հուլիսին Disturbed-ը հաստատեց, որ այդ տարի ԱՄՆ-ի շրջագայությունը ավարտելուց հետո խումբը կմեկնի հանգստի, և այդ նույն ամիս տված հարցազրույցում Դրեյմանը մերժեց այն հանգամանքը, և այդ դադարը խմբի անդամների միջև ընդհարման հետևանք է[58]։ Խումբը 2011թ-ի հոկտեմբերին դադարեցրեց համերգները։ Disturbed-ը 2011 թվականի նոյեմբերի 8-ին թողարկել է «The Lost Children» վերնագրով b-side ալբոմը։ «Hell» երգը հասանելի է դարձել թվային բեռնման համար 2011 թվականի հոկտեմբերի 11-ին, բայց Դրեյմանը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ երգի համար երաժշտական տեսահոլովակ չի լինի։ Ալբոմում է հայտնվում նաև նախկինում չթողարկված «Mine» վերնագրով թրեքը։ Թրեքերի ցուցակը ու թողարկման ամսաթիվը սեպտեմբերի 20-ին հրապարակվեցին Դրեյմանի Twitter-ի էջում։ 2012թ-ի ապրիլի 21-ին Record Store երաժշտական խանութի տարեդարձի օրը, Disturbed-ը թողարկեց «The Collection»-ը։

Այլ նախագծեր (2012–2014)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ Ջոն Մոյերը դարձել է Adrenaline Mob սուպեր խմբի նոր բասիստը։ Ջոնը առաջին անգամ խմբի հետ բեմի վրա ելույթ ունեցավ մարտի 12-ին Նյու Յորքի Hiro Ballroom-ում, խմբի դեբյուտային լիամետրաժ Omertá կոչվող ալբոմի թողարկումից մեկ օր առաջ[59]։ 2012 թ-ի փետրվարի 14-ին, Դեյվիդ Դրեյմանը Twitter-ի իր էջում հաստատեց, որ ինքը հանդես կգա VH1 հեռուստաալիքի That Metal Show-ի 10-րդ եթերաշրջանում, որը կթողարկվի նույն տարում։ Ավելի ուշ այդ դրվագը տեղափոխվեց 11-րդ շրջան, իսկ պրեմիերան տեղի ունեցավ 2012թ-ի օգոստոսի 11-ին։

2012 թվականի մայիսին Դրեյմանը հայտարարեց Device կոչվող իր նոր նախագծի մասին։ Դրեյմանն ավելի ուշ տեղեկացրեց Disturbed-ի ապագայի և իր նոր նախագծի վերաբերյալ, նշելով, որ Device-ը կթողարկի իրենց համանուն դեբյուտային ալբոմը 2013թ-ի ապրիլի 9-ին, հրավիրելով մի քանի երաժիշտներ տարբեր մետալ խմբերից։ 2013թ-ի ապրիլի 25-ին հայտարարվեց, որ կիթառահար Դեն Դոնիգանը և թմբկահար Մայք Վենգրենը նոր նախագիծ են սկսել Evans Blue խմբի վոկալիստ Դեն Չանդլերի հետ։ Նրանց «Life by Design?» կոչվող դեբյուտային ալբոմը թողարկվել է 2013 թվականի հուլիսի 23-ին[60]։ 2014թ-ի դեկտեմբերին Մոյերը ստեղծեց Art of Anarchy անվամբ նոր խումբ` Սկոտ Ուայլանդի, Ռոն Տալի, Jon և Vince Votta-ի հետ միասին, որոնց դեբյուտային ալբոմը պետք է թողարկվեր 2015թ-ի հունիսին[61]։

Վերադարձ և «Immortalized» (2015—2017)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 20-ին, Disturbed-ի ֆեյսբուքյան էջում և կայքում տեղադրվեց նյութեր, որոնք ակնարկում էին խմբի հնարավոր վերադարձի մասին։ Կայքում ցուցադրվում է Disturbed-ի նոր լոգոտիպը, ինչպես նաև տեսահոլովակում խմբի «The Guy» թալիսմանը կարծես գտնվում է կյանքի գոյատևման փուլում և դեռ շնչում է[62]։ Disturbed-ի նոր լոգոտիպը տեղադրվել է նաև իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ իրենց թալիսման տեսանյութի հետ միասին, և նրանց պրոֆիլի նկարը փոխվել է սևի, ինչը խորհրդանշում է խմբի նոր ակտիվությունը[63] : 2015թ-ի հունիսի 22-ին, Disturbed-ը ֆեյսբուքում տեղադրեց ևս մեկ տեսանյութ՝ այս անգամ ցույց տալով, որ «The Guy»-ը վերադառնում է, ինչպես նաև 18-ժամյա հաշվարկ իրենց պաշտոնական կայքում, ինչը ենթադրում էր հստակ վերամիավորում։ 2015թ-ի հունիսի 23-ին, Disturbed-ը պաշտոնապես հայտարարեց իրենց վերադարձի և իրենց նոր «Immortalized» կոչվող ալբոմի մասին։ Նույն օրը ՑուԹյուբի իրենց ալիքում թողարկվեց «The Vengeful One» նոր սինգլի պաշտոնական երաժշտական տեսահոլովակը[64]։ «Immortalized» ալբոմը թողարկվեց 2015թ-ի օգոստոսի 21-ին։ Ջոն Մոյերը իր մասնակցությունը չունացավ ալբոմում այլ նախագծերի վրա աշխատելու պատճառով, իսկ բասային հատվածները կատարեց Դեն Դոնիգանը։ Մոյերը չի մասնակցում նաև խմբի 2015 թվականի դեկտեմբերին թողարկված «The Sound of Silence» տեսահոլովակում։ Մոյերը շարունակում է մնալ խմբի անդամ, այնուամենայնիվ հայտնվելով ալբոմի գովազդային լուսանկարներում, ինչպես նաև շարունակում է ելույթ ունենալ խմբի հետ։

Ալբոմի թողարկման օրը, խումբը 4 տարի դադարից հետո ունեցել է իր առաջին համերգը Չիկագոյի House of Blues-ում։ Այստեղ նրանք ներկայացրին չորս նոր երգերի կենդանի դեբյուտները («The Vengeful One», «What Are You Waiting For», «The Light» և գլխավր թրեքը) և Ten Thousand Fists ալբոմից առաջին անգամ ամբողջությամբ կատարեցին «Hell» երգը, որը b-side էր[65]։

2016 թվականի նոյեմբերի 18-ին խումբը թողարկեց համերգային ալբոմ, որը կոչվում էր «Live at Red Rocks»[66]: Խումբը կատարեց «The Sound of Silence» թրեքը Ավստրալիայի The X Factor-ում[67]։

«Evolution» (2018–արդի ժամանակներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Disturbed-ը գլխավորեց 2018թ-ի «Rock Fest» կոչվող փառատոնը Godsmack և Incubus խմբերի հետ միասին։ 2018 թվականի հունվարի սկզբին խումբը լրատվամիջոցների միջոցով հայտարարեց, որ նրանք մուտք են գործել ստուդիա իրենց հաջորդ ստուդիական ալբոմը ձայնագրելու համար։ 2018թ-ի հունիսին, գլխավոր կիթառահար Դեն Դոնիգանը և բասիստ Ջոն Մոյերը աղբյուրների միջոցով հաստատեցին, որ նոր ալբոմի ստեղծումը համարյա ավարտված է։ Խմբի անդամները Instagram-ում միասին լուսանկար են հրապարակել ճաշելիս՝ նշելով ձայնագրման գործընթացի ավարտը։

Խմբի «Evolution» ալբոմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբե��ի 19-ին[68]։ 2018 թվականի օգոստոսի 16-ին թողարկվեց «Are You Ready» վերնագրով գլխավոր սինգլը։ 2018թ-ի սեպտեմբերի 21-ին թողարկվեց ալբոմի երկրորդ սինգլը՝ «A Reason to Fight» վերնագրով[69]։ Ի աջակցություն ալբոմի, խումբը հայտարարեց «Evolution World Tour» շրջագայությունը, որը տեղի ունեցավ 2019 թվականի սկզբին։

2019թ-ի մարտի 25-ին Disturbed-ը հայտարարեց զանգվածային ամառային շրջագայության մասին Pop Evil և In This Moment խմբերի հետ, որտեղ Pop Evil-ը կբացի համերգի առաջին կեսը, իսկ In Moment-ը՝ երկրորդ[70]։ 2020 թվականի հունվարի 27-ին խումբը հայտարարեց շրջագայություն Staind և Bad Wolves խմբերի հետ` նշելով The Sickness-ի 20-ամյակը[71]։

Disturbed-ի թալիսմանը, որը կոչվում է «The Guy», սկզբնական շրջանում պարզապես դիմանկար էր` լայն ժպիտով, ինչպես երևում է «The Sickness» ալբոմի հետևի մասում։ The Guy-ի բնօրինակ նկարը այնուհետև խմբագրվել է ՝ օգտագործելով թվային ծրագիր։ Բնօրինակ նկարը երեք անգամ վերափոխելուց հետո The Guy-ը դարձավ խմբի պաշտոնական թալիսմանը։ Ավելի ուշ, այն վերջնական տեսքի եկավ նկարիչ Դեյվիդ Ֆինչի կողմից։

Երաժշտական ոճ, ազդեցություններ և լիրիկական թեմաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասակարգվելով որպես հևի մետալ[72][73][74][75][76][77] կամ հարդ ռոք[72][73][74][75][76][78] խումբ՝ Disturbed-ը նույնպես դիտվում է որոշ քննադատների կողմից որպես նու մետալ[72][74][79][80] և ալտերնատիվ մետալ[80][81]։ Հարցին, թե ծանր մետալի երկրպագուները Disturbed-ին չեն համարում բավարար ծանր, Դրեյմանը պատասխանեց.

«Մեր երգերը, հավանաբար շատ մելոդիկ են, կամ էլ մեր երաժշտությունը այնքան էլ բուռը և այրիչ չէ։ Չնայած այն բանին, որ ես սիրում եմ երաժշտության այդ ոճը, դա այն չէ, ինչ մենք փորձում ենք անել։ Եթե տեղավորենք ստեղծագործությունը այդ սահմաններում, ապա մեր երաժշտության մեջ ավելի շատ գերակշռում է հարդ ռոքը, քան հևի մետալը[82]»:
«Գաղտնիքը այն է, որ մեր երաժշտությունը երբեք ոչ մի այլ ժանրի մաս չի կազմել, թեև մենք հաստատ օգուտ ենք ստացել այն հանրաճանաչությունից, որ այն ժամանակ կոչվել ենք նու մետալ խումբ», - ասում է Դրեյմանը։ «Մենք ի տարբերություն մնացած խմբերի չենք ունեցել կարծրատիպային հատկանիշներ։ Մենք ռեփ չենք կարդում, չենք օգտագործում ֆոնոգրամմա։ Իմ կարծիքով, մենք նվագում ենք դասական մետալ։ Black Sabbath, Iron Maiden, Judas Priest, Metallica, Pantera՝ սրանք այն խմբերն են, որոնք մեզ մոտ ցանկություն են առաջացրել նվագել[83]»:

Ըստ Դեյվիդ Դրեյմանի M.O.L կոչվող գլխավոր վավերագրական տեսահոլովակում, նրա գրած լիրիկան հիմնված է նրա կյանքի փորձի և ընկալումների վրա։ Նա հայտարարեց, որ իրեն դուր է գալիս իր գաղափարներին պարգևել խորհրդավոր քնարերգություն[7]։ Այդ քնարական թեմաները դասակարգվում են հրեա-քրիստոնեական Դրախտ և Դժոխք հասկացությունից, ընտանեկան բռնությունից, ինքնասպանությունից, խելագարությունից, միջանձնային հարաբերություններից, պատերազմից մինչև ավելի ֆանտաստիկ թեմաներ, ինչպիսիք են վամպիրիզմը, մարդագայլերը և դևերը։

Կիթառահար Դեն Դոնիգանը օգտագործում էր Drop C, Drop C # և Drop B (երբեմն նաև Eb) կիթառի կարգավորումները, որոնք ավելի ցածր կարգավորումներ են, քան սովորական E-ն։ Այդպիսի կարգավորումները թույլ են տալիս ավելի ծանր ձայն և ռիֆֆերի ակորդների փոփոխ��ւթյուններ։ Դոնիգանը օգտագործում է նաև նուրբ էլեկտրոնային էֆեկտներ, որոնք խմբի մնացած մասը անվանում է «The Danny Donegan Orchestra»:

  • Դեն Դոնիգան (անգլ. Dan Donegan)՝ կիթառ, ծրագրավորում, ստեղնաշարային, բեք վոկալ (1996 -2011, 2015 –արդի ժամանակներ), բաս կիթառ Immortalized-ում (2015)
  • Դեյվիդ Դրեյման (անգլ. David Draiman)՝ վոկալ (1996-2011, 2015-արդի ժամանակներ)
  • Ջոն Մոյեր (անգլ. John Moyerբաս կիթառ, բեք վոկալ (2004-2011, 2015-արդի ժամանակներ, սեսիա 2003-2005)
  • Մայք Վենգրեն (անգլ. Mike Wengrenհարվածային գործիքներ, բեք վոկալ (1996-2011, 2015-արդի ժամանակներ)

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էրիխ Ավալտ (անգլ. Erich Awalt)՝ վոկալ (1994-1996)
  • Սթիվ Կմակ (անգլ. Steve Kmak)՝ բաս կիթառ (1994-2003)

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Sickness (2000)
  • Believe (2002)
  • Ten Thousand Fists (2005)
  • Indestructible (2008)
  • Asylum (2010)
  • Immortalized (2015)
  • Evolution (2018)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.spirit-of-metal.com/groupe-groupe-Disturbed_(USA*1)-l-de.html
  2. http://www.mtv.com/artists/disturbed/
  3. https://archive.today/vNAUU — 2012.
  4. Live Show Reviews — 1999.
  5. Giant Records Closes; Artists Will Go to Warner Bros. — 2001.
  6. Caulfield, Keith (2015 թ․ օգոստոսի 30). «Disturbed Scores Fifth No. 1 Album on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 M.O.L. (Media notes). Nathan "Karma" Cox. 2002.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  8. «David Draiman of Disturbed Interview — One on One». concertlivewire.com. 2005 թ․ փետրվարի 19. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  9. «Disturbed – Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. «Disturbed Interviewed on KISW's 'The Men's Room'; Audio Available». Blabbermouth.net. Roadrunner Records. 2008 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  11. D'Angelo, Joe (2001 թ․ հունվարի 12). «Disturbed Bassist Won't Make European Trek Due To Injury». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010-03-29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  12. D'Angelo, Joe (2001 թ․ փետրվարի 13). «Faith No More Tribute To Feature Papa Roach, Disturbed». MTV. Արխիվացված է օրիգինալից 2009-03-09-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  13. «A Tribute of the Year: Tribute to Faith No More». Amazon. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  14. «Disturbed to Issue DVD in June». Blabbermouth.net. Roadrunner Records. 2002 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  15. D'Angelo, Joe (2002 թ․ սեպտեմբերի 25). «Believe It: Disturbed Top Billboard Albums Chart». MTV. Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  16. «Disturbed Clip Too "Disturbing" for Video Outlets». Blabbermouth.net. Roadrunner Records. 2002 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  17. Queen of the Damned soundtrack (Media notes). 2002.
  18. «Disturbed to Unleash 'Weapon' in November». Blabbermouth.net. Roadrunner Records. 2003 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  19. «Music as a Weapon Tour to Result in Live CD». Blabbermouth.net. Roadrunner Records. 2003 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  20. «Disturbed Finds New Bassist». 2004 թ․ մայիսի 4. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  21. 21,0 21,1 «Disturbed Debut New Bassist at Hometown Gig». Blabbermouth.net. Roadrunner Records. 2004 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  22. «Disturbed Drummer: 'We Don't Pigeonhole Ourselves in Metal'». Blabbermouth.net. Roadrunner Records. 2005 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  23. «Disturbed: 'Ten Thousand Fists' Certified Platinum». Blabbermouth.net. Roadrunner Records. 2006 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  24. «Official Ozzfest 2006 Lineup Revealed». Metal Underground. 2006 թ․ մարտի 9. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  25. «DISTURBED: Fan Club Edition Of New Album To Include Bonus Tracks». Blabbermouth.net. Roadrunner Records. 2005 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  26. «Hell Disturbed». Allmusic. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  27. «Sickened Disturbed». Allmusic. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  28. «Disturbed Singer David Draiman Bleeds For His Music». Blabbermouth.net. Roadrunner Records. 2006 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  29. Wiederhorn, Jon (2005 թ․ նոյեմբերի 16). «Life Is Sweet For Disturbed – Apart From A Little Acid Reflux». MTV. Արխիվացված է օրիգինալից 2013-01-04-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  30. Miller, Doug (2008 թ․ մարտի 16). «Draiman proud soldiers are feeling Disturbed». MSNBC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  31. «Disturbed Frontman on Upcoming Tour: 'It's Going to Be One Big, Crazy Rock Show'». Blabbermouth.net. Roadrunner Records. 2006 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  32. «Disturbed – Music As A Weapon III Dates Released». SMN News. 2006 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  33. «No second leg for Disturbed's "Music As A Weapon" tour». The Rock Radio. 2007 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  34. «Disturbed Looking at Ways to Promote Next Album». Blabbermouth.net. Roadrunner Records. 2008 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  35. Harris, Chris (2007 թ․ հոկտեմբերի 26). «Disturbed Turn Bad Luck Into Inspiration For Indestructible LP». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010-01-09-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  36. «Disturbed Digs Deep On "Brutal" New Album». Billboard. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  37. «Art of Dying Stream New Single». Cage Rattle. 2008 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  38. «Disturbed Creates Unprecedented Online Demand at DeepRockDrive». Blabbermouth.net. Roadrunner Records. 2008 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  39. «Disturbed Set Active Rock Record». Ultimate Guitar. 2008 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  40. «During Mayhem Dave does an interview and bus tour». Roxwel.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
  41. «Disturbed 'Live Indestructible' EP Track Listing Unveiled». Ultimate Guitar. 2008 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  42. «Shinedown announce UK Tour in support of Disturbed!». Alt Sounds. 2008 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  43. «Egypt Central and Art of Dying to support Disturbed in U.S., Canada». Cage Rattle. 2008 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  44. «Disturbed planning new 'Weapon' for March». Blabbermouth.net. Roadrunner Records. 2008 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  45. «/ Video interview / Artists / FaceCulture – Online Multimedia Magazine». Faceculture.nl. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  46. «Disturbed Getting Ready To Record Next Month». Blabbermouth.net. Roadrunner Records. 2010 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  47. «Disturbed's 'The Sickness' To Be Reissued With Bonus Tracks, Expanded Artwork». Blabbermouth.net. Roadrunner Records. 2010 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 27-ին.
  48. «Disturbed Spreads The Sickness // Blog // Rock Band». Rockband.com. 2010 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  49. «DISTURBED Begins Recording Next Album». Blabbermouth. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  50. «DISTURBED: New Album Title Revealed». Blabbermouth. Վերցված է 2010 թ․ ապրիլի 21-ին.
  51. «Top 200 Albums». Billboard.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  52. «Over the Counter: Disturbed's Fourth No. 1 Gives Act Elite Attitude», Billboard, ProQuest 820997741
  53. GoodlilMija17 (2010 թ․ օգոստոսի 19). «Uproar Tour Dates With Disturbed, Avenged Sevenfold, Stone Sour». Noisecreep.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  54. «BLABBERMOUTH.NET – DISTURBED Frontman Diagnosed With 'Serious Throat Condition'; U.S. Tour Canceled». Roadrunnerrecords.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  55. «Official ROCKSTAR ENERGY DRINK MAYHEM FESTIVAL Details Revealed». Blabbermouth.net. 2011 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  56. Goodwyn, Tom (2011 թ․ փետրվարի 23). «Bring Me The Horizon, Frank Turner, Disturbed for Download Festival». NME. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  57. «Rock on the Range Lineup». Rockontherange.com. 2011 թ․ մարտի 21. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  58. «Disturbed's Draiman on Band's Hiatus: 'It's the Right Time to Step Away'». Billboard.com. 2011 թ․ հուլիսի 29. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  59. Revolver Magazine (2012 թ․ փետրվարի 8). «Adrenaline Mob Announce New Bassist, Disturbed's John Moyer». Revolver Magazine. Վերցված է 2012 թ․ մայիսի 9-ին.
  60. «Disturbed's Dan Donegan and Mike Wengren Join Evans Blue Singer for New Band Fight or Flight». Loudwire.com. 2013 թ․ ապրիլի 25. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  61. «ART OF ANARCHY: Scott Weiland, Ron "Bumblefoot" Thal, John Moyer, Jon & Vince Votta Launch Epic New Project!». Icon vs. Icon. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  62. Disturbed1.com (2015 թ․ հունիսի 20). «Disturbed's updated Homepage». Disturbed1.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  63. Facebook.com/disturbed (2015 թ․ հունիսի 20). «Disturbed's Facebook». Facebook.com/disturbed. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  64. Disturbed1.com (2015 թ․ հունիսի 20). «Countdown». Disturbed1.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  65. «Disturbed Concert Setlist at House of Blues, Chicago on August 21, 2015 - setlist.fm». setlist.fm. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  66. «DISTURBED To Release 'Live At Red Rocks' In November». 2016 թ․ հոկտեմբերի 14.
  67. «DISTURBED Frontman Defends Band's Decision To Perform On 'The X Factor'». 2016 թ․ նոյեմբերի 7.
  68. «Disturbed Are Back in the Studio». Loudwire. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  69. «Disturbed Release New Song 'A Reason to Fight'». 2018 թ․ սեպտեմբերի 21.
  70. «DISTURBED Announce Massive Summer Tour with POP EVIL, IN THIS MOMENT». Metal Injection. 2019 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  71. «Disturbed Announce 'The Sickness' 20th Anniversary Tour Dates». Loudwire. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  72. 72,0 72,1 72,2 Hiatt, Brian (2005 թ․ հոկտեմբերի 6). «Disturbed Get Revenge». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 31-ին.
  73. 73,0 73,1 D., Spence (2005 թ․ սեպտեմբերի 28). «Ten Thousand Fists review by at IGN». IGN Music. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
  74. 74,0 74,1 74,2 Blackie, Andrew (2008 թ․ հունիսի 16). «Disturbed: Indestructible < Music». PopMatters. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  75. 75,0 75,1 «Disturbed Biography». NME. IPC Media. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  76. 76,0 76,1 «Disturbed Biography». about.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  77. «Heavy metal tour heads to town». Columbus Dispatch. 2009 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին.
  78. Berelian, Essi, "The Rough Guide To Heavy-Metal" (2005), p. 102
  79. «Disturbed Biography from 2004's The New Rolling Stone Album Guide». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 6-ին.
  80. 80,0 80,1 Kaz, Jim (2008 թ․ հունիսի 6). «Indestructible review by at IGN». IGN music. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
  81. Loftus, Johnny. «Disturbed Overview». AllMusic.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 4-ին.
  82. Magner, Howie (2006 թ․ նոյեմբերի 24). «Disturbed See Themselves 'As Being A Three-Decade Spanning Band', which is a big thing to say». UltimateGuitar.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 29-ին.
  83. Abbott, Jim (2009 թ․ ապրիլի 9). «Disturbed: Indestructible more than an album title». Orlando Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Disturbed (խումբ)» հոդվածին։