Ben (երգ)
«Ben» | |
---|---|
Մայքլ Ջեքսոնի երգը | |
Թողարկված | 12 հուլիսի, 1972 |
Ժանր | փոփ |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Motown Records |
Հեղինակ | Դոն Բլեք |
Կոմպոզիտոր | Walter Scharf? |
Պրոդյուսեր | The Corporation? |
Ben (հայերեն՝ Բեն), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Նրա երկրորդ «Ben» ստուդիական ալբոմի առաջին և միակ սինգլը։ Թողարկվել է 1972 թվականի հուլիսի 12-ին «Motown Records» ձայնագրման լեյբլում։ Դոն Բլեքի և Ուոլտեր Շարֆի գրած երգը դարձել է համանուն ֆիլմի սաունդթրեքը։ Ժապավենի համատեքստից դուրս երգը պատմում է ընկերության և վստահության մասին։
«Ben» երգը դարձել է Մայքլ Ջեքսոնի մեներգային կարիերայի առաջին սինգլը, որը Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այդ պահին երաժիշտը եղել է 14 տարեկան։ 1973 թվականին ստեղծագործությունը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և «Ֆիլմի լավագույն երգ» կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Ուոլտեր Շարֆը խնդրել է Դոն Բլեքին բառեր գրել 1972 թվականի «Բեն» սարսափ ֆիլմի սաունդթրեքի համար։ Ֆիլմի գլխավոր հերոսը Դենի անունով շատ հիվանդ տղա է, որի սենյակ �� մտնում շատ ընկերասեր Բեն առնետը։ Դենին սկսում է սիրել նրան, առնետը նրա համար դառնում է փափուկ արջուկի պես մի բան[1]։ «Ես մտածեցի՝ թող այս երգը լինի ընկերության, ոչ թե պանրի և թակարդների մասին»,- հիշում էր Բլեքը[1][2]։ Երգի տեքստում չի հիշատակվում այն մասին, որ Բենը առնետ է, այդ է պատճառը, որ ֆիլմի համատեքստից դուրս երգը պատմում է ընկերության և վստահության մասին[3]։ «Ben»-ը չափավոր տեմպով ստեղծագործություն է և գրված է ֆա մաժոր տոնայնությունում[4]։ Ֆիլմում այն հնչում է գլխավոր հերոսի կատարմամբ, սակայն ժապավենի պրոդյուսերները փնտրում էին մեկին, ով կվերաձայնագրեր այն որպես գլխավոր թեմա և կգրավեր ավելի մեծ ուշադրություն[5]։
Ի սկզբանե երգը նախատեսված էր Դոնի Օսմոնդի համար, սակայն երգիչը հյուրախաղերի է եղել և չի կարողացել ձայնագրել ստեղծագործությունը։ Այդ ժամանակ «Ben» երգը առաջարկել են ձայնագրել 13-ամյա Մայքլ Ջեքսոնին[2][6]։ Բլեքի խոսքերով, երբ երգիչն իմացել է, որ առաջիկայում ձայնագրելու է այդ երգը, շատ է հուզվել․ «Ջեքսոնը շատ էր սիրում կենդանիներին, հետաքրքրվում էր ամենով, ինչ սողում կամ թռչում էր»[7]։ Ձայնագրությունը կայացել է 1972 թվականի հունվարին։ Երգչի խոսքերով ձայնագրվել է ստեղծագործության երկու տարբերակ՝ նրա մեներգային ալբոմի և ֆիլմի սաունդթրեքի համար։ Ֆիլմում հնչած տարբերակը մնում է պաշտոնապես չթողարկված[8]։ 1995 թվականի հարցազրույցներից մեկում Ջեքսոնն ասել է, որ «Ben» երգն համարում է իր ամենասիրելի հին երգերից մեկը[9]։
Սինգլի թողարկում և քննադատների արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ben» երգը թողարկվել է 1972 թվականի հուլիսի 12-ին 7 դյույմանոց վինիլային սկավառակներով։ Այն դարձել է Մայքլ Ջեքսոնի առաջին մեներգային սինգլը, որը Billboard Hot 100 ամերիկյան հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[10]։ Երգիչն այդ պահին դեռ The Jackson 5 խմբի մեներգիչն էր։ Այս կերպ նա դարձել է առաջին մեներգիչն, ով գրավելով հիթ-շքերթի ամենաբարձր հորիզոնականը՝ միաժամանակ շարունակել է կարիերան խմբում[2]։
Allmusic պորտալի գրախոսները գրել են․ «Ջեքսոնի երգի տեքստի զգացմունքային ընթերցումը ավելի քան ապշեցուցիչ է»։ Քննադատներն ընդգծել են «լարային երաժշտական գործիքների գեղեցիկ վերադաշնակումը, խլացված գործիքային պարտիաներն ու Ուոլթ Դիսնեյի օրորոցային ոճով բեք վոկալը»[11]։ «Չնայած իր երիտասարդ տարիքին, Ջեքսոնը «Ben» երգը կատարում է այնպիսի լրջությամբ, որի մասին շատ մեծահասակ կատարողների մնում է միայն երազել»,- գրել է SoulBounce.com պորտալի գրախոսը[12]։ Ստեղծագործությունը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և «Ֆիլմի լավագույն երգ» կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի[13][14]։
Համերգային կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի հուլիսի 1-ին Ջեքսոնն առաջին անգամ կատարել է «Ben» երգը Դիկ Քլարկի American Bandstand շոուում[15]։ Միևնույն թվականին երգը հնչել է նաև մի քանի հեռուստահաղորդումների ժամանակ՝ The Sonny & Cher Comedy Hour, Soul Train և «The Jackson 5» խմբին նվիրված հատուկ հաղորդման ժամանակ[8][16]։ 1973 թվականի մարտին Ջեքսոնը ստեղծագործությունը կատարել է Օսկարի 45-րդ մրցանակաբաշխության ժամանակ[17]։ 1976 թվականին «Ben» երգը հնչել է The Jacksons մյուզիք-հոլլում, որը ցուցադրվում էր CBS հեռուստաալիքով[8]։
Կատարվել է «The Jacksons» խմբի Destiny World Tour (1979-1980 թվականներին) և Triumph Tour (1981 թվական) համերգային շրջագայությունների ժամանակ[8]։ Triumph-ի համերգային շրջագայությունից մեկի ձայնագրությունը 1981 թվականին ներառվել է «The Jacksons Live! » համերգային ալբոմում[18]։ Վերջին անգամ երգից հատված է կատարվել The Jacksons խմբի Victory համերգային շրջագայության ժամանակ՝ 1984 թվականին․ երգիչը կանգնեցրել է երաժիշտներին, և սկսել է հնչել մեկ այլ ստեղծագործություն՝ «Human Nature»-ը[19]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 7" (Համարը Motown Records կատալոգում՝ M 1207F)[20]
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Ben» | 2:42 |
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
2. | «You Can Cry on My Shouder» | 2:28 |
- 7" (Համարը Motown Records կատալոգում՝ Y 555F)[21]
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Ben» | 2:42 |
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
2. | «I Wanna Be Where You Are» | 2:58 |
Ձայնագրության մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայքլ Ջեքսոն՝ վոկալ
- Դոն Բլեք՝ տեքստ
- Ուոլտեր Շարֆ՝ երաժշտություն
- Չակ Ռեյնի՝ բաս կիթառ
- The Corporation (պրոդյուսերական խումբ) — վերադաշնակում
Սաունդթրեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ/Բեմադրություն | Ալբոմ | Աղբյուր |
---|---|---|---|
— | [22] | ||
«Լուսնային ճամփորդ» | — | [23] | |
«Սիմփսոնները» («Stark Raving Dad» էպիզոդ) | — | [8] | |
«Michael Jackson: The Immortal World Tour» | Immortal | [24] | |
«Սկանդալ» («YOLO» էպիզոդ) | — | [25] |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք | Աղբյուր |
---|---|---|---|---|
1973 | Ոսկե գլոբուս | Ֆիլմի լավագույն երգ | Հաղթանակ | [13] |
Օսկար | Ֆիլմի լավագույն երգ | Առաջադրված | [14] |
Դիրքերը հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (1972) | Ամենաբարձր
հորիզոնական |
---|---|
Ավստրալիա[26] | 1 |
Մեծ Բրիտանիա[27] | 7 |
Բելգիա (Ֆլանդրիա)[28] | 7 |
Իռլանդիա[29] | 15 |
Նիդերլանդներ[30] | 2 |
ԱՄՆ (Hot 100)[10] | 1 |
ԱՄՆ (R&B/Hip-Hop Songs)[10] | 5 |
ԱՄՆ (Adult Contemporary)[31] | 3 |
Հիթ-շքերթ (2009) | Ամենաբարձր
հորիզոնական |
Ավստրալիա[32] | 14 |
Բելգիա (Ֆլանդրիա)[28] | 10 |
Իռլանդիա[29] | 24 |
Կանադա[33] | 6 |
Նիդերլանդներ[30] | 6 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Midgley, Dominic. (2013 թ․ հուլիսի 22). «Diamonds Are Forever songwriting genius, Don Black, celebrates his 50th year at the top» (անգլերեն). Daily Express. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Kirk, Connie Ann. (2009 թ․ հունիսի 28). «Michael Jackson's first no. 1 solo, 'Ben,' has history in movie, book» (անգլերեն). Examiner. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ McMillian, Stephen. (2015 թ․ հունիսի 25). «Celebrating Michael Jackson's Top Ten Solo TV Performances» (անգլերեն). soultrain.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Ben By Michael Jackson — Digital Sheet Music» (անգլերեն). musicnotes.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Betts 2014
- ↑ Strain, Kathy. (2015 թ․ հունվարի 13). «BWW Interviews: Donny Osmond Releases 60th Album» (անգլերեն). broadwayworld.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ Michael Jackson's 50 Top Billboard Hits(անգլ.) // Billboard : журнал. — ԱՄՆ: Nielsen Business Media, Inc., 2010. — Т. 122. — № 13. — ISSN 0006-2510.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Халстед & Кадман 2010, էջ. 28
- ↑ «Simulchat (1995)» (անգլերեն). allmichaeljackson.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Michael Jackson/Billboard Chart History/21 July 1984(անգլ.) // Billboard : журнал. — ԱՄՆ: Prometheus Global Media, 1984. — Т. 96. — № 29. — ISSN 0006-2510.
- ↑ Hogan, Ed. «Michael Jackson — Ben» (անգլերեն). Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «SoulBounce's Top 50 Michael Jackson Songs: #40 'Ben'» (անգլերեն). SoulBounce.com. 2010 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 13,0 13,1 «Ben» (անգլերեն). hfpa.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 14,0 14,1 «Academy Awards® Database» (անգլերեն). oscars.org — Необходимо задать параметр «Film Title» как «Ben». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Grant 2009
- ↑ «The Sonny and Cher Comedy Hour (TV Series) Episode #3.1 (1972) Soundtracks» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Oscars: The Top 8 Greatest Musical Moments» (անգլերեն). ABC News. 2010 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «The Jacksons — The Jacksons: Live» (անգլերեն). Allmusic. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Grein, Paul. Jacksons Paint By The Numbers(անգլ.) // Billboard : журнал. — ԱՄՆ: Prometheus Global Media, 1984. — Т. 96. — № 29. — ISSN 0006-2510.
- ↑ «Michael Jackson — Ben / You Can Cry On My Shoulder» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Michael Jackson — Ben / I Wanna Be Where You Are» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Ben (1972)» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Moonwalker (1988) Soundtracks» (անգլերեն). IMDb. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Michael Jackson — Immortal» (անգլերեն). Discogs. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Scandal» (անգլերեն). ABC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Халстед & Кадман 2010, էջ. 280
- ↑ «Michael Jackson» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ 28,0 28,1 «Michael Jackson — Ben». Hung Medien. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 29,0 29,1 «The Irish Charts» (անգլերեն). Irish Singles Chart — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Ben». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 30,0 30,1 «Michael Jackson — Ben» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Billboard biz» (անգլերեն). Billboard — Во вкладке «Charts» необходимо задать параметр «Artist» как «Michael Jackson», параметр «Title» — как «Ben», а параметр «Chart name» — как «Adult Contemporary». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Michael Jackson -» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «RPM 100 Singles» (անգլերեն). 1972 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Betts, Graham. (2014), Motown Encyclopedia (անգլերեն), AC Publishing, ISBN 9781311441546
- Халстед, Крэйг; Кадман, Крис (2010), Майкл Джексон. Энциклопедия творчества, ИП Зайцева Е. В., ISBN 978-5-9902359-1-5
- Grant, Adrian. (2009), Michael Jackson: The Visual Documentary, Music Sales Group, ISBN 9780857122124
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|