Jump to content

A Day to Remember

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A Day to Remember
A Day to Remember
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունA Day to Remember
ԵրկիրԱՄՆ
ԺանրերՊոստհարդկոր, մետալկոր, փոփ փանկ, Իզիկոր
Գործունեություն2003–այժմ
ԼեյբլIndianola Records, Victory Records, ADTR
Պարգևներ
Կայքadtr.com
 A Day to Remember Վիքիպահեստում

A Day to Remember (կրճատ ADTR), ամերիկյան պոստհարդկոր երաժշտական խումբ, ստեղծված 2003 թվականին Ֆլորիդա նահանգի Օկալա քաղաքում, կիթառահար Թոմ Դենիի և թմբկահար Բոբի Սքրագզի կողմից։ Հայտնի է երգերի անսովոր հնչողությամբ, որը իրենից ներկայացնում է պոստհարդկորի և փոփ փանկի խառնուրդը։ Ներկայումս խմբի անդամներն են՝ վոկալիստ Ջերեմի ՄըքՔինոնը, ռիթմ կիթառահար Նիլ Ուեսթֆոլը, բասիստ Ջոշուա Վուդարդը, թմբկահար Ալեքս Շելենթը և կիթառահար Կևին Սկաֆը։

Նվագելով իրենց հարազատ քաղաքի՝Օկալայի շատ խմբերում՝ վոկալիստ Ջերեմի ՄըքՔինոնը(Jeremy McKinnon), կիթառահարներ Նիլ Ուեսթֆոլը(Neil Westfall) և Թոմ Դենին(Tom Denney), բաս կիթառահար Ջոշուա Վուդարդը և թմբկահար Բոբի Սքրագզը 2003 թվականին միացել են մեկ խմբում։ Շուտով խումբը մեկնում է D.I.Y. շրջագայության, որի ընթացքում մոտ200 համերգներում երգելով և բավականաչափ գումար վաստակելով՝ պայմանագիր է կնքում Indianola Records-ի հետ։ Որի շնորհիվ էլ 2005 թվականի մայիսին ձայնագրում է իր առաջին՝ And Their Name Was Treason ալբոմը։ Վաճառվել է ալբոմի մոտ 8 հազար կրկնօրինակ։

«Իմ ընկերն ասաց, որ ունի Victory Records-ից ինչ-որ մեկի AIM հասցեն,- ասաց Ջոշը.- Ես չհավատացի նրան, բայց սկսեցի շփվել այդ տղայի հետ։ Մենք սպասում էինք պատասխանին 6 ամիս, և մի օր, երբ մենք խմբով երգում էինք On The Last DayՉիկագոի մոտակայքում, այդ տղան որոշեց նկարել այդ ամենը։ Մենք առաջին անգամ էինք Իլինոյսում, բայց այնուամենայնիվ, մոտ 50-60 ունկնդիր կար այնտեղ, և նրանք երգում էին մեր երգերը, կարծես մեր խմբի երկրպագուններն էին ամբողջ կյանքի ընթացքում։ Այդ տղան հարցրեց մեզանից, արդյոք մենք չենք ցանկանում պայմանագիր կնքել Victory Records-ի հետ․ այսպես էլ սկսեց A Day to Remember-ի նոր դարաշրջանը»[1][2]։

Victory Records, դատավարություն լեյբլի հետ և հետագա իրադարձություններ (2007-այժմ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Victory-ի հետ պայմանագիր կնքելուց հետո խումբը նոր թմբկահար Ալեքս Շելնաթի (Alex Shellnutt) հետ ուղևորվում է Zing Studios երկրորդ՝ For Those Who Have Heart , ալբոմը ձայնագրելու համար, որը թողարկել է 2007 թվականի հունվարին Victory Records-ով, գրավել 17-րդ հորիզոնականը Billboard’s Top Heatseekers chart և 43-րդ հորիզոնականը՝ Top Independent Albums Chart-ում[3][4]։ 2007 թվականի սեպտեմբերի 24-ին նրանք տեղադրել են Քելլի Քլարքսոնի «Since U Been Gone» հիթը MySpace-ի իրենց պաշտոնական էջում[5]։

A Day to Remember-ը ամբողջ Մեծ Բրիտանիայով առաջին անգամ շրջագայություն է կատարել 2008 թվականի հունվարին[6] և 2008-ին առաջադրվել՝ Kerrang! մրցանակաբաշխությանը՝ որպես լավագույն արտասահմանյան խումբ, բայց պարտվել են Black Tide-ին։ Այնուհետև խումբը ունեցել է երկարատև շրջագայություն Silverstein, The Devil Wears Prada, և Protest the Hero-ի հետ, որոնք հետագայում լքել են շրջագայությունը, և նրանց փոխարինելու եկավ A Static Lullaby-ին։ Սրանից հետո ADTR-ը երգեց The Bamboozle փառատանը 2008 թվականի ապրիլին և մայիսին, ինչպես նաև Download և Vans Warped Tour-ին 2008 թվականի հունիսին։ Մինչև Download-ում հանդես գալը նրանք մեկնել են շրջագայության Միացյալ Թագավորություն՝ The Devil Wears Prada և Alesana հետ։ 2008 թվականին խումբը երգել է Easycore Tour-ի բոլոր օրերին New Found Glory, Four Year Strong, Crime in Stereo և International Superheroes of Hardcore-ի հետ[7]։

Նորից ձայնագրված And Their Name Was Treason ալբոմը, որը արդեն անվանվել է Old Record, թողարկվել է 2008 թվականի հոկտեմբերի 28-ին Victory Records-ում[8]։ Նույն թվականի դեկտեմբերին A Day to Remember-ը շրջագայություն է կատարել Ավստրալիայում՝ Parkway Drive-ի, Suicide Silence-ի, The Acacia Strain-ի և Confession-ի հետ։ Նույն ամիս A Day to Remember-ը ավարտել է երրորդ ստուդիական ալբոմի ձայնագրությունը, որը կոչվում է Homesick։ Այն թողարկվել է 2009 թվականի փետրվարի 2-ին Եվրոպայում և 3-ին ԱՄՆ-ում[9]։ Ալբոմը զբաղեցրել է 21-րդ տեղը Billboard's Top 200 Listings-ում և 1-ին տեղը՝ Top Independent Albums-ում։ Մեծ Բրիտանիայում երկու հաջող շրջագայություններից հետո, A Day to Remember-ը փետրվարին ուղևորվել է Եվրոպա շրջագայության՝ Fallen Dreams-ի եւ Kenai-ի հետ[10]։

A Day to RememberThe Devil Wears Prada-ի, Sky Eats Airplane-ի և Emarosa-ի հետ 2009 թվականի մարտից մինչև մայիս մեկնել է շրջագայության ԱՄՆ։ Շրջագայության մեկնարկից քիչ առաջ Թոմ Դենին կոտրել էր դաստակը, ինչի պատճառով նրա փոխարեն նվագել է Կևին Ստաֆը, որը այդ պահին դեռ նվագում էր Four Letter Lie-ում։ Նրանք նաև համաձայնվեցին երգել Warped Tour 2009, Download Festival 2009-ում, ինչպես նաև օգոստոսից սեպտեմբեր ամիսներին այցելել Եվրոպա, Ասիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա, Ռուսաստանում նույնպես շոու էր սպասվում, ինչպես նաև տեղի կունենա շրջագայույուն Bring Me The Horizon-ի աջակցությամբ

2009 թվականի հունիսին ADTR-ը հայտարարում է Թոմ Դենիի խմբից հեռանալու մասին լուրը։ Նշվում է, որ Դենին լքում է խումբը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ առաջիկա հարսանիքի, ընտանիքի և սեփական ստուդիայի վրա։ Այնուամենայնիվ, նա կմասնակցի նոր ալբոմների ձայնագրություններին։ Նրան փոխարինելու է եկել Կևին Սթաֆըը, որը նախկինում նվագում էր Four Letter Lie-ում։

«The Downfall of Us All» երգը թողարկվել է Warped Tour-ում Rock Band և Rock Band 2 խաղերի համար։

2010 թվականի սեպտեմբերի 20-ին ADTR-ն հայտարարեց, որ նոր ալբոմը կոչվելու է «What Separates Me from You»: Այն թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 16-ին։

2011 թվականին խումբը դատական հայց էր ներկայացրել Victory Records լեյբլի դեմ՝ մեղադրելով նրանց պայմանագրի պայմանները խախտելու մեջ։ Խմբի պնդմամբ՝ նրանք կատարել են իրենց պարտավորությունները՝ թողարկելով հինգ ստուդիական ալբոմ, որոնք անհրաժեշտ էին ըստ պայմանագի (ներառյալ համերգային ալբոմները), սակայն լեյբլն իր հերթին հայտարարել է, որ ADTR-ը ձայնագրել է ընդամենը երեք ալբոմ, որից հետո հեռացել Victory-ից։ Բացի այդ, ինչպես նշում են մասնակիցները, լեյբլը խմբին անհրաժեշտ գումարներ չի վճարել ալբոմների և մերչենդայզի վաճառքի համար։ Դատավարությունը տևել է երկու շաբաթ։ Եզրափակիչ բանավեճը տևել է մեկուկես օր։ Ի վերջո՝ 2016 թվականին, խմբին հաջողվել է հաղթել լեյբլի նկատմամբ դատական գործընթացը։ Ատենակալների դատարանը վճիռ է կայացրել ADTR-ի օգտին՝ որոշելով, որ iTunes-ում թողարկված երկու համերգային ալբոմները կարելի է ներառել պայմանագրով խոստացված 5-ի հաշվին։ Այս ամենից հետո դատարանը պարտավորեցրել է լեյբլին չվճարված հոնորարների համար չորս միլիոն դոլար վճարել։ Երգերի հեղինակային իրավունքները մնացել են ADTR-ին, իսկ ձայնային ձայնագրությունների իրավունքները՝ Victory Records-ին[11]։

2012 թվականի դեկտեմբերի 3-ին ADTR-ն հայտարարել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Common Courtesy ալբոմի վերաբերյալ ինչ-որ բան է լինելու։ Այդ օրը թողարկվել է Violence սինգլը[12][13][14]։

Common Courtesy նոր ալբոմի թողարկման պաշտոնական ամսաթիվը 2013 թվականի հոկտեմբերի 8-ն է։ Victory Records-ի հետ կոնֆլիկտի պատճառով ալբոմը թողարկվել է խմբի ADTR Records սեփական լեյբլում։

2016 թվականի սեպտեմբերի 2-ին թողարկվել է խմբի հերթական ստուդիական ալբոմը՝ Bad Vibrations անվանումով, որը նույնպես ձայնագրվել էր սեփական լեյբլում։

Խմբի մասնակիցները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջերեմի ՄըքՔինոն (Jeremy McKinnon)— վոկալ
  • Նիլ Ուեսթֆոլ (Neil Westfall)— բեք վոկալ, ռիթմ կիթառ
  • Կևին Սկաֆ (Kevin Skaff)— բեք վոկալ, սոլո կիթառ
  • Ջոշուա Վուդվարդ (Joshua Woodard)— բաս կիթառ
  • Ալեքս Շելնաթ (Alex Shelnutt)— հարվածային գործիքներ

Նախկին մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բոբի Սքրագզ (Bobby Scruggs)— հարվածային(2003—2006)
  • Թոմ Դենի (Tom Denney)— սոլո կիթառ(2003—2009)
  • Բրենդոն Ռոբերտս (Brandon Roberts)— հարվածային(2003)

Սկավառակագրույուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Լեյբլ Տեղերը հիթշքերթում[15]
US US Indie US Heat
2005 And Their Name Was Treason Indianola Records - - 16
2007 For Those Who Have Heart Victory Records - 43 17
2009 Homesick Victory Records 21 1 -
2010 What Separates Me from You Victory Records 11 1 -
2013 Common Courtesy ADTR Records
2016 Bad Vibrations ADTR Records

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dayes, Kandi (2012 թ․ փետրվարի 24). «A Day To Remember». Punktastic. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  2. «Indianola Records signs two bands | News». Lambgoat. 2005 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  3. Jacobson, Bryce (2006 թ․ օգոստոսի 11). «Victory Signs...». Driven Far Off. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  4. «In Stores Today!». Victory Records. 2007 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  5. «A Day to Remember Charts & Awards». Allmusic.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.
  6. «In Flames, Bullet For My Valentine, Machine Head Among Kerrang! Awards Nominees». Blabbermouth.Net. 2008 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  7. Lane, Daniel (2008 թ․ օգոստոսի 21). «Best International Newcomer winner - Kerrang Awards 2008». kerrangawards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  8. «Silverstein Touring U.S. With A Day To Remember». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  9. «Devil Wears Prada, A Day To Remember tour (UK) | News». Lambgoat. 2008 թ․ մարտի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  10. DeAndrea, Joe (2008 թ․ հունիսի 6). «Huge New Found Glory Headlining Tour - News Article». AbsolutePunk.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  11. A Day to Remember (2016 թ․ մարտի 10). A Day To Remember - Paranoia [OFFICIAL VIDEO]. YouTube. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  12. «Celebrate 15 Years Of Rocking Out With A Day to Remember». Dallas Theater. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  13. John Hyperbole Hanson (2009 թ․ փետրվարի 4). «A Day To Remember – Homesick (staff review)». SputnikMusic. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  14. «A Day To Remember – What Separates Me From You». SputnikMusic. 2010 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
  15. Billboard.com — Artist Chart History Արխիվացված 2012-02-17 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «A Day to Remember» հոդվածին։