1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում (նկար)
1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանցիսկո Գոյա |
տարի | 1814[1] |
բարձրություն | 268,5 սանտիմետր[1] |
լայնություն | 347,5 սանտիմետր[1] |
ստեղծման երկիր | Իսպանիա |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պրադո թանգարան |
հավաքածու | Պրադո թանգարան |
ներշնչված է | Dos de Mayo Uprising? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
El 2 de mayo de 1808 en Madrid o La lucha con los mamelucos (P000748) Վիքիպահեստում |
«1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում» (իսպ.՝ El dos de mayo de 1808 en Madrid), իսպանացի գեղանկարիչ, դիմանկարիչ, հրատարակող, Իսպանիայի պալատական գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1814 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 268 × 347 սմ։ «1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում (Մադրիդ, Իսպանիա)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1814 թվականին այս կտավը Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ VII-ը պատվիրում է Ֆրանցիսկո Գոյային՝ որպես ֆինանսական օժանդակություն։ «1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում» ստեղծագործությունում հեղինակը վրձնել է 1808 թվականի մայիսի 2-ի առավոտը, երբ իսպանացի ազգայնականները հարձակվեցին Նապոլեոն Բոնապարտի կայսերական գվարդիայում ծառայող մամլուքների և դրագունների վրա։ Վերջիններս թագավորական պալատից դուրս էին հանում ամենափոքր ինֆանտին՝ Ֆրանսիսկո դե Պաուլա դե Բուրբոնին։
Նկարի կոմպոզիցիայում միակ կենտրոնը բացակայում է։ Այդ բացակայության շնորհիվ կտավը դիտողին է փոխանցում ամբոխի էներգիան և կռվի լարվածությունը։ Գունային երանգավորումը Գոյան այնպես է ընտրել, որ ընդգծի կատարվածի ողջ դաժանությունը։
Նկարի ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Մադրիդը ռմբակոծվում էր։ Հանրապետական կառավարությունը որոշում է կայացնում Պրադոյի ողջ ֆոնդը տարհանել։ Գոյայի ստեղծագործությունները տեղափողող բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվում։ Արդյունքում խիստ վնասվում է «1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում» ստեղծագործությունը։ Նկարի վրա մնացին կտրվածքի տեղեր, իսկ կտավի որոշ հատվածներ ընդհանրապես դարձան անվերականգնելի և հեռացվեցին։ Ռեստավրացիայի ժամանակ կտավի վնասված ձախ հատվածը թողնվել է վնասված վիճակում, որպեսզի հետագա սերունդները տեսնեն ու հիշեն քաղաքացիական պատերազմի արհավիրքները։ Կրկնակի ռեստավրացիայի ժամանակ միայն ամբողջությամբ վերականգնվում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Путеводитель по Прадо. — С. 182—183. — ISBN 978-84-8480-188-7
- Hughes R. Goya. — New York: Alfred A. Knopf, 2004. — ISBN 0-3945-8028-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Documentos relacionados con 1808 pertenecientes al patrimonio cultural del Ayto. de Madrid
- Un site consacré aux guerres napoléoniennes (en francés)
- Primer Encuentro Internacional sobre la Guerra de la Independencia en Oviedo
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1808 թվականի մայիսի երկուսի ապստամբությունը Մադրիդում (նկար)» հոդվածին։ |
|