Jump to content

Ֆլորիանա (Մալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆլորիանա
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
ՀամայնքPort Region (Port)?[1]
Հիմնադրված է1724 թ.
Մակերես0,94±0 կմ²
ԲԾՄ38±1 մետր
Բնակչություն2205 մարդ (մարտի 31, 2014)[2]
Փոստային դասիչFRN
Պաշտոնական կայքflorianalocalcouncil.com
Ֆլորիանա (Մալթա) (Մալթա)##
Ֆլորիանա (Մալթա) (Մալթա)

Ֆլորիանա (մալթ.՝ Il-Furjana կամ Il-Floriana, հայտնի է նաև Borgo Vilhena անվանումով), քաղաք Մալթայի Հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավարևելյան շրջանում, երկրի մայրաքաղաք Վալետայի անմիջական հարևանությամբ։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 2.205[3]:Այս քաղաքում են ծնվել բազմաթիվ անվանի մալթացիներ, այդ թվում՝ Մալթայի Հանրապետության ազգային օրհներգի L-Innu Malti-ի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Սամուտը, Մալթայի նախկին եպիսկոպոս Մաուրո Կարուանան, բանաստեղծներ Օլիվեր Ֆրիգիերին, Մարիա Գանադոն, գրող և քաղաքական գործիչ Հերբերտ Գանադոն, շվեդական հեռուստատեսության երգի Idol մրցույթի հաղթող Քևին Բորգը...

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը կոչվել է ի պատիվ իտալացի ռազմական ճարտարագետ Պիետրո Պաոլո Ֆլորիանիի, ում պատրաստած նախագծերի հիման վրա է ստեղծվել այսպես կոչված՝ Ֆլորիանայի գիծը՝ քաղաքը շրջափակող ամրությունների շղթան[4]։ Մալթերեն պաշտոնական անվանումն է Il-Floriana[5], իսկ տեղացիները հաճախ անվանում են Il-Furjana[6] (այս վերջինը նույնպես ընդունվել է որպես քաղաքի մալթերեն պաշտոնական անվանում)[7]. կառավարական աղբյուրները երկու տարբերակն էլ գործածում են[3][8]։

Քաղաքի սկզբնական պաշտոնական անվանումը եղել է Borgo Vilhena (կամ Subborgo Vilhena)՝ ի պատիվ Սուրբ Հովհաննեսի ուխտի (օրդենի) մեծ վարպետ (Grand Master) Անտոնիո Մանոել դե Վիլենայի[4]. այդ անվանումը ժամանակի ընթացքում լայն գործածությունից դուրս է մղվել և ներկայումս կիրառվում է միայն որպես քաղաքի տիտղոս (ճիշտ այդպես երկրի մայրաքաղաք Վալետան էլ ունի իր տիտղոսը՝ Città Umilissima)[6]:

Սբ. Աննայի հրապարակը 1870 թ.
Շքերթային հրապարակը 1878 թ. հունիսին
Ֆլորիանայի համայնապատկերը 1900 թ.

Ֆլորիանայի տարեգրությյան սկիզբն ընդունված է համարել 1636 թվականը, երբ իտալացի ռազմական ճարտարագետ Պիետրո Պաոլո Ֆլորիանիի պատրաստած նախագծերի հիման վրա սկսվել է այսպես կոչված՝ Ֆլորիանայի գծի կառուցումը՝ մայրաքաղաք Վալետայի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով։ Կառուցված ամրություններն արդեն իսկ 1640 թվականին մասնակիորեն ծառայել են այդ նպատակին[9], այդուհանդերձ՝ դրանց շինարարությունը շարունակվել է 17-րդ ու 18-րդ դարերում և ամբողջությամբ ավարտի հասցվել 1720-ական թվականներին[10]։ Հենց այդ ընթացքում էլ՝ 1724 թվականին Սուրբ Հովհաննեսի ուխտի մեծ վարպետ Անտոնիո Մանոել դե Վիլենայի պատվերով հիմնադրվել է Բորգո Վիլենա արվարձանը[11]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգոտիի բուսաբանական այգին
  • Սբ. Պուբլիուս ծխական եկեղեցին և առընթեր հրապարակը[12]
  • Mall Gardens-ը
  • Ֆլորիանայի գծի ամրությունները՝ ներառյալ Porte des Bombes-ը
  • Վինյակուրի ջրանցույցն ու ջրամատակարարման աշտարակը
  • Սառիա եկեղեցին
  • Ռոբերտ Սամուտի անվան սրահը
  • Արգոտիի բուսաբանական այգին
  • Վիլենայի պարտեզները
  • Polverista-ն
  • Սբ. Ֆիլիպի պարտեզը
  • Հերբերտ Գանադոյի պարտեզ-այգիները
  • Հոբելյանական թավուտը
  • Մսիդա մարտկոցն ու առընթեր պատմական պարտեզը՝ մերձակա Hay Wharf-ի հետ մեկտեղ, որտեղ 18-րդ դարի գրող և բարենորոգիչ Միքիել Անտոն Վասսալիի գերեզմանն է գտնվում (վերջինիս անունը սերտորեն կապված է մալթացիների ազգային ինքնության գիտակցման հետ)
  • Ստորջրյա թևերով նավերի կայանատեղին, որտեղից ամեն օր նավեր են մեկնում դեպի Սիցիլիա

Ֆլորիանայում է գտնվում Մալթայի ամենահին ու ամենահամբավավոր հյուրանոցներից մեկը՝ Hotel Phoenicia]-ն, հինգաստղանի, շքեղ ևս մեկ հյուրանոց և Grand Hotel Excelsior-ը։ Քաղաքում գործում են նաև նվազ ցածր կարգի մի շարք այլ հյուրանոցներ։

2007 թվականից սկսած՝ Ֆլորիանայում անց է կացվում Isle of MTV ամենամյա երաժշտական փառատոնը[13]։ Բացի այդ, ամեն տարի փետրվարին քաղաքի Սուրբ Աննայի փողոցւ բեմահարթակ է դառնում Մալթայի կառնավալի մասնակիցների համար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորիանայի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1901-2011 թվականներին.

Ֆլորիանային բնորոշ է միջերկրածովյան կլիման՝ շոգ ու չոր ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով։ Ստորև բերված եղանակային տվյալներն արձանագրվել են Լուկա քաղաքի օդանավակայանում գտնվող օդերևութաբանական կայանում, որը Ֆլորիանայից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։

Լուկա, Մալթա 1981-2010 (Records 1947-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.2
(72)
26.7
(80.1)
33.5
(92.3)
30.7
(87.3)
35.3
(95.5)
40.1
(104.2)
42.7
(108.9)
43.8
(110.8)
37.4
(99.3)
34.5
(94.1)
28.2
(82.8)
24.3
(75.7)
43.8
(110.8)
Միջին բարձր °C (°F) 15.6
(60.1)
15.6
(60.1)
17.3
(63.1)
19.8
(67.6)
24.1
(75.4)
28.6
(83.5)
31.5
(88.7)
31.8
(89.2)
28.5
(83.3)
25.0
(77)
20.7
(69.3)
17.1
(62.8)
22.97
(73.34)
Միջին օրական °C (°F) 12.8
(55)
12.5
(54.5)
13.9
(57)
16.1
(61)
19.8
(67.6)
23.9
(75)
26.6
(79.9)
27.2
(81)
24.7
(76.5)
21.5
(70.7)
17.7
(63.9)
14.4
(57.9)
19.26
(66.67)
Միջին ցածր °C (°F) 9.9
(49.8)
9.4
(48.9)
10.6
(51.1)
12.4
(54.3)
15.4
(59.7)
19.1
(66.4)
21.7
(71.1)
22.6
(72.7)
20.8
(69.4)
18.1
(64.6)
14.6
(58.3)
11.6
(52.9)
15.52
(59.93)
Ռեկորդային ցածր °C (°F) 1.4
(34.5)
1.7
(35.1)
2.2
(36)
4.4
(39.9)
8.0
(46.4)
12.6
(54.7)
15.5
(59.9)
15.9
(60.6)
13.2
(55.8)
8.0
(46.4)
5.0
(41)
3.6
(38.5)
1.4
(34.5)
Տեղումներ մմ (դյույմ) 98.5
(3.878)
60.1
(2.366)
44.2
(1.74)
20.7
(0.815)
16.0
(0.63)
4.6
(0.181)
0.3
(0.012)
12.8
(0.504)
58.6
(2.307)
82.9
(3.264)
92.3
(3.634)
109.2
(4.299)
600.2
(23.63)
% խոնավություն 79 79 79 77 74 71 69 73 77 78 77 79 76
Միջին ամսական արևային ժամ 176.7 194.3 235.6 261.0 310.0 351.0 384.4 362.7 282.0 220.1 189.0 164.3 3131,1
Աղբյուր #1: Meteo Climate (1981-2010 Data)[14], climatetemp.info (Sun Data)[15]
Աղբյուր #2: NSO Malta[16]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://localgovernment.gov.mt/public-body/port-region-port/
  2. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  3. 3,0 3,1 «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
  4. 4,0 4,1 Armstrong, Gary; Mitchell, Jon P. (2008). Global and Local Football: Politics and Europeanization on the Fringes of the EU. Routledge. էջ 44. ISBN 9781134269198.
  5. «Floriana». lc.gov.mt (մալթայերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին.
  6. 6,0 6,1 Cassar Pullicino, Joseph (October–December 1949). «The Order of St. John in Maltese folk-memory» (PDF). Scientia. 15 (4): 163. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Il-lokalitajiet Maltin» (PDF). National Council for the Maltese Language (մալթայերեն). էջ 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 2-ին.
  8. «Kumitat għar-Rijabilitazzjoni tal-Belt Valletta u l-Floriana». Government of Malta (մալթայերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին.
  9. Adami, Giuseppe (1997). «FLORIANI, Pietro Paolo». Dizionario Biografico degli Italiani (իտալերեն). 48. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  10. Spiteri, Stephen C. (2004–2007). «The Development of the Bastion of Provence, Floriana Lines» (PDF). Arx – Online Journal of Military Architecture and Fortification (1–4): 24–32. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. Rix, Juliet (2013). Malta and Gozo. Bradt Travel Guides. էջ 148. ISBN 9781841624525.
  12. Morana, Martin (2011). Bejn Kliem u Storja (մալթայերեն). Malta: Books Distributors Limited. ISBN 978-99957-0137-6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «Isle of MTV Malta Special». visitMALTA.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  14. «Luqa Weather Averages 1981-2010». Meteo-climat-bzh.dyndns.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  15. «Sunshine & Daylight Hours in Luqa, Malta Sunlight, Cloud & Day length». Malta.climatemps.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
  16. Galdies, Charles (2011). «The Climate of Malta: statistics, trends and analysis 1951-2010». Floriana: National Statistics Office. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիանա (Մալթա)» հոդվածին։