Jump to content

Ցանց (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցանց
Համաստեղություն
Լատիներեն անվանումReticulum
ՀապավումRet
ԽորհրդանիշՑանց
Մասն էՀարավային երկնային կիսագունդ
Մակերես114 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղչկա; ամենապայծառը՝ α Ret — 3,4m (մ)
Ասուպային հոսքերչկա
Հարևան
համաստեղությունները
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողIsaac Habrecht II? և Նիկոլա Լուի Լակայլ
Հայտնաբերման թվական1750
Անվանված էreticle?
Տեսանելի է +23°° և −90°°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է դեկտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Ցանց (լատին․՝ Reticulum, Ret), երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն։ Երկնքում զբաղեցնում է 113,9 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 22 աստղ։

Ուսումնասիրման պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի տարածքում չի ուսումնասիրվում։ Լիակատար տեսանելիությունը լայնություններում +23° հարավ է։ Ուսումնասիրման լավագույն ժամանակը դեկտեմբեր ամիսն է։

Նոր համաստեղություն։ Ներմուծվել է Նիկոլա լուի Լակայլի կողմից 1754 թվականին, սկզբում անանուն, հետո, 1756 թվականին առաջարկվեց «Շեղանկյունանիստային ցանց» անվանումը։ 1763 թվականին անվանումը լատինիզացվեց հեղինակի կողմից։

Հարկ է նշել, որ ավելի վաղ երկնակամարի հենց այս մասում Իսահակ Հաբրեպտը 1621 թվականին առաջարկեց «Շեղանկյուն» համաստեղությունը, որը ներառում էր անզեն աչքով տեսանելի միայն չորս աստղ։ Այդ համաստեղությունը գործնականում չէր կիրառվում։ Լակայլի համաստեղության մեջ էին մտնում Հաբրեխթի համաստեղության աստղերից երկուսը։ Հայտնի չէ, իմացել էր արդյոք Լակայլը «Շեղանկյուն» համաստեղության մասին, երբ առաջարկում էր իրենը։

Այս համաստեղությունում 35 լուսային տարի հեռավորության վրա գտնվում է ζ Reticuli կրկնակի աստղային համակարգը։ Կազմված է 5-րդ մեծության զույգ աստղերից, որոնք ունեն G3-5V և G2V սպեկտրալ դասեր, և հանդիսանում են Արեգակի աստղ-անալոգներ։ Համակարգի կոմպոնենտներից մեկը (ζ2 Ret) հիշատակվել է Ռիդլի Սքոթի «Օտարը» ֆիլմում։

Ցանց համաստեղության աստղերի ցանկ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]