Տուվալու (կղզեխումբ)
Տուվալու | |
---|---|
Տեսակ | Վիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված |
Երկիր | Տուվալու |
ԲԾՄ | 5 մետր |
Մակերես | 25,63 կմ² |
Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս |
Տուվալու կղզիներ (անգլ.՝ Tuvalu; մինչև 1975 թվականը՝ Էլլիա կղզիներ (անգլ.՝ Ellice))- կորալյան կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում, Պոլինեզիայում։ կոչվում էին նաև ծովալճակ կղզիներ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներառում է 9 կղզիներ[2], 6 ատոլներ Քանի որ ատոլը սովորաբար բաղկացած է ծովալճակը շրջապատող մի քանի կղզիներից, կղզիների և կղզյակների ընդհանուր թիվը հասնում է 124-ի։
Տուվալուի ցամաքային տարածքը կազմում է ընդամենը 25,63 կմ²[3][4],ծովալճակների զբաղեցրած տարածքի մակերեսը 520 կմ²։ Կղզիները տեղակայված են 5 ատոլում (Նանումեա, Նուի, Նուկուլաելաե, Նուկուֆետաու, Ֆունաֆուտի), 3 ցածրադիր կորալային կղզիներում (Նանումանգա, Նիուլակիտա, Նիուտաո) և մեկ ատոլ / ռիֆային կղզում (Վաիտուպու)[5], ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 595 կմ[6] Արշիպելագի ամենամեծ կղզին (հիմնվելով ցամաքային տարածքի, այլ ոչ թե ծովալճակի ջրային մակերեսի վրա) Վաիտուպու ատոլն է (5,60 կմ2), իսկ ամենափոքրը՝ Նիուլակիտա (0,4 կմ2)[7]։ Բոլոր կղզիները ցածրադիր են, իսկ ատոլները հիմնականում բաղկացած են մի քանի կղզիներից կամ մոտուից։ Երկրի ամենաբարձր կետը հասնում է ընդամենը 5 մ-ի[4]։
Տուվալուի ամենահյուսիսային կղզին Նանումեա ատոլն է, իսկ ամենահարավայինը՝ Նիուլակիտան։ Արշիպելագի երկու կղզիների միջև ամենափոքր հեռավորությունը 67 կմ է (Նուկուֆետաու/Վաիտուպու), իսկ ամենամեծը ՝ 172 կմ (Նուի/Վաիտուպու)[8]։
№ | Օղակղզի/Կղզի | Հիմնական բնակավայր | Տարածք (կմ²) |
Ընդհանուր տարածք (կմ²) |
Բնակչություն մարդ (2002) |
Կղզյակների
թիվ |
Բնակավայրերի թիվ | Կոորդինատներ |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ատոլներ | ||||||||
1 | Ֆունաֆուտի | Վայակու | 2,79 | 277 | 4 492 | 30 | 9 | 8°31′ հվ. լ. 179°13′ ավ. ե.HGЯO |
2 | Նանումեա | Լոլուա | 3,87 | 22 | 664 | 5 | 2 | 05°41′ հվ. լ. 176°09′ ավ. ե.HGЯO |
3 | Նուի | Տանրակե | 2,83 | 17 | 548 | 21 | 4 | 07°13′29″ հվ. լ. 177°09′37″ ավ. ե.HGЯO |
4 | Նուկուֆետաու | Սավավ | 2,99 | 145 | 586 | 33 | 2 | 08°00′ հվ. լ. 178°22′ ավ. ե.HGЯO |
5 | Նուկուլաելաե | Ֆանագուա | 1,82 | 43 | 393 | 15 | 2 | 09°22′52″ հվ. լ. 179°51′08″ ավ. ե.HGЯO |
6 | Վաիտուպու | Ասաու | 5,60 | 10 | 1 591 | 9 | 7 | 07°28′ հվ. լ. 178°41′ ավ. ե.HGЯO |
Կղզիներ | ||||||||
7 | Նանումանգա | Տոնգա | 2,78 | 2,78 | 589 | 51) | 2 | 06°20′ հվ. լ. 176°25′ ավ. ե.HGЯO |
8 | Նիուլակիտա | 0,42 | 0,42 | 35 | 1 | 1 | 10°45′ հվ. լ. 179°30′ ավ. ե.HGЯO | |
9 | Նիուտաո | Կուլիա | 2,53 | 2,53 | 663 | 41) | 2 | 06°06′ հվ. լ. 177°16′ ավ. ե.HGЯO |
Տուվալու | Վայակու | 25,63 | 520 | 9 561 | 124 | 34 | ||
1) Հիմնական կղզիները գումարած կղզիները փակ ծովալճակում |
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչականորեն Տուվալուն բաժանված է 7 կղզու (Նանումեա, Նիուտաո, Նանումանգա, Նուի, Վաիտուպու, Նուկուլաելաե և Նուկուֆետաու) և 1 քաղաքային խորհրդի (Ֆունաֆուտի)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների կազմում էր 9 561 մարդ։ Բնակեցված են առնվազն 11 կղզիներ, այդ թվում՝ ատոլներից յուրաքանչյուրի ամենամեծ կղզիները և երկու կղզիներ, որոնք մտնում են Ֆունաֆուտի ատոլի մեջ։ Ինը կղզիներից ամենափոքրը՝ Նիուլակիտան, անմարդաբնակ էր, մինչև Նիուտաո կղզուց վերաբնակիչները ժամանեցին այնտեղ 1949 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Эллис, острова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Maps of Tuvalu». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Islands of Tuvalu». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 4,0 4,1 «Tuvalu» (անգլերեն). CIA. The World Fact Book. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Ministry for Natural Resources and Environment. Sustainable Integrated Water Resources and Wastewater Management for Tuvalu. Diagnostic Report. — 2007. — С. 8.
- ↑ «Tuvalu. Location, size, and extent» (անգլերեն). Encyclopedia of the Nations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Tuvalu» (անգլերեն). Oceandots. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Ministry for Natural Resources and Environment. 1.2.2 Geography // Tuvalu Initial National Communication Under the United Nations Framework Convention On Climate Change. — 1999. — С. 2.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Эллис, острова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)