Jump to content

Վլադիմիր (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վլադիմիր
Владимир
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքMunicipal Formation of the City of Vladimir?
Ներքին բաժանում3 շրջան` Լենինսկի, Օկտյաբրսկի, Ֆրունզենսկի
ՂեկավարԴեևա Օլգա Ալեքսանդրովնա
Հիմնադրված է990 թ.
Առաջին հիշատակում990
Մակերես124,59 կմ²
ԲԾՄ150 մ մ
Խոսվող լեզուներռ��ւսերեն
Բնակչություն345 827 մարդ (2016)
Խտություն2847,96 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4922
Փոստային ինդեքս600000
Փոստային դասիչ600000
Ավտոմոբիլային կոդ33
Պաշտոնական կայքvladimir-city.ru
Վլադիմիր (քաղաք) (Ռուսաստան)##
Վլադիմիր (քաղաք) (Ռուսաստան)

Վլադիմիր, քաղաք Ռուսաստանում, Վլադիմիրի մարզի ադմինիստրատիվ կենտրոն։ Հանդիսացել է Հյուսիս-արևելյան Ռուսիայի պատմական մայրաքաղաքը և ներկայումս Ռուսաստանի եվրոպական մասի խոշորագույն տուրիստական կենտրոններից մեկը։ Ներառված է Ռուսաստանի Ոսկյա օղակի մեջ։ Հիմնականում գտնվում է Կլյազմա գետի ձախ ափին, Մոսկվայից 176 կմ դեպի արևելք։ Հանդիսանում է տրանսպորտային հանգույց ավտոմոբիլային (М7 «Վոլգա») և երկաթուղային (դեպի Տրանսսիբ) մայրուղիների վրա։ Քաղաքը զբաղեցնում է 124,59 կմ² տարածք։ Բնակչությունը կազմում է 354 827 մարդ (2016)։

Քաղաքն անվանվել է նրա հիմնադիր և Ռուսիայում քրիստոնեությունը ընդունած կայսեր Վլադիմիր Սվյատոսլավիչի պատվին։ Հնում կիրառվել են նաև Կլյազմայի Վլադիմիր և Վլադիմիր–Զալեսկի անվանումները, որը կապված է եղել Ռուսիայի Հարավ–արևմուտքում նույնանուն քաղաքի առկայությամբ (Վլադիմիր–Վոլինսկի, ժամանակակից Ուկրաինայի տարածքում)։

Հիմնական տարեթվեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 990 թվական — առաջին հիշատակումները Վլադիմիր Սվյատոսլավիչի միսիոներական արշավանքների մասին
  • 1108 թվական — նոր ամրոցի կառուցում Վլադիմիր Մոնամախի կողմից
  • 1157 թվական — Անդրեյ Յուրևիչ Բոգոլյուբսկու տեղափոխությունը Վիշգորոդից (Ուկրաինա) Վլադիմիր և դրա Հյուսիս–արևելյան Ռուսիայի մայրաքաղաք հռչակումը։
  • 1176—1212 թվականներ — Վսեվոլոդ Յուրևիչ Գնեզդոի թագավորության օրոք Վլադիմիրի պատմական ծաղկման ժամանակաշրջան
  • 1238 թվական — Մոնղոլական ներխուժումը Ռուսիա և քաղաքի ավերում
  • 1299 թվական — Մետրոպոլիտի նստելավայրի տեղափոխում Կիևից Վլադիմիր
  • 1395 թվական — Վլադիմիրի Աստվածամոր պատկերը տեղափոխվում է Մոսկվա
  • 1491 թվական — ստեղծվում են քաղաքի նոր ամրություններ
  • 1609—1614 թվականներ — լեհ-լիտվական զավթիչների հարձակումը քաղաքի վրա (ռուս–լեհական պատերազմ)
  • 1778 թվական — Վլադիմիրի նահանգի կազմումը
  • 1861 թվական — Վլադիմիրում երկաթգծի կայարանի կառուցումը
  • 1929 թվական — Վլադիմիրը մտնում է Իվանովոյի արտադրական շրջանի մեջ
  • 1944 թվական — քաղաքը դառնում է Վլադիմիրի մարզի կենտրոնը
  • 1960 թվական — Կլյազմա գետի վրա կառուցվում է հիմնական կամուրջ
  • 1973 թվական — քաղաքը բաժանվում է շրջանների` Լենինսկի, Օկտյաբորսկի և Ֆրունզենսկի
  • 1980 թվական — բնակչության թվաքանակը հասնում է 300 հազար մարդու

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մարդիկ տարածքում, որտեղ գտնվում է ժամանակակից քաղաքը, հայտնվել են մ.թ.ա. 30–25 հազար տարի առաջ` պալեոլիթի դարաշրջանում, որի մասին վկայում են 1981 թվականի ապրիլի 30–ին հայտնաբերված բաց կայանատեղերը և աշխատանքային գործիքները։

Վլադիմիրի հավատացյալների մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են։ 2013 թվականից Վլադիմիրը հանդիսանում է մետրոպոլի կենտրոն։ Գոյություն ունեն ոչ մեծաքանակ կաթոլիկ համայնք և բողոքականության ներկայացուցիչներ։ Միգրացիայի արդյունքում քաղաքում ապրում են զգալի քանակի մուսուլմաններ, որոնց համար 2010 թվականին կառուցվել է աղոթատեղի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր (քաղաք)» հոդվածին։