Վինչեսթեր (Անգլիա)
Քաղաք | |||
---|---|---|---|
Վինչեսթեր | |||
Winchester | |||
| |||
Վինչեսթերի կենտրոնը | |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Երկրամաս | Անգլիա | ||
Կոմսություն | Հեմփշիր | ||
Համայնք | Սիթի օֆ Վինչեստեր | ||
Բնակչություն | 45.184 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+0, ամառը UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 01962 | ||
Փոստային դասիչ | SO22, SO23 | ||
| |||
Վինչեսթերը[1] (անգլ.՝ Winchester [ˈwɪntʃɨstər]), քաղաք է Մեծ Բրիտանիայի հարավային մասում, Հեմփշիր կոմսությունում։ Քաղաքը գտնվում է Լա Մանշից 19 կմ հեռավորության վրա։ Վինչեսթերում են գտնվում Ալֆրեդ Մեծի և Կնուդ I Մեծի գերեզմանները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինչեսթերը Հռոմեական կայսրության ժամանակների լատին․՝ Venta Belgarum անվամբ խոշոր քաղաք է։ Ալֆրեդ Մեծ թագավորը 9-րդ դարում այն հայտարարել է (հին անգլերեն՝ Westseaxna Rīce) թագավորության մայրաքաղաք։ Դեռևս այդ ժամանակներից սկսած ճարտարապետների կողմից սկսվել են Վինչեսթերի տաճարի կառուցման աշխատանքները, որոնք շարունակել են կղզին գրաված նորմանները։ Կնուդ I Մեծը Վիսչեսթերը դարձրել է ամբողջ Անգլիայի մայրաքաղաքը։ Ընդհուպ մինչև 19-րդ դարը տեղական տոնավաճառն եղել է երկրի խոշորագույն տոնավաճառներից մեկը։ Բրդի մշակումը Վինչեսթերում զարգացած է եղել դեռևս սաքսոնյան ժամանակներից։ Հրդեհից հետո 12-րդ դարի կեսերին Վինչեսթերը վերջնականապես զիջեց քաղաքական առաջնությունը Լոնդոնին։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինչեսթերի մայր տաճարը իր ճարտարապետական նավեևի երկարությամբ (170 մետր) գերազանցում է Եվրոպայի բոլոր միջնադարյան տաճարները։ Անգլիական գոթիկայի այս հուշարձանը հիմնադրվել է 1079 թվականին տեղական եպիսկոպոս Վալկելինի կողմից։ Բացի մի քանի անգլիական թագավորներից, հյուսիսային նավում հանգչում է նշանավոր անգլիացի կին գրող Ջեյն Օսթինի աճյունը։ 20-րդ դարում տաճարը սկսեց ավերվել, քանի որ քարե հիմքը աստիճանաբար քայքայվում էր։ Յոթ տարի շարունակ տաճարի հիմքի տակ բետոն էր լցվում, ինչի շնորհիվ այն փրկվեց։
Վինչեսթերում պահպանվել է միջնադարյան Սենտ Քրոս ծերանոցը, որը հիմնադրվել է 1136 թվականին։ Տղաների համար նախատեսված Վինչեսթերի քոլեջը հիմնադրվել է 1382 թվականին։ Հին Վիսչեսթերի ծայրամասում խոյանում են Վիսչեսթերի ամրոցի ավ��րակները, 1234 թվականին կառուցված Մեծ սրահով (անգլ.՝ Great Hall) Արևմտյան դարպասները (անգլ.՝ West Gate)։ Հենց այդ սրահում, հնադարյան լեգենդի համաձայն, Արթուր արքայի սեղանի շուրջ հավաքվում էին Կլոր սեղանի ասպետները։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 381. В русскоязычных источниках встречается также наименование Винчестер.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինչեսթեր (Անգլիա)» հոդվածին։ |
|