Սպուտնիկ (լրատվական գործակալություն)
Սպուտնիկ (նախկինում՝ Ռուսաստանի ձայնը), Ռուսաստանի կառավարության կողմից հիմնադրված և Russia Today լրատվական գործակալության կողմից վերահսկվող, ռուսական քարոզչության մաս հանդիսացող լրատվական գործակալություն, լրատվական համացանցային կայքեր և ռադիոհեռարձակման ծառայություն[1]։ Գործակալության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ունի նաև տարածաշրջանային խմբագրություններ Վաշինգտոնում, Կահիրեում, Պեկինում, Լոնդոնում և Էդինբուրգում։ Սպուտնիկի վաշինգտոնյան գրասենյակի գլխավոր խմբագիրն է Պյոտր Մարտինչևը, բյուրոի ղեկավար՝ Միխայիլ Սաֆրոնովը[2]։ Սպուտնիկը կենտրոնացած է գլոբալ քաղաքականության և տնտեսության վրա, ուղղված լինելով ոչ ռուսական լսարանին[3]։ Սպուտնիկ գործակալությունը մեղադրվում է կանխակալության, ապատեղեկատվության տարածման[4] և ռուսական քարոզչության մաս լինելու մեջ[5][6]։
Այժմ Սպուտնիկը կառավարում է ավելի քան 30 լեզուներով (այդ թվում՝ անգլերեն, իսպաներեն, լեհերեն, հայերեն, սերբերեն և այլն) տեղեկատվություն տարածող լրատվական կայքեր։ Այդ կայքերում օրական տեղադրվում է նաև եթերային հեռարձակման ավելի քան 800 ժամ, ինչպես նաև Սպուտնիկի լրատվական գործակալությունը զբաղվում է տեղեկատվության 24-ժամյա տարածմամբ[7][8][9]։ Իր տեղեկատվական բովանդակության հետ միասին Սպուտնիկը նաև մատուցում է լուսանկարչական ռեպիրտաժներ, ուղիղ հեռարձակումներ, ինֆոգրաֆիկաներ և հասարակական կարծիքի հարցումներ[10][11]։
«Սպուտնիկ-Նորություններ» գործակալությունը հանդիսանում է ՌԻԱ Նովոստիի 2013 թվականին լուծարված միջազգային բաժանմունքի հաջորդացուն[10]։ Այն ժամանակ, երբ ՌԻԱ Նովոստիի արտադրանքը ավելի շատ տարածվում է Մոսկվայում կենտրոնացված բազայից, Սպուտնիկի բովանդակությունը ձևավորվում է անմիջապես տեղական՝ միջազգային բյուրոներում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pizzi, Michael (2013 թ․ դեկտեմբերի 9). «Putin dissolves RIA Novosti news agency». Al Jazeera America.
- ↑ Walker, Hunter (2017 թ․ օգոստոսի 2). «Reporter says 'Russian propaganda outlet' pushed him to cover conspiracy theory at the center of a White House lawsuit». www.yahoo.com. Yahoo News. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին..
- ↑ Sputnik. «Sputnik International». sputniknews.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ MacFarquhar, Neil (2016 թ․ օգոստոսի 28). «A Powerful Russian Weapon: The Spread of False Stories». The New York Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Elias, Groll (2014 թ․ նոյեմբերի 10). «Kremlin's 'Sputnik' Newswire Is the BuzzFeed of Propaganda». Foreign Policy. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Sputnik. Propaganda in a New Orbit». Center for European Policy Analysis (CEPA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Russian news agency Sputnik sets up Scottish studio» (բրիտանական անգլերեն). BBC News. 2016 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Sputnik Launches 24/7 News Coverage in Chinese». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Hilburn, Matthew. «Russia's New World Broadcast Service is 'Sputnik'». Voice of America News. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 10,0 10,1 «Sputnik launched to news orbit: Russia's new intl media to offer alternative standpoint». rt.com.
- ↑ Sputnik. «International News Agency and Radio Sputnik Launches Photobank». sputniknews.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- sputniknews.com, the official website of "Sputnik" news agency
- Ռուսաստանի լրատվական գործակալություններ
- Ռուսական լրատվական կայքեր
- 2014 Ռուսաստանում հիմնադրված ընկերություններ
- 2014 հիմնադրված համացանցային սեփականություն
- Համացանցային ռադիոկայաններ
- Բազմալեզու լրատվական ծառայություններ
- Բազմալեզու կայքեր
- Պետական մեդիա
- Արտասահմանյան հեռարձակման ծառայություններ
- Ռուսական քարոզչություն
- Քարոզչական կազմակերպություններ
- Քարոզչական ռադիոհեռարձակումներ
- Ռուսաստանի մեդիաընկերություններ
- Միջազգային ռադիոընկերություններ