Սիդան (ֆուտբոլիստ)
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բրազիլիա | |||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 24, 1982[1][2] (41 տարեկան) | |||||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | |||||
Հասակ | 187 սմ | |||||
Քաշ | 84 կգ | |||||
Դիրք | դարպասապահ | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Սան Պաուլու | |||||
Համար | 12 | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սիդնեյ Ապարեսիդո Ռամոս դա Սիլվա, առավել հայտնի է որպես Սիդան (պորտ.՝ Sidney Aparecido Ramos da Silva; Sidão, դեկտեմբերի 24, 1982[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ, «Սան Պաուլու» ակումբի դարպասապահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդանը «Կորինտիանս» ֆուտբոլային դպրոցի սաներից է։ 2001-2003 թվականներին հանդես էր գալիս «Տիմաու» ակումբի երկրորդ թիմում, բայց երբ դարպասապահը չկարողացավ դուրս գալ հիմնական կազմ, լքել է հարազատ ակումբը եւ սկսել է հանդես գալ փոքր թիմերում, որպես կանոն, Սան Պաուլու նահանգի առաջնությունում։ 10 տարվա ընթացքում Սիդանը փոխել է տասնյակ ակումբներում, սակայն գործնականում գրեթե ոչ մի տեղ երկար ժամանակ չի անցկացրել։ 2008 թվականին ֆուտբոլիստների պակասի պատճառով Սիդանը անցկացրել է մեկ խաղ A3 շարքի Լիգայում «Ունիոն Մոժիի» կազմում[3]։
Սիդանի կարիերիայում ոչ մի ուշագրավ դեպքեր տեղի չունեցան, մինչև տեղափոխվեց «Օզասկու» ակումբ եւ միայն չորս տարի նա մնաց այդտեղ։ 2014 թվականին նա վարձով խաղացել է «Գուարատինգետում»[4]։
Սան Պաուլու նահանգի առաջնության ժամանակ՝ 2016 թվականին, Սիդանը գերազանց է դրսևորել իրեն։ Համեստ «Օզասկուն» իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ դուրս գալ առաջնության եզրափակիչ։ Դրանից հետո 33-ամյա դարպասապահին վերցրել է վարձակալությամբ բրազիլական ֆուտբոլի ավանդական ներկայացուցիչ «Բոտաֆոգոն»[3]։
«Բոտաֆոգոյի» ավագը եղել է երկրպագուների կուռքը՝ Ջեֆերսոնը՝ Բրազիլիայի հավաքականի դարպասապահը։ Բայց հունիսին նա ստացել է շատ ծանր վնասվածք, որից հետո Սիդանը դարձել է հիմնական դարպասապահը «Միայնակ աստղ»[3]։ Մինչև տարեվերջ Բրազիլիայի առաջնությունում անցկացրել է 32 խաղ, երեք խաղ՝ Գավաթի խաղարկությունում։ Սեպտեմբերի 14-ին «Սանթոսի» դեմ խաղում Սիդանը վերջին րոպեներին վազեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ։ Վանդերլեյը կարողացել է հարվածել և անմիջապես դատավորը ավարտել է հանդիպումը։ Չնայած պարտությանը՝ (0:1), հանդիսատեսը Սիդանին դիմավորել է բուռն ծափահարություններով, և Սիդանի խաղը նշել են նույնիսկ «Սանթոսի»[5] ֆուտբոլիստները։
Տիտղոսներ ու ձեռքբերումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 3,2 «Defesaças, dribles e dias de atacante: Sidão segue passos do ídolo Jefferson» (պորտուգալերեն). Globo. 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Que responsa, Sidão!» (պորտուգալերեն). qgnoticias.com. 2016 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Goleiro do Botafogo dá bicicleta no último lance e assusta rival» (պորտուգալերեն). UOL. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնագիրը ogol.com.br (պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդան (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |
|