Jump to content

Ջրահարսը (ֆիլմ, 2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրահարսը
անգլ.՝ The Little Mermaid
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1], արկածային ֆիլմ[1], ընտանեկան ֆիլմ[1], երաժշտական ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և ֆիլմ-հեքիաթ
ՀիմքՋրահարսը և Ջրահարսը
Թվականմայիսի 24, 2023, մայիսի 26, 2023, մայիսի 19, 2023[2], մայիսի 25, 2023[3] և հունիսի 9, 2023
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Մարշալ
ՊրոդյուսերՄարկ Է. Փլաթ[4], Լին Մանուել Միրանդա[4], Ջոն ԴեԼուկա և Ռոբ Մարշալ
Սցենարի հեղինակՋեյն Գոլդման և Դևիդ Մեգի
ԴերակատարներHalle Bailey?, Մելիսա ՄակՔարթի, Խավիեր Բարդեմ, Jonah Hauer-King?, Noma Dumezweni?, Արթ Մալիկ, Martina Laird?, Jessica Alexander?, Simone Ashley?, Lorena Andrea?, Kajsa Mohammar? և Լին Մանուել Միրանդա
ՕպերատորԴիոն Բիբի
ԵրաժշտությունԼին Մանուել Միրանդա[4] և Ալան Մենկեն[4]
ՄոնտաժՈւայաթ Սմիթ
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Lucamar Productions, Marc Platt Productions և 5000 Broadway Productions?
Տևողություն135 րոպե[5]
Բյուջե250 000 000 $[6]
Շահույթ217 500 000 $[7]
 The Little Mermaid (2023 film) Վիքիպահեստում

«Ջրահարսը» (անգլ.՝ The Little Mermaid), ամերիկացի ռեժիսոր Ռոբ Մարշալի երաժշտական ֆենտեզի ֆիլմը։ Այն նկարահանվել է 1989 թվականի համանուն մուլտֆիլմի հիման վրա, որն իր հերթին հիմնված է Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականին[8]։

Ծովում բնակվող երիտասարդ ջրահարս Արիելը, որը նաև Տրիտոն թագավորի դուստրն է, երազում է դառնալ մարդ։ Մի օր հոր հետ վիճելուց հետո նա փախչում է պալատից։ Հենց այդ պահին սկսվում է փոթորիկ և Արիելը փրկում է խորտակվող արքայազն Էրիկին ու սիրահարվում է նրան։ Տղայի հետ ցամաքում ապրելու համար Արիելը Ուրսուլա կախարդին է տալիս իր ձայնը՝ մարդու ոտքեր ունենալու համար։

Դերասան Դեր
Հոլի Բեյլի Արիել ջրահարս Արիել
Խավիեր Բարդեմ Տրիտոն թագավոր Տրիտոն
Իոնա Հաուեր Քինգ Էրիկ արքայազն Էրիկ
Մելիսա Մաքքարթի Ուրսուլա կախարդ Ուրսուլա
Ջեյկոբ Թրամբլե Ֆլաունդեր Ֆլաունդեր
Դեյվիդ Դիգս Սեբաստյան ծովախեցգետին Սեբաստյան
Ակվաֆինա Սքատլ որոր Սքատլ

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսին Deadline Hollywood-ը հայտնել է, որ Disney-ը որոշել է մուլտֆիլմի հիման վրա թողարկել ֆիլմ[9]։ Երեք ամիս անց հայտարարվել է, որ Ալան Մենքենը վերադառնալու է որպես ֆիլմի կոմպոզիտոր և նոր երգեր է գրելու Լին Մանուել Միրանդայի հետ, որը նույնպես համատեղ ֆիլմ է թողարկելու Marc Platt Productions-ի հետ[10]։ Նախագծի վրա աշխատել են Լինդսի Լոհանը և Քրիս Էվանսը[11][12][13]։ 2017 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Ռոբ Մարշալը լինելու է ֆիլմի ռեժիսորը, իսկ Ջեյն Գոլդմանը գրելու է սցենարը[14]։ 2019 թվականի հուլիսի 3-ին հայտարարվել է, որ ֆիլմում ջրահարսի դերը մարմնավորելու է աֆրոամերիկացի դերասանուհի Հոլլի Բեյլին[15]։ Նույն ամսին հայտարարվել է նաև, որ Հարրի Սթայլսը և Խավիեր Բարդեմը բանակցում են արքայազն Էրիկի և թագավոր Տրիտոնի դերերը խաղալու համար[16][17]։ Այնուամենայնիվ, օգոստոսին պարզվել է, որ Սթայլսը հրաժարվել Է դերից, քանի որ կենտրոնացած է իր երաժշտական կարիերայի վրա[18][19]։

Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Քեմերոն Կաֆեն և Իոնա Հաուեր Քինգը երկու վերջին թեկնածուներն են արքայազն Էրիկի դերի համար[20]։ 2019 թվականի նոյեմբերին Հաուեր Քինգը պաշտոնապես հայտարարվել է Էրիկի դերի համար[21]։ Հոկտեմբերին Դեյվիդ Բիգսը նաև հայտարարել է, որ բանակցություններ է վարում Սեբաստյանի ձայնը հնչեցնելու համար[22][23]։ Նկարահանումները նախատեսվում էր սկսել 2020 թվականի ապրիլին, սակայն 2020 թվականի մարտին արտադրությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով[23][24][25][26]։ Ավելի ուշ նկարահանումները սկսվել են 2020 թվականի օգոստոսին[27][28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Little Mermaid — 2023.
  2. Den lilla sjöjungfrun (շվեդերեն)SFDb.
  3. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Jr M. F. ‘Hamilton’s Lin-Manuel Miranda & Alan Menken Duet On Disney’s Live Action ‘The Little Mermaid’Deadline Hollywood, 2016.
  5. https://www.amctheatres.com/movies/the-little-mermaid-62353
  6. Box Office: ‘The Little Mermaid’ Swimming to $120 Million-Plus Over Memorial Day Weekend // VarietyNew York, Los Angeles, CA: Variety Media, Penske Media Corp., 2023. — ISSN 0042-2738
  7. The Little Mermaid // Box Office Mojo — 1999.
  8. Halle Bailey cast as Ariel in Disney's live-action remake of 'The Little Mermaid'
  9. Jaafer, Ali (2016 թ․ մայիսի 25). «Disney Mulling Live-Action Version Of 'The Little Mermaid'». Deadline Hollywood. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  10. Snetiker, Marc (2016 թ․ օգոստոսի 16). «Lin-Manuel Miranda, Alan Menken team up for live-action Little Mermaid». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  11. Respers France, Lisa (2017 թ․ փետրվարի 20). «Lindsay Lohan really wants a 'Little Mermaid' gig». CNN. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  12. Nolfi, Joey (2017 թ․ փետրվարի 19). «Lindsay Lohan wants Bill Condon to direct her in The Little Mermaid musical». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  13. Davis, Brandon (2016 թ․ հունիսի 6). «Chris Evans Teases Interest In Prince Eric, West Side Story Remake». Comicbook.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 5-ին.
  14. Fleming Jr, Mike (2017 թ․ դեկտեմբերի 6). «Rob Marshall Top Choice To Helm Disney's Live Action 'The Little Mermaid'». Deadline.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  15. «Роль Русалочки досталась темнокожей актрисе». Лента.ру. 2019 թ․ հուլիսի 3.
  16. Kit, Borys (2019 թ․ հուլիսի 16). «Harry Styles in Talks to Play Prince Eric in Disney's Live-Action 'Little Mermaid'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  17. N'Duka, Amanda (2019 թ․ հուլիսի 17). «Javier Bardem In Talks For Disney's 'The Little Mermaid' Remake». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  18. Kroll, Justin (2019 թ․ օգոստոսի 13). «Harry Styles Passes on Prince Eric Role in Live-Action 'Little Mermaid'». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  19. Schaffstall, Katherine (2019 թ․ սեպտեմբերի 6). «Harry Styles Explains Passing on 'Little Mermaid' Prince Eric Role». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  20. Patrick Hipes, Anthony D'Alessandro (2019 թ․ սեպտեմբերի 24). «'The Little Mermaid': 'Krypton's Cameron Cuffe, Jonah Hauer-King Testing for Prince Eric Role». Deadline Hollywood (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  21. D'Alessandro, Anthony D'Alessandro (2019 թ․ նոյեմբերի 12). «'Little Mermaid': Jonah Hauer-King Wins Role Of Prince Eric». Deadline Hollywood (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
  22. Kroll, Justin (2019 թ․ հոկտեմբերի 8). «Daveed Diggs in Talks to Play Sebastian in Disney's 'Little Mermaid' (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  23. 23,0 23,1 Geisinger, Gabriella (2019 թ․ հուլիսի 2). «The Little Mermaid cast: These stars in talks for the Disney remake - who will be in it?». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  24. D'Alessandro, Anthony (2020 թ․ մարտի 13). «Disney Pausing Production On Features 'Little Mermaid', 'Home Alone', 'Nightmare Alley' & More Until Coronavirus Calms Down». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  25. Kay, Jeremy (2020 թ․ մարտի 13). «London shoot on 'The Little Mermaid', other Disney live-action productions on hold». Screen International. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  26. Kit, Borys; Couch, Aaron. «Disney Suspends Film Production Amid Coronavirus Concerns». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  27. Jirak, Jamie (2020 թ․ մայիսի 31). «Fantastic Beasts Sequel and The Little Mermaid Can Restart Production Thanks to New UK Bill». Comicbook.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  28. Skyler Shuler [@SkylerShuler] (July 25, 2020). «THE LITTLE MERMAID cast will arrive in London on Monday, my guess is once they land, they will quarantine for two weeks for safety and begin production August 10th» (Թվիթ). Վերցված է August 2, 2020-ին – via Թվիթթեր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահարսը (ֆիլմ, 2023)» հոդվածին։