Ջրահարսը (ֆիլմ)
Ջրահարսը ռուս.՝ Русалка | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | հումորային դրամա, ֆենթեզի ֆիլմ[1] և դրամա |
Թվական | 2007 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Աննա Մելիքյան[2] |
Պրոդյուսեր | Ռուբեն Դիշդիշյան |
Սցենարի հեղինակ | Աննա Մելիքյան |
Դերակատարներ | Մաշա Շալաևա, Եվգենի Ցիգանով, Մարիա Սոկովա, Նաստյա Դոնցովա, Իրինա Ստրինիչենկո, Վերոնիկա Սկուգինա |
Օպերատոր | Օլեգ Կերիչենկո |
Երաժշտություն | Իգոր Վդովին |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Magnum |
Տևողություն | 114 րոպե |
IMDb | ID 0995747 |
Ջրահարսը (ռուս.՝ Русалка), ռեժիսոր Աննա Մելիքյանի 2007 թվականին նկարահանած ֆիլմը։ Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի ժամանակակից էկրանացումը։
2008 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում[3] և արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին[4][5]։
2009 թվականին ֆիլմը ներկայացվել է Օսկարի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում[6]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատները «Ջրահարսը» ֆիլմը բնութագրում են որպես մելոդրամայի և կատակերգության յուրատեսակ խառնուրդ։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են երիտասարդ մոսկվացի դերասաններ Մարիա Շալաևան և Եվգենի Ցիգանովը։ Վերջինս մարմնավորել է հաջողակ գործարարի կերպարը, ով զբաղված է ռուս մեծահարուստներին լուսնի վրա հողակտորներ վաճառելով[7]։
6-ամյա Ալիսան ապրում է մոր և տատիկի հետ ծովափին և սպասում է, թե երբ է վերադառնալու հայրը։ Երազում է բալետի պարուհի դառնալու մասին, սակայն նրան չի հաջողվում ընդունվել պարի դպրոց։ Աղջիկը նկատում է, որ մայրը սիրային հարաբերությունների մեջ է հարևանի հետ և զայրույթից այրում է տունը։ Արևի խավարումից հետո[8] աղջիկը դադարում է խոսել։ Ալիսային տանում են մտավոր ��ետամնաց երեխաների դպրոց, որտեղ նա բացահայտում է երազանքներ կատարելու իր ունակությունը, օրինակ կարողանում է խնձորները ծառից ցած թափել։ Երբ Ալիսայի ցանկությամբ ի հայտ եկած մրրիկն ավերում է նրանց ծովեզրի տունն ու ամբողջ քաղաքը, Ալիսան մոր և տատիկի հետ տեղափոխվում է Մոսկվա։
Ալիսան փորձում է ընդունվել համալսարան, սակայն չի կարողանում հավաքել անհրաժեշտ միավորները։ Օգտագործելով իր «ուզում եմ սովորել» ցանկությունը՝ բացահայտում է, որ դիմորդներից մեկի մահվան պատճառով ինքը կընդունվի նրա փոխարեն։ Ալիսան ընդունվում է աշխատանքի, որտեղ բջջային հեռախոսի հագուստով պետք է շրջի ամբողջ քաղաքում և հագուստի միջից ծանոթանա մայրաքաղաքի կյանքին. «Ամեն ինչ քեզանից է կախված», «Մի վախեցիր քո ցանկություններից», «Հետևիր քո աստղին»։ Ալիսան ձեռք է բերում յուրահատուկ ընկերներ, օրինակ՝ անոտք մուրացիկ աղջիկը[9], մտահոգ դասընկերը։
Լրանում է Ալիսայի 18-ամյակը։
կամրջի վրա կանգնած՝ նա տեսնում է, թե ինչպես է մի մարդ փորձում նետվել կամրջից։ Հասնելով և փրկելով նրան՝ Ալիսան սիրահարվում է և սկսում է նորից խոսել։ Փրկված տղամարդը Սաշան է, ով ունի մեծ երկհարկանի բնակարան և լուսնի վրա հողակտորներ է վաճառում։ Ալիսան սկսում է աշխատել Սաշայի տանը որպես տնային տնտեսուհի, որտեղ ծանոթանում է Ռիտային, ում հետ Սաշան վաղուց հանդիպում է։ Մազերը կանաչ ներկելով՝ Ալիսան նկարահանվում է գովազդային տեսահոլովակում, որտեղ մարմնավորում է «լուսնային աղջկա»։ Սաշայի հերթական ընկճախտի նոպայի ժամանակ Ալիսան նրան ասում է, որ երբեք արքայախնձոր չի կերել, և գիշերով նրանք գնում են պտուղը որոնելու, թալանում են մրգի կրպակ և խաղում են «Ծիծաղեցրու մահացածին» խաղը։
Ալիսան Սաշային և Ռիտային միասին է տեսնում և բղավում՝. «Դավաճան։ Ուզում եմ, որ մեռնես»։ Նա տեսլիք է ունենում, որ այն ինքնաթիռը որով Սաշան պետք է ճամփորդի, վթարի է ենթարկվելու։ Տատիկի մահվան պատրվակով նա փորձում է Սաշային հետ պահել գործուղումից։ Սաշան ուշանում է ինքնաթիռից և օդանավակայանում տեղեկանում է, որ այն ինքնաթիռը, որով ինքը պետք է թռչեր, վթարի է ենթարկվել։ Սրճարանում նա տեսնում է Ալիսային և վազում նրա հետևից, բայց կորցնում է տեսադաշտից։ Ալիսան ընկնում է մեքենայի տակ և մահանում։ Սաշան տեսնում է Ռիտային, ով նրան հարցնում է. «Ո՞ւմ ես փնտրում»։ Սաշան անորոշ պատասխանում է. «Քեզ...»:
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաշա Շալաևա - Ալիսա
- Եվգենի Ցիգանով - Սաշա
- Մարիա Սոկովա - մայր
- Նաստյա Դոնցովա - Ալիսան մանուկ հասակում
- Իրինա Ստրինիչենկո - Ռիտա
- Վերոնիկա Սկուգինա
- Մաքսիմ Կոնոպալով - հայր
- Ալբինա Եվտուշենսկայա - տատիկ
- Նատալյա Սմիրնովա
- Մարատ Գիբադուլին - ձկնորս
- Իգոր Յացկո
- Սերգեյ Յուրկին
- Նալայա Ռիչկովա
- Նելլի Ուվառովա
- Սերգեյ Ալդոնին
- Գեորգի Չանտուրիա
- Մարիա Նիկոլաևա
- Իգոր Սավոչկին
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակի, 2008, Երևան
- Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ, Սանդանսի միջազգային կինոփառատոն, 2008
- Բեռլինի 58-րդ կինոփառատոնի «Համայնապատկեր» ծրագրի ФИПРЕССИ կինոքննադատների մրցանակ
- Կառլովի Վարիի 43-րդ միջազգային կինոփառատոնի չեխական հեռուստաընկերության «Անկախ տեսախցիկ» մրցանակ
- Սոֆիայի 8-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ»
- «Կինոտավր» Բաց ռուսական կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի մրցանակ» Սոչիի քաղաքապետի կողմից
- Պալիչեի միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ՝ ըստ կինոքննադատների և հանդիսատեսի
- «Նիկա» մրցանակ Մաշա Շալաևային «Կնոջ լավագույն դերի համար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0995747/
- ↑ http://stopklatka.pl/film/rusalka
- ↑ «Ջրահարսը» ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում(չաշխատող հղում)
- ↑ «13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ և մրցանակներ». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Ոսկե ծիրան փառատոնի մրցանակակիրները». Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ Ռուսաստանը «Օսկար»-ի է ներկայացնում Աննա Մելիքյանի ֆիլմը
- ↑ Աննա Մելիքյանի «Ջրահարսը» կցուցադրվի Սանդանսի միջազգային կինոփառատոնում
- ↑ Сцена затмения только в режиссёрской версии
- ↑ Безногая попрошайка появляется только в режиссёрской версии
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mermaid(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Mermaid(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|