Jump to content

Պոնս (Տրիպոլիի կոմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոնս (այլ կիրառումներ)
Պոնս
Դիմանկար
Ծնվել է1090-ականներ
Մահացել էմարտի 25, 1137(1137-03-25)
Մահվան վայրՍուրբ Երկիր
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՍեսիլ դքսուհի
Ծնողներհայր՝ Բերտրան, մայր՝ Էլեն Բուրգոնդցի
ԵրեխաներՌայմունդ II[1]
 Pons of Tripoli Վիքիպահեստում

Պոնս Թուլուզցի (ֆր.՝ Pons de Toulouse, 1090-ականներ - մարտի 25, 1137(1137-03-25), Սուրբ Երկիր), 1112 թվականից Տրիպոլիի կոմս։ Բերտրան Թուլուզցու որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ուսուցիչ՝ Գալիլեայի իշխան Թանկրեդ դ'Օտվիլի մահից հետո, Պոնսը կնության վերձրեց նրա այրի Սեսիլին, վերջինս Ֆրանսիայի արքա Ֆիլիպ I-ի քույրն էր։ Այս ամուսնության շնորհիվ վերացան Անտիոքի պաշարման ժամանակ ծագած բախումները նորմանների և պրովանսցիների միջև։

1119 թվականին Անտիոքի դքսությանը պատուհ��սեց նոր խնդիր՝ մուսուլմանների կողմից հարձակման վտանգ։ Պոնսը իր սյուզերեն Երուսաղեմի արքա Բալդուին II-ի հետ օգնության շարժվեց Անտիոքի դքսության խնամակալ Ռոժերին, սակայն վերջինս չսպասելով արքային 1119 թվականի հունիսի 28-ին ջախջախվեց Արյունոտ դաշտի ճակատամարտում։

1124 թվականին Բալդուին II-ը ազատվեց գերությունից, իսկ Պոնսը նրան ցուցաբ��րեց ռազմական օգնություն Տյուրոսը գրավելու համար։ 1125 թվականին Բալդուինի և Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ի հետ միասին Պոնսը Ազազի ճակատամարտում մարտընչեց Հալեպի մուսուլմանների դեմ և հացթանակ տարավ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ վերադարձնել Երուսաղեմի թագավորության 1119 թվականին կորցրած հեղինակությունը։

1131 թվականին Պոնսը վիճեց Երուսաղեմի նոր արքա Ֆուլկի հետ։ Վիճաբանության արդյունքում Պոնսը Անտիոքի հետ դաշինք կազմեց և ընդունեց Անտիոքի պատրիարքին՝ առանձնանալով Երուսաղեմի պատրիարքությունից[2], դա նույնիսկ շարունակվեց Հռոմի Պապի հակառակը պահանջող հրովարտակից հետո։ Տարաձայնությունների պատճառով տեղի ունեցավ ճակատամարտ, որի արդյունքում կոմսությունը պարտություն կրեց։ Սա արևելքում քրիստոնյաների միջև տեղի ունեցած առաջին ռազմական բախումն էր։

Պոնսը սպանվեց 1137 թվականին Դամասկոսի սուլթանի Տրիպոլի ներխուժման արդյունքում։ Կոմսին հաջորդեց նրա որդի Ռայմունդ II-ը։

Նախորդող
Բերտրան
Տրիպոլիի կոմս
11121137
Հաջորդող
Ռայմունդ II

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea, trans. E. A. Babcock and A. C. Krey. Columbia University Press, 1943.
  • Steven Runciman, A History of the Crusades, Vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոնս (Տրիպոլիի կոմս)» հոդվածին։