Որդիներ և սիրեկաններ (վեպ)
Որդիներ և սիրեկաններ Sons and Lovers | |
---|---|
Հեղինակ | Դեյվիդ Հերբերթ Լոուրենս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1913 |
Նկարագրում է | Լոնդոն |
Նախորդ | Սահմանների խախտող |
Հաջորդ | Ծիածանը |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Duckworth Books? |
Հրատարակման տարեթիվ | 1913 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/d-h-lawrence/sons-and-lovers |
Որդիներ և սիրեկաններ (անգլ.՝ Sons and Lovers), անգլիացի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի հանրահայտ վեպը, որը գրվել է 1913 թվականին։ Այժմ հեղինակի գլուխգործոցը համարվող այս ստեղծագործությունն սկզբնական շրջանում բացասական ընդունելություն է գտել գրականագետների կողմից և ենթարկվել նրանց խիստ քննադատությանը։ Վեպն ընդգրկվել է 20-րդ դարի անգլիագիր 100 լավագույն վեպերի ցուցակում և այնտեղ զբաղեցրել իններորդ հորիզոնականը[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի գլուխգործոցը համարվող այս ստեղծագործությունը հեղինակի երրորդ հրատարակված վեպն է, որի կենտրոնական կերպարը Փոլ Մորել անունով մի երիտասարդ նորաթուխ արվեստագետ է։
Հեղինակն այս վեպի վրա սկսել է աշխատել այն ժամանակ, երբ նրա մայրը ծանր հիվանդ էր։ Ստեղծագործության գլխավոր կին հերոսի՝ Գերտրուդ Մորելի կերպարի միջոցով նա փորձել է արտացոլել իր մոր վ��տնված կյանքը, ինչպես նաև իր սերը վերջինիս հանդեպ՝ նրան ներկայացնելով որպես խելացի, հեգնական խառնվածքով և նուրբ կազմվածքով կին, որի հանդեպ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չի գտնվել՝ պարգևելով նրան մի ամուսին, ով ընդամենը հասարակ հանքափոր էր։ Լոուրենսն այն համոզմունքին էր, որ իր մայրն ամուսնացել է իրենից ցածր դասի տղամարդու հետ։ Այս վեպի համար հիմք են ծառայել ընտանեկան տարաձայնությունները, որոնց հեղինակն ականատես է եղել սկսած մանկության վաղ տարիներից։ Վեպի երկու հերոսները՝ Փոլ և Ուիլյամս եղբայրները, սկսում են ատել ու արհամարհանքով վերաբերվել իրենց հորը։ Փոլի կյանքում հայտնված կանանց հետ հարաբերություններն ասես իրենց վրա կրեն մոր հանդեպ ունեցած նվիրվածության ազդեցությունը։
Հրատարակության հանգամանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոուրենսի այս վեպի առաջին նախնական օրինակը կորել է՝ այդպես էլ չբերվելով վերջնական տեսքի։ Կարծիքներ կան, որ այն անավարտ է մնացել գրողի մոր հիվանդության պատճառով։ Լոուրենս այս գործին վերադառնում է երեք ամիս տևած դադարից հետո․ այն ժամանակ այն դեռևս կրում էր "Փոլ Մորել" անվանումը։ Լոուրենսն այս գործի նախավերջին տարբերակն ավարտեց իր կյանքի ծանր ժամանակահատվածում, երբ կտրուկ վատթարացել էր նրա առողջությունը, և նա ստիպված էր թողնել մանկավարժական գործունեությունը։
"Փոլ Մորել" վեպի երրորդ օրինակը հրատարակության է ուղարկվում գերմանացի միջին դասի արիստոկրատ Ֆրիդա Ուիքլիի հետ հեղինակի ամուսնությունից հետո։ Այն շատ անբարեհաճ արձագանքի է արժանանում հրատարակիչ Ուիլյամ Հեյնեմանի կողմից, որն ստիպում է Լոուրենսին վերաշարադրել գործը։ Լուրենսն այնուհետև վերանվանում է վեպը "Որդիներ և սիրեկաններ", սակայն հավատարիմ է մնում նախնական բովանդակությանը՝ այն ներկայացնելով որպես "մեծագույն ողբերգություն" և "գրականության խոշոր գործ", որն արտացոլում է "հազարավոր բրիտանացի երիտասարդների անձնական ողբերգությունը"։
Վեպը բաղկացած է երկու մասից։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերանվանված վեպում հետագայում արված հավելումները ընդարձակել են նրա շրջանակներն ու բովանդակությունը՝ պակասեցնելով ինքնակենսագրական տարրը։ Թեպետ անգլիացի գրող էդուարդ Գարնետի կողմից հետագայում արված խմբագրական միջամտությունները վերաբերել են հիմնականում աշխատանքի ոճին, փոփոխված և ավելի նեղ շրջանակներում է ներկայացվել նաև Փոլի կերպարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|