Jump to content

Նյոշատել (կանտոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյոշատել
Դրոշ Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էՌոմանդիա և Espace Mittelland?
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնՆևշատել
Ամենաբարձր կետChasseral Ouest?
ԲԾՄ430 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Neuchâtel?
Պաշտոնական լեզուներֆրանսերեն
Բնակչություն176 850 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք802,24 կմ²
Հիմնադրված է1034 թ.
Սահմանակցում էԲեռն, Վո, Ֆրիբուրգ, Յուրա, Դու և Ֆրանշ-Կոնտե
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդCH-NE
Ավտոմոբիլային կոդNE
ne.ch(ֆր.)

Նյոշատելի (Նևշատելի) հանրապետություն և կանտոն (ֆր.՝ Neuchâtel, գերմ.՝ Neuenburg — «նոր ամրոց»), ֆրանսախոս կանտոն Շվեյցարիայի արևմտյան մասում։ Զբաղեցնում է 802,96 քառակուսի կիլոմետր տարածք, որից 716,72-ը՝ ցամաքային, 86,24-ը՝ ջրային (Նյոշատել լճի մակերեսը 85,74 կմ² է, Բիլի լճինը՝ 0,50 կմ²)։ Հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվում են Յուրայի լեռները[2]։ Վարչական կենտրոնը Նյոշատել քաղաքն է։

2007 թվականի տվյալներով կանտոնի բնակիչների թվաքանակը եղել է 169,782։ Նրանցից 39.654-ը (կամ 23.4%-ը) օտարերկրացիներ էին[3]։

Նյոշատել կանտոնը պատմականորեն հաջորդել է նույնանուն իշխանությանը, որն ի հայտ էր եկել միջին դարերում՝ որպես կրտսեր Ցերինգենների տիրույթ, ապա XVI դարի սկզբներին անցել Լոնգվիլներին, իսկ Մարիա Նեմուրցու մահվանից հետո՝ Հոհենցոլլերներին։ Մարշալ Բերտիեի կարճատև իշխանությունից հետո էլ մտել է շվեյցարական համադաշնության կազմի մեջ (1815 թվականին

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2018 թվականը կանտոնը վարչականորեն բաժանված էր հետևյալ վեց շրջանների.

  • Բուդրի (ֆր.՝ Boudry)[4]
  • Վալ դը Ռուս (ֆր.՝ Val-de-Ruz)
  • Վալ դը Տրավեր (ֆր.՝ Val-de-Travers)
  • Լա Շո դը Ֆոն (ֆր.՝ La Chaux-de-Fonds)
  • Լը Լոկլ (ֆր.՝ Le Locle)
  • Նյոշատել (գերմ.՝ Neuenburg, ֆր.՝ Neuchâtel)

2018 թվականի հունվարի 1-ից շրջանները լուծարվել են, և կանտոնի 31 համանքներն ընկել են կանտոնային իշխանությունների անմիջական ենթակայության տակ[5][5]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանտոնի ամենամարդաշատ քաղաքը՝ Լա Շո դը Ֆոնը

Կանտոնի բնակչության մեծամասնությունը ֆրանսախոս է։ Դավանանքի տեսակետից՝ նյոշատելցիները պատմականորեն բողոքականներ են, սակայն վերջին տասնամյակների ընթացքում զգալի չափով աճել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդների թիվը (գլխավորապես Իտալիայից ու Պորտուգալիայից ներգաղթածների հաշվին); 2000 թվականին արդեն բողոքականները կազմում էին կանտոնի ամբողջ բնակչության 38%-ը, կաթոլիկները՝ 31%-ը[6]։

2015 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ կանտոնի բնակչության թվաքանակը եղել է 177 970, որի 74,4 %-ը ազգությամբ շվեյցարացի էին և Շվեյցարիայի քաղաքացիներ[7]։

Ստորև ներկայացված են կանտոնի բնակչության թվաքանակի փոփոխությունները՝ սկսած 1950 թվականից, ըստ նրա կազմում եղած վեց շրջանների[8].

1950 1960 1970 1980 1990 1995 2000 2002 2003 2004 2005 2006 2009 2010 2011
Ամբողջ կանտոնը 127 856 146 175 168 238 158 720 160 322 166 270 166 476 167 323 167 990 168 391 168 980 169 022 171 848 172 021 173 009
Նյոշատելի շրջան 35 463 42 239 51 511 49 900 49 314 50 561 50 491 50 739 50 799 51 134 51 335 51 502 52 325 52 588 53 068
Բուդրիի շրջան 17 955 21 803 29 012 30 726 33 814 35 574 36 508 36 753 37 042 37 150 37 529 37 672 38 812 38 850 38 842
Վալ դը Տրավեի շրջան 14 036 14 507 14 213 11 645 11 981 12 408 12 185 12 238 12 227 12 211 12 196 12 141 11 973 11 952 11 980
Վալ դը Ռուսի շրջան 8630 9221 10 567 11 208 12 553 13 722 14 387 14 617 14 858 14 923 15 084 15 230 15 771 15 827 15 990
Լոկլի շրջան 17 076 18 329 19 052 16 504 15 004 15 241 14 513 14 439 14 536 14 495 14 445 14 262 14 179 14 103 14 099
Լա Շո դը Ֆոնի շրջան 34 696 40 076 43 883 38 737 37 656 38 764 38 392 38 537 38 528 38 478 38 391 38 215 38 788 38 701 39 030


Կանտոնում օրենսդիր իշխանությունն իրականացնում է Մեծ խորհուրդը (Grand Conseil), գործադիր իշխանությունը՝ հինգ անդամներից բաղկացած Պետական խորհուրդը (Conseil d'État), վերաքննիչ դատավարությունը՝ կանտոնային դատարանը(Tribunal cantonal): Առաջին ատյանի դատարաններ են շրջանային դատարանները (Tribunaux régionaux): 2009 թվականի ապրիլի 26-ին անցկացված ընտրություններում հաղթանակ է տարել FDP-ն, որին կանտոնի կառավարության կազմում բաժին է հասել երեք տեղ; Երկու տեղ էլ հատկացվել է SP-ին[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bilanz der ständigen Wohnbevölkerung nach Kanton, definitive Jahresergebnisse, 2018FSO.
  2. Невшатель // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  3. Federal Department of Statistics (2008). «Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeit, Geschlecht und Kantonen». Արխիվացված է օրիգինալից (Microsoft Excel) 2008 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Будри». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz (գերմ.) accessed 15 February 2018
  6. Federal Department of Statistics (2004). «Wohnbevölkerung nach Religion». Արխիվացված է օրիգինալից (Interactive Map) 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  7. [1]
  8. «Site officiel du canton de Neuchâtel - Statistiques de la population». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 16 décembre 2008-ին.
  9. FDP erobert Mehrheit in Neuenburger Regierung Արխիվացված 2009-04-28 Wayback Machine (գերմ.)
  10. Freisinnige gewinnen Wahlen in Neuenburg Արխիվացված 2009-04-28 Wayback Machine (գերմ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյոշատել (կանտոն)» հոդվածին։