Մորֆիա (Երուսաղեմի թագուհի)
Մորֆիա Morfia | ||
| ||
---|---|---|
Ազգություն | հայ | |
Դավանանք | Կաթոլիկություն | |
Ծննդավայր | Մալաթիա, Թուրքիա | |
Վախճանի օր | 1126 կամ 1127 թվական հոկտեմբերի 1 | |
Վախճանի վայր | Երուսաղեմ | |
Հայր | Գաբրիել Մալաթիացի | |
Ամուսին | Բալդուին II | |
Զավակներ | Մելիսենդա Ալիսա Հոդերնա Յովետա |
Մորֆիա կամ Մորֆիա Մալաթիացի (ֆր.՝ Morfia de Malatya, , Մալաթիա, Թուրքիա - հոկտեմբերի 1, 1126 կամ հոկտեմբերի 1, 1227), Բալդուին II-ի կինը, Եդեսիայի կոմսուհի, ապա՝ Երուսաղեմի թագավորության թագուհին։
Մալաթիայի հայկական իշխանության կառավարիչ, իշխան Գաբրիելի դուստրը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալաթիա քաղաքը գտնվում էր Եդեսիայի կոմսության՝ խաչակիրների կողմից Արևելքում խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ հիմնադրված առաջին պետության, սահմաններից ոչ հեռու և այն պատճառով, որպեսզի ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում, Բալդուինը մոտ 1101 թվականին կնության է առնում Մորֆիային, որի համար Գաբրիելը հարուստ օժիտ է տալիս՝ 50 000 ոսկե սոլիդուս։
1118 թվականին Բալդուինը ժառանգում է Երուսաղեմի գահը, սակայն Մորֆիան չորս դուստրերի հետ մնում է Եդեսիայում։ 1119 թվականին, Արյունոտ դաշտի ճակատամարտում քրիստոնյաների պարտությունից հետո, Բալդուինը ուղևորվում է հյուսիս, որպեսզի վերականգնի իր պետության սահմանների անվտանգությունը, իսկ այնուհետև, 1120 թվականին, ընտանիքը տեղափոխում է Երուսաղեմ, որտեղ տեղի է ունենում Մորֆիայի թագադրման արարողությունը։ 1123 թվականին, երբ Բալդուինը գերի է ընկնում մուսուլմաններին, Մորֆիան վերադառնում է Եդեսիա և մասնակցություն է ունենում ամուսնուն գերությունից ազատագրելու բանակցություններին՝ որպես պատանդ առաջարկելով կրտսեր դուստր Յովետային։
Համաձայն Մելիսենդայի Սաղմոսագրքի՝ Մորֆիան մահացել է 1126 կամ 1127 թվականի հոկտեմբերի 1-ին և թաղվել է Սուրբ Մարիամ աբբայությունում՝ հիմնադրված խաչակիրների կողմից Յոսաֆատի հովտում։ Քանի որ Մորֆիան ամուսնու համար չի կարողանում տղա ունենալ, Բալդուինը իր ժառանգորդուհի և ժառանգ է նշանակում դուստրերից ավագին՝ Մելիսենդային և նրան կնության է տալիս Ֆուլկ Անժուացուն։ Մյուս երկու դուստրերը՝ Ալիսան և Հոդերնան, նույնպես կնության են տրվում ազդեցիկ խաչակիրներին։ Առաջինը դառնում է Բոհեմունդ II-ի, Անտիոքի դուքսի կինը, իսկ երկրորդը՝ Տրիպոլիի կոմս Ռայմունդ II-ի կինը։ Բալդուինի կրտսեր դուստր Յովետան կուսակրոն է ձեռնադրվում մենաստանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- René Grousset, L'Empire du Levant: Histoire de la Question d'Orient, (in francese) Parigi, Payot, 1949. ISBN 2-228-12530-X
- Steven Runciman: Geschichte der Kreuzzüge. C. H. Beck, München 1995, ISBN 3-406-39960-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во "Бородино" стр. 25 (161) 2009 г. - ISBN 599011295
|
|