Մորավա (Դանուբի ստորին վտակ)
Մորավա | |
---|---|
Մորավա գետը | |
Բնութագիր | |
Երկարություն | 217 կմ |
Ավազանի մակերես | 37 500 կմ² |
Ավազան | Սև ծով |
Ջրի ծախս | 232 խմ |
Ջրահոսք | |
Գետաբերան | Դանուբ (գետ) |
Գետաբերանի տեղակայում | Սերբիա |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Արևմտյան Մորավա, Հարավային Մորավա, Resava?, Jasenica?, Լուգոմիր և Resavčina? |
Երկիր | Սերբիա |
Ջրահավաք | Դանուբի ավազան |
Մորավա (սերբ.՝ Велика Морава, լատին․՝ Margus), գետ է Սերբիայում, Դանուբի աջ վտակն է և նրա մեջ է թափվում Սմեդերևոյից արևելք։ Ձևավորվում է Հարավային Մորավա և Արևմտյան Մորավա գետերի միախառնվման արդյունքում, 15 կմ հեռավորության վրա Կրուշևաց քաղաքից։ Գետի երկարությունը կազմում է 217 կմ, իսկ Հարավային Մորավիայի ակունքներից հաշվելու դեպքում 536 կմ։
Մորավայի ավազանի տարածքը կազմում է մոտավորապես 38 հազար քառ․կմ, և ավազանում գտնվող երկրներն են՝ Սերբիան, Բուլղարիան (որոնց տարածքում է գտնվում ավազանի տարածքի 3%-ը 1,2 հազ. կմ²), Չեռնոգորիան, Մակեդոնիան (0,5 %-ից պակաս)[1]։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի անվանումը հիշատակվում է Ստրաբոնի կողմից որպես Μάργοσ / Βάργοσ, Պլինիոս Ավագն էլ որպես Margis։ Ըստ Վլադիմիր Գեորգիևի գետի անվանումը ունի իլլիրիական կամ թրակիական ծագում և ծագել է հնդեվրոպական լեզվի morgo բառից՝ միջ․ հին անգլերեն՝ merece, Հին սկանդինավերեն՝ merki «ճահիճ»։ Կամ էլ անվանումը մոտ է լատիշ․՝ merguót, հունարեն՝ βρέχω բառերին[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Մորավայի ակունքը գտնվում է Ցրնա-Գորա ժայռի արևմտյան լանջերում Մակեդոնիայի հետ սահմանին, իսկ Արևմտյան Մորավայինը՝ Գոլիա լեռից Սերբիայի և Մակեդոնիայի հարավային մասերում։ Վերին հատվածներում երկու գետերը անցնում են լեռներով և բլուրներով, իսկ նրանց միախառնվումից հետո գետը հոսում է գլխավորապես դեպի հյուսիս և Լապովոյից հետո դուրս է գալիս դեպի հարթավայրային տարածություն 180 կմ երկարությամբ, որում նրա մեջ են թափվում 32 վտակներ։ Մորավայի վտակները առավելապես կարճ են, ամենաերկարը Յասենիցան ունի 79 կմ երկարություն, իսկ մնացածի երկարությունը 50 կմ չի գերազանցում։ Հիմնական վտակները գտնվում են աջ կողմում՝ Յվանովչկա, Ցրնիցա, Ռավնիցա, Ռեսավա և Ռեսվիցա։ Ձախ վտակներն են՝ Կալենիչկան, Լուգոմիրը, Բելիցան, Լեպենիցան, Ռաչան և Յասենիցան։ Սրանք բոլոր էլ սակավաջուր են, սակայն անձրևային տարիներին մեծ դերակատարում են ունենում ջրհեղեղների գործում։
Մորավայի հարթավայրում գտնվում են Սերբիայի ամենապտղաբեր հողերը, որոնք բավական խիտ են բնակեցված։ Գետի հունի երկայնքով տեղակյաված են՝ բերուկ դարափուլերը և ճահճային հատվածները։ Առավելագույն լայնությունը գետի հունի կազմում է 325 մ, միջինը 140 մ, իսկ խորությունը 1-4 մ։ Ափերի բարձրությունը 3-16 մ է։ Գետի հովիտը բաժանում է արևելքում տեղակայված Սերբական Կարպատները և Ստարա Պլանինայան լեռները Դինարյան բարձրավանդակից։
Մորավայի ավազանը մեծ մասամբ տեղակայված է մայրցամաքային կլիմայի շրջանում, միջին ջերմաստիճանը հունվարին -1 մինչև 1 °C, հունիսին 22 մինչև 23 °C։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 11-12 °C։ Առավելագույն տեղումները գրանցվում են մայիսից հունիս, իսկ ամենաքիչը հոկտեմբերին և փետրվարին։ Տեղումների միջին մակարդակը հարթավայրային հատվածներում կազմում 600-ից մինչև 700 մմ։
Ջրհեղեղներ կարող են գրանցվել, երբ տեղի է ունենում ձնհալք և սկսում են տեղալ ուժեղ անձրևներ։ Ջրհեղեղներից պաշտպանվելու համար գետի վրա ստեղծվել են ջրամբարներ։ Ամբողջ ավազանի տարածքում նկատվում է էրոզիայի գործընթաց, հատկապես Հարավային Մորավայի անտառազուրկ տարածքներում։ Գետի երկայնքով տեղակայված բոլոր խոշոր քաղաքները, արտադրամասերը և աղբավայրերը գտնվում են ջրհեղեղի ենթական տարածքներում։
Ընդհանուր ծավալը ֆոսֆորային աղտոտվածության գնահատվում է 1841 տոննա տարեկան (2004 թվական), որը կազմում է 8%-ը ամբողջ Դանուբի ֆոսֆորային աղտոտվածության։ Արդյունաբերական արտադրամասերը և կայանները կեղտաջրերի մաքրման տալիս են աղտոտման ծավալի մոտավորապես 60%-ը, ևս 20%-ը առաջանում է վերամշակվող հողերի էրոզիայից։ Ազոտային աղտոտվածությունը կազմում է 28 246 տոննա տարեկան (2004 թվական) կամ էլ 6%-ը ամբողջ Դանուբի ավազանի։ Մորավան գնահատվում է որպես խիստ աղտոտված գետ, ինդեքս BOD5 համեմատաբար բարձր է Դանուբի այլ վտակների հետ համեմատության դեպքում։ Մորավայի ավազանի առավել աղտոտված գետերն են՝ Արևմտյան Մորավան և նրա հիմնական վտակ Իբարը։
Ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին հետազոտությունների համաձայն (2003 թվական) գետում կա 42 ձկնատեսակ։ Գերակշռում են ծածանաձկները, սակայն կան նաև սաղմոնաձկներ, գայլաձկներ, բալիտորաձկներ, լոքոյաձկներ և կատվալոքոներ։
Գետի վերին հատվածները հարուստ է անողնաշարավորների տեսակներով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորավան նավագնաց գետ չէ։ Վերին հատվածներում այն օգտագործվում է անտառահատված փայտերը տեղափոխելու, իսկ ստորին հատվածներում ոռոգման համար։ Արևմտյան Մորավայի վրա են տեղակայված երեք ՀԷԿ, իսկ Հարավային Մորավա գետի վտակ Վլասինայի վրա, Վլասինյան լճի մոտ չորսը։ Մորավա և Հարավային Մորավա գետերը ձևավորում են կարևոր տրանսպորտային հանգույց Մորավա-Վարդար, որով անցնում են հիմնական ավտոճանապարհային և երկաթուղային ճանապարհները Սերբիայում։ Հարավային Մորավայի մեկ այլ վտակի՝ Նիշավայի երկայնքով անցնում է երթուղին Բելգրադից դեպի Սոֆիա այնուհետև Թուրքիա[3]։ 1960-ից 1990 թվականներին Մորավայի ավազանում անց են կացվել նշանակալից հիդրոտեխնիկական և մելորացիական աշխատանքներ, կառուցվել են մի քանի ջրամբարներ։
Գետի ավազանի շրջանում ապրում է 4․5 մլն մարդ[4]։ Մորավայի երկայնքով խոշոր բնակավայրերն են՝ Վարվարինան, Պարաչինան, Չուպրիյան, Յագոդինան և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Морава հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Георгиев В. Исследования по сравнительно-историческому языкознанию. М., 1958. С. 257.
- ↑ Morava River (river, Serbia) — Britannica Online Encyclopedia
- ↑ Klement Tockner, Urs Uehlinger, Christopher T. Robinson Rivers of Europe. — Academic Press, 2009. — С. 113-114. — 700 с. — ISBN 0123694493
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորավա (Դանուբի ստորին վտակ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 47)։ |