Մոմո (մարտահրավեր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոմո (այլ կիրառումներ)
Մոմո (անգլ.՝ Momo, ճապ.՝ もも), կերպար, որը լայն տարածում է գտել 2018 թվականին քաղաքային լեգենդից[2], որը, հնարավոր է, հիմնված է գերմանացի գրող Մայքլ Էնդեի գրքից, քանդակագործությունից (որը վերագրվում է Միդորի Հայասին, ներկայումս՝ Կեյսուկե Այսավան), ինչպես նաև WhatsApp անվճար ծրագրում մարտահրավերի շնորհիվ։ Մասնակիցներին առաջարկվում է կատարել տարբեր ծայրահեղ առաջադրանքներ՝ կապված հոգեկանի և կյանքի ռիսկի հետ[3]։
Համացանցում Մոմոյի կերպարի հայտնվելը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոմոյի անվան վերաբերյալ հետաքրքրությունն համացանցում սկիզբ է առել 2000-ականների սկզբին։ Այդ ժամանակ հայտնվում էին Մայքլ Էնդեի «Մոմոն կամ ժամանակի գողերի և գողացված ժամանակը մարդկանց վերադարձնող երեխայի տարօրինակ պատմությունը» գրքի (1972) սիրողական էկրանավորումները։ Գրքի հերոսը մի աղջիկ էր, որը, խոսելով մարդկանց հետ, կարողանում էր նրանց «վերադարձնել» այն ժամանակը, որը նրանցից գողացել էին խորհրդավոր «մոխրագույն պարոնները», որոնք ձանձրալի էին դարձնում իրենց կողմից կողոպտված մարդկանց կյանքը[4]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Միդորի Հայասիի աշխատանքները «Vanilla Gallery» հավաքածուից։ |
Քանդակը, որը դարձել է Մոմոյի հայտնի կերպարը, առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականին Տոկիոյում՝ «Vanilla Gallery» ցուցահանդեսի ժամանակ[5]։ Այն ստեղծվել է ճապոնական «Link Factory» համակցված կինոնկարահանումների ընկերության համար[6]։ Ստեղծագործության սկզբնական անվանումը «Մայր թռչուն» (ճապ.՝ 姑獲鳥) էր։ Ստեղծագործությունը որոշ ժամանակ համարվում էր ճապոնացի նկարիչ և ոճաբան Միդորի Հայասիի (ճապ.՝ 林 美登利) աշխատանքը, որը տարօրինակ տիկնիկներ է ստեղծում՝ օգտագործելով կենդանիների և թռչունների տարբեր մասերը[5]։ Ավելի ուշ հեղինակ է անվանվել Կեյսուկե Այսավան[7]։ Ըստ վարկածներից մեկի, հեղինակը ստեղծագործության մեջ հետևյալ իմաստն է հաղորդել․ սա մահացած կին է, որը ծննդաբերության ժամանակ կորցրել է իր երեխային, ընդունելով թռչնի կերպարանք նա թռչում է գիշերը՝ վախ ներշնչելով[4]։ Ոչ Մինդորա Հայասին, ոչ Կեյսուկե Այսավան և ոչ էլ «Link Factory»-ն կապ չունեն քաղաքային լեգենդի ստեղծման հետ։ Բնօրինակ ստեղծագործությունը նախատեսված չէր WhatsApp-ում խաղի մի մասը լինելու համար, սակայն, երբ լուսանկարը տարածվեց համացանցով մեկ, այն կապվեց խաղի հետ[5]։ ԶԼՄ-ները նկարագրել են Մոմոյին որպես «սարսափելի արարած՝ կանացի կիսանդրու տեսքով, հավի ոտքերի վրա, մահացու գունատ դեմքով և ուռուցիկ աչքերով»[8]։ Մոմոյի պատկերը միարժամանակ և սարսափելի է, և տարօրինակ։ Կանացի դեմքը ասես աղավաղված է։ Հնարավոր է, որ «Momo» անվան բացատրությունը գալիս է աղջկա անբնական ուռած աչքերից[3]։
Համարվում է, որ Մոմոյի վրա առաջին զանգվածային ուշադրությունն է սևեռել մի հրապարակում «AlmightySosa00» օգտատիրող կողմից, 2018 թվականի հունիսին ստեղծագործության լուսանկարի հրապարակմամբ, որը Reddit կայքում մեծաթիվ մեկնաբանություններ և հավանումներ է հավաքել։ Այս օգտատերը ներկա պահին արգելափակված է։ Համարվում է, որ նա տեսել է անսովոր լուսանկարը և տեղադրել է Reddit-ում[4]։
Մոմո խաղը հայտնվել է Ֆեյսբուք կայքում 2018 թվականի հունիսի 30-ին։ Անհայտ անձը հաղորդագրություն է ուղարկել, որ իրեն օգնություն է պետք և խնդրել է զանգահարել նշված հեռախոսահամարով։ Մարդիկ տրվում էին այդ հնարքին և զանգահարում էին նրան։ Մոմոն, ասես վիրուս, սկսեց տարածվել աշխարհով մեկ[9]։
WhatsApp-ում Մոմո խաղի առաջին հանրային հիշատակումները վերաբերվում են 2018 թվականի հուլիսի 10-ին։ ՅուԹյուբում արգենտինացի օգտատեր «El Deadpool»-ը հրապարակել է Մոմոյի հետ զրուցելու իր փորձը «Ես հաղորդագրություն եմ ուղարկել Մոմոյին» անվամբ հոլովակում։ Մոմոյի հեռախոսահամրը մեքսիկական էր։ Անձամբ արգենտինացին հեռախոսահամարը կապել է հարավամերիկյան «SDLG» (իսպ.՝ Siguedores de la grasa) խմբի հետ WhatsApp ծրագրում, որը գլխավորում է մի պարագվայցի, որը հայտնի է որպես «El Gordi» կամ «MrGraso»։ «Grasa»-ի անդամները, ինչպես հաճախ են անվանում այդ խմբին, հատուկ ժպիտիկ (:v) և սեփական բառապաշար էին օգտագործում։ Վիրուսային կատակների հետ կապված նրանք ասում են ոչ թե «մեմ», այլ «մոմո»։ Այս դեպքում «մոմոն իր տեսակի մեջ մեմ է, իսկ երբեմն սև հումոր է»[10]։ Հուլիսի 11-ին վենեսուելացի օգտատեր «DrossRotzank»-ը «Մոմոյին» ևս մեկ ութ րոպեանոց հոլովակ է նվիրել[11], որը Մոմոյին համացանցի աստղ դարձրեց։ Նախկին լրագրող, ֆանտաստ գրող և գերբնականն ուսումնասիրողն այդ ժամանակ 14 միլիոն հետևորդներ ուներ[10]։
Fox News Channel-ը հաղորդել է, որ Մոմոյի հետ կապված կոնտենտը տեղադրվել է հայտնի «Minecraft» ինդի-խաղում։ Հայտնի է, որ այն տեղադրվել է այսպես կոչված «մոդերների» կողմից՝ ծրագրավորողներ, որոնք տեսախաղերի համար անհատականացված կոնտենտ են ստեղծում։ «Microsoft»-ը հայտնել է, որ գործ ունի զզվելի երևույթի հետ․ «Այս կոնտենտը, որը ինքնուրույն մշակվել է երրորդ անձի կողմից, չի համապատասխանում մեր արժեքներին և չի համարվում «Minecraft» պաշտոնական խաղի մասը։ Սա հարթակի օգտագործման սխալ ձև է և մենք միջոցներ ենք ձեռնարկում՝ սահմանափակելով նորաձևության հասանելիությունը» ասել է «Microsoft»-ի ներկայացուցիչը[12]։ Նման կերպ այս կոնտենտը տեղադրվել է մեկ այլ՝ «Grand Theft Auto V» տեսախաղում[13].։
Ֆլեշմոբեր համացանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուլիսի 12-ին ՅուԹյուբում տեղադրվել է վեց վայրկյան տևողությամբ հոլովակ մի օգտատիրող կողմից, որը գրանցվել էր դրանից մեկ ամիս առաջ։ Դրա նկարագրությունը ճապոներեն էր (ճապ.՝ 人々は 私をLと呼びます, հիտոբիտո վա վատասի օ էրու տո յեբիմասու), որը թարգմանվում է՝ «Մարդիկ նախընտրում են ինձ Էլ անվանել»։ Տեսահոլովակում անհայտ անձը, որը քողարկվել է Մոմոյի կերպարի տակ, տեսախցիկի առջև դանակով թափահարում էր։ 2018 թվականի նոյեմբերի դրությամբ նման բազմաթիվ հոլովակներ տեղադրված են համացանցում[4]։
2018 թվականի հուլիսի 11-12-ը իսպանական ԶԼՄ-ները հաղորդեցին համացանցում վիրուսային ֆլեշմոբի մասին։ Դեռահասները Մոմոյին էին գրում գիշերը ժամը երեքից հետո (դա նրանց հուշել է համացանցում տեղադրված հաղորդագրությունը․ «Եթե Մոմոյին գրեք WhatsApp-ում գիշերը ժամը 3-ից հետո, ձեր կյանքը ընդմիշտ կփոխվի»)։ Հարավային Ամերիկայում համարվում է, որ գիշերը ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածը համարվում է այն ժամանակը, երբ կարելի է «արթնացնել» չար ուժերին։ Անհրաժեշտ էր նամակագրություն իրականացնել Մոմոյի հետ ՝ թույլ չտալով նրան անընդմեջ երկու հաղորդագրություն ուղարկել։ Սխալը կարող էր կատարվել միայն մեկ անգամ, երկրորդ սխալը իբր հանգեցնում է նրան, որ «մարդը անհետ կորում է այս մոլորակից»։ Ի պատասխան՝ դեռահասները սարսափելի լուսանկարներ էին ստանում (ներառյալ Մոմոյի նման շպարված կանայք) և բռնության տեսարանով հոլովակներ։ «MomoDeWhatsApp» հաշիվը 2018 թվականի հուլիսի մի քանի օրերում գոյություն ուներ Թվիթթերում (օգտատերը գրանցվել է 2017 թվականի հոկտեմբերին, ներկա պահին այն արգելափակված է)։ Այդ հաշվից սպառնալիքներ էին գալիս այն մարդկանց, ովքեր իրենց հաղորդագրությունն այնտեղ էին տեղադրում։ Հուլիսի 18-ին Իսպանիայի ոստիկանությունը իր պաշտոնական Թվիթթերում խորհուրդ տվեց կոնտակտներում չավելացնել ճապոնական «+8143510****» հեռախոսահամարը, պնդելով, որ այն պատկանում է «Մոմոյին»[4]։ Երբ օգտատերերը ավելացնում էին այդ հեռախոսահամարը իրենց կոնտակտներում, ապա հայտնվում էր Մոմոյի լուսանկարը։ Որոշ օգտատերեր զանգահարել են նրան, որոշներն էլ հաղորդագրություն են ուղարկել WhatsApp-ում[14]։
Ենթադրվում է, որ հսկիչները գտնում էին օգտատերերին համացանցում և ֆորումներում։ Նրանք ուղարկում էին սարսափելի լուսանկարներ և հոլովակներ, որոնք բռնության տեսարաններ էին պատկերում, իսկ հետո վախեցած դեռահասներին ստիպում էին տարբեր հրամաններ կատարել, եթե դեռահասը հրաժարվում էր, ապա անցնում էին ուղիղ սպառնալիքների։ Եթե օգտատերը համաձայնվում էր, ապա նա շարունակում է բռնության տեսարաններ պարունակող պատկերներ ստանալ, ինչպես նաև անձնական տեղեկատվության հարցեր և որոշակի գործողություններ կատարելու առաջադրանքներ[15]։ Կային պնդումներ, որ որոշ դեռահասներ հեռախոսային զանգեր էին ստանում, որոնցում առկա էին աղեկտուր ճիչեր և վախ ներշնչող այլ աղմուկներ։ Հրապարակվել էին նախազգուշացումներ համացանցում զզվելի կերպարի հայտնվելու մասին։ ԶԼՄ-ները նշում են, որ սա իր տեսակի մեջ առաջին խաղը չէ, որը նպատակաուղղված է դեռահասներին և սպառնում է իրենց հոգեկան առողջությանը և կյանքին։ Կապույտ կետ խաղը և Սլենդերմենի մասին լեգենդը ողբերգական հետևանքներ ունեցան[5]։ Մոմոյի զոհերից ոմանք պնդում էին, որ երբեք չեն ստացել որևէ հանձնարարություններ, զրուցակիցը պարզապես մահ էր խոստանում[9]։
Մոմոյի վերաբերյալ ոստիկանության և ԶԼՄ-ների վարկածները
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարկածի հետ մեկտեղ, որ Մոմոն որևէ դև է, որը բնակվում է համացանցում և բջջային հեռախոսներում[9], գոյություն ունեն հիպոթեզներ, որոնք փորձում են իրավիճակը բացատրել ռացիոնալ դիրքերից․
- Վաշինգտոն Փոստ օրաթերը մի հիպոթեզ է առաջ քաշել, որ, հաշվի առնելով խաղի առեղծվածային ծագումը և անվստահելի լրատվական հաղորդագրությունները, որը այն կապում է իրական դեպքերի հետ, հնարավոր է, Մոմոն հանդիսանում է բազմաթիվ տարբեր խաբեություններից մեկը, որոնք առաջացել են համացանցում[16]։
- Գոյություն ունի վարկած, որ դեռահասների հետ բոտ է շփվում, որի երկխոսությունը ծրագրավորված է։ Հավանաբար, այս ծրագրում գործում է բառապաշարի ավելացման գործառույթը։ Բոտը, ստանալով հեռախոսազանգ, դադարեցնում է հեռախոսազրույցը, սակայն անմիջապես հետ է զանգում։ Երբ դեռահասը լսում է իրեն վախեցնող ձայների աուդիոհոլովակը, բոտը գողանում է դեռահասի հեռախոսում գտնվող տվյալները։ Դեռահասը, տեսնելով իր լուսանկարը, վիդեո ֆայլերը, հասցեն, տարիքը, չի հասկանում, որ այս տեղեկությունը գոյություն ուներ իր հեռախոսում և սոցցանցերում, որոնք կապված են իր հեռախոսահամարի հետ։ Առաջանում է շանտաժի հավանականություն[9]։ Հոգեբանական գիտությունների թեկնածու, բժշկական հոգեբան, հոգեբանական կիբերանվտանգության փորձագետ Նատալիա Նուգաևան պնդում էր, որ ուսուցման բարձր արագության և մի քանի տասնյակ լեզուների իմացությունն հանգեցնում է նրան, որ բոտին կարելի է համարել արհեստական բանականության գործակալ։ Մոմո սկզբնական խաղը համացանցում չի հայտնվել 2018 թվականի հուլիսի 11-ին, նրա հեռախոսահամարը չի պատասխանել։ Սակայն, չնայած, որ սկբնաղբյուրը, հնարավոր է, կորցրել է ակտիվությունը, կարող են գործել Մոմոյի փոխակերպված նմանակները, որոնք կշարունակեն առաջանալ։ Նրանք շարունակելու են բնօրինակի կործանարար գործողությունները[17]։
- Որոշ ԶԼՄ-ներ և մի շարք երկրների ոստիկանություններ դեռահասների հետ կապված մի շարք ողբերգական դեպքեր են կապում Մոմո խաղի հետ։ 2018 թվականի նոյեմբերի դրությամբ դրանցից ոչ մեկի կապվածությունը Մոմո խաղի հետ վերջնականապես չի ապացուցվել։ Ըստ փորձագետների, ինքնասպանությունը հազվադեպ է կապված լինում մեկ իրադարձության կամ մեկ պատճառի հետ։ Ինքնասպանություն կատարել որոշածներից 90 %-ը արդեն տառապում են հոգեկան հիվանդություններից, որոնք հաճախ դեպրեսիայով են ուղեկցվում[16]։
Ինքնասպանություններ, որոնք ԶԼՄ-ները և ոստիկանությունը վերագրել են Մոմոյին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնասպանություն Արգենտինիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]12-ամյա Սելենա անվամբ աղջիկը ինքնասպանություն է գործել, Ինգիերիո Մաշվից քաղաքում գտնվող ընտանեկան տան ետնաբակի ծառից կախվելով։ Ինքնասպանությունից առաջ Սելենան նկարահանել է իրեն բջջային հեռախոսով։ Ըստ տեղական «Diario Popular» օրաթերթի, Սելենան ստացել է հանձնարարություն նկարահանել ամբողջ հաջորդականությունը մինչև իր մահը, ուստի ոստիկանության կողմից առաջ քաշված վարկածներից մեկն այն է, որ նրանց դրդում են ինքնասպան լինել[18]։ Ենթադրվում է, որ Սելենայի մի քանի դասընկերներ, նրա առցանց ընկերները և «Մուրգա» ակումբի անդամները, որտեղ նա պարային ստուդիա էր հաճախում, տեսել են այդ հոլովակը։ Ուսուցիչները և կրթության տեղական վարչությունը, ինչպես նաև տեղական մարմինների ներկայացուցիչները այդ երեխաների խմբին հոգեբանական աջակցություն են ցուցաբերել։ Աղջկա մեծ ընտանիքի այլ երեխաները այդ ժամանակ քնած են եղել, չիմանալով, թե ինչ է կատարվում դրսում։ Ավագ եղբայրը գտել է քրոջը՝ բջջային հեռախոսը կողքին։ Աղջկա մայրը տանը չի եղել և վերադարձել է այն ժամանակ, երբ իր դուստրն արդեն մահացած է եղել։ Սելենայի մարմնի դիահերձման ժամանակ հաստատվել է, որ նա մահացել է շնչահեղձությունից։ Երեխայի մահը մտահոգություն է առաջացրել Արգենտինիայի բնակիչների մոտ՝ կապված սոցցանցերում երեխաների ազատ մուտքը դեպի խաղեր։ Ոստիկանությունը փնտրում էր 18-ամյա դեռահասի, որի հետ զոհը, ենթադրաբար, ծանոթացել է սոցցանցերի միջոցով[19]։ Սելենայի բջջային հեռախոսում հայտնաբերվել է նամակագրություն «Մոմո» անվամբ բաժանորդի հետ, որի գլխավոր լուսանկարում այս կերպարի լուսանկարն էր։ Մահացածի հարազատները նշել են, որ նրանք կասկածում են հարևան քաղաքից մի 18-ամյա տղայի, որը նամակագրություն է ունեցել Սելենայի հետ[4]։ Ըստ այլ վարկածի՝ դա 18-ամյա աղջիկ է, իսկ Սելենան մահացել է մարտահրավերի ծայրահեղ առաջադրանքներից մեկի կատարման արդյունքում[15]։ Ենթադրվում էր, որ, հնարավոր է, դրդիչը «+8143510****» հեռախոսահամարի սեփականատերն է[4]։
Ինքնասպանություն Հնդկաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 21-ի գիշերը Դարջիլինգ շրջանի Կուրսոնգ քաղաքից, Սուրբ Ալֆոնսո դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, 18-ամյա Մանիշա Սարկիի մարմինը հայտնաբերվել է իր տան մոտ գտնվող ախոռում կախված։ Պատի վրա գրված էին՝ «իլյումինատներ», «կախված մարդ» և «սատանայի աչք» գրվածքները։ «Ես տեսել եմ կախված մարդու պատկեր «Մոմո» խաղում։ Խաղը պատասխանատու է նրա ինքնասպանության համար» ասել է «Hindustan Times» ամսագրին Սարկիի զարմիկ, 10-րդ դասարանի աշակերտ Արջուն Գհատանին։ «Իմ որդին անկեղծ էր, աշխատասեր և անմեղ, սակայն նա օնլայն խաղեր էր խաղում։ Ես վստահ եմ, որ «Մոմո» խաղը խլեց նրան մեզնից» ասել է Չանսրա Մայա Սարկին՝ զոհի մայրը։ Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը[20]։
Ինքնասպանություն Բրազիլիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]12-ամյա աղջիկ և 16-ամյա տղա Կոլումբիայի Անտոկիյա դեպարտամենտի Բարբոսե քաղաքում ինքնասպանություն են գործել 48 ժամվա ընթացքում՝ անկախ միմյանցից։ Այդ մասին հաղորդել է Caracol Radio ռադիոկայանը։ Ըստ RCN Corporation-ի հաղորդագրության ոստիկանությունը նշել է, որ դեռահասները ճանաչել են միմյանց և դրանից մեկ ամիս առաջ խաղացել են Մոմո խաղը[16]։
Այլ դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Paris Match Belgique» օրաթերթը հաղորդել է դեռահասի ինքնասպանության մասին Բերտրիում (Բելգիա)[2], ուկրաինական «Вести» օրաթերթը Մոմո խաղացած դեռահասների երկու ինքնասպանության և ևս երկու ինքնասպանության փորձերի մասին[21], «BBC»-ն՝ Մոմո խաղի տարածման մասին Գերմանիայում և ԱՄՆ-ում[22]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Maloney C. Parents warned to monitor kids' social media usage after 'Momo Challenge' reports(անգլ.) // News-Herald : Газета. — 2018.
- ↑ 2,0 2,1 Paris Match Belgique, 2018
- ↑ 3,0 3,1 MacDonald, 2018
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Несын, 2018
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Foster, Ally (11.08.2018). «Where the creepy image for the 'Momo challenge' came from» (անգլերեն). News Pty Limited. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Griffin, 2018
- ↑ «From HBO's "Sharp Objects" to Viral Challenge "Momo," Pop Culture Throws Spotlight on Increasing Self-Harm by Teens/Young Adults» (անգլերեն). Grit Daily. 2018 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Корба, Галина (13 августа 2018). «Кто такая Момо, почему она пугает детей и как защититься?». ВВС News Украина. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Сергушев, 2018
- ↑ 10,0 10,1 Audureau, 2018
- ↑ Momo. Видео пользователя DrossRotzank (на испанском языке)
- ↑ Webb, 2018
- ↑ Webb 17/9, 2018
- ↑ «Momo: ¿qué es el último viral que lo está petando en WhatsApp entre los adolescentes?» (իսպաներեն). La Sexta. 16.07.2018. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 15,0 15,1 Пушкарёв, 2018
- ↑ 16,0 16,1 16,2 Chiu, 2018
- ↑ Копанева, 2018
- ↑ La República, 2018
- ↑ Buenos Aires Times, 2018
- ↑ Khaleej Times, 2018
- ↑ Жертва МОМО — в Киеве школьница пыталась покончить собой в День знаний // Вести : Газета. — 2018.
- ↑ «O que é a 'Momo do WhatsApp' e quais são os riscos que ela representa?» (պորտուգալերեն). BBC Brasil. 26.07.2018. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.