Ղուկիոս I (Հռոմի պապ)
Ղուկիոս I լատին․՝ Lucius I | ||
| ||
---|---|---|
25 հունիսի 253 թվական — 5 մարտի 254 թվական | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա–կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Կոռնելիոս | |
Հաջորդող | Ստեփանոս I | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
Ծնունդ | 200 Հռոմ, Իտալիա | |
Մահ | մարտի 5, 254 Հռոմ, Իտալիա | |
Հայր | Պորֆիրիան |
Ղուկիոս I (լատին․՝ Lucius I, 200, Հռոմ, Հռոմեական կայսրություն - մարտի 5, 254, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի եպիսկոպոս 253 թվականի հունիսի 25-ից մինչև 254 թվականի մարտի 5-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղուկիոսը ծնվել է Հռոմում և եղել է Պորֆիրիանի որդին։ Նա Պապ է ընտրվել, հավանաբար, 253 թվականի հունիսի 25-ին և մահացել է 254 թվականի մարտի 5-ին։ Նրա ընտրությունը տեղի է ունեցել իր նախորդի՝ Կորնելիոսի արտաքսմամաբ սկիզբ առած հալածանքների ժամանակ։ Ղուկիոսը ևս իր օծվելուց կարճ ժամանակ անց արտաքսվեց, բայց կարողացավ վերադառնալու թույլտվություն ստանալ։
Ղուկիոսը հիշատակվում է Կիպրիանոս Կարթագենացու նամակների մեջ՝ կապված նովատիանոսական աղանդի հետ։ Նրա տոնը նշվում է մարտի 5–ին։ Այս ամսաթիվը նշված է Հռոմեական Մարտիրոսագրության մեջ՝ «Հռոմում, Ապիանյան ճանապարհի վրա գտնվող Կալիստոսի գերեզմանատանը թաղված է սուրբ Ղուկիոս պապը, սուրբ Կորնելիոսի հաջորդը, հանուն Քրիստոսի հանդեպ ունեցած հավատի նա արտաքսվել է և դժվարին ժամանակներում իրեն դրսևորել որպես երևելի խոստովանահայր՝ զգուշությամբ և չափավորությամբ»[1]։
Այժմեականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին Ղուկիոս պապի տոնը հանվել է «Գլխավոր հռոմեական օրացույց»–ից՝ մասամբ «տառապյալի» անվան չհիմնավորված լինելու պատճառով, որով նա ավելի վաղ մեծարվել էր[2]։ Liber Pontificalis –ում նշված լինելով որպես Վալերիանոսի օրոք տառապած նահատակ, նա մահացել է մինչ 254 թվականի մարտից հետո սկիզբ առած հալածանքները սկիզբը[3]։
Ղուկիոս պապի տապանաքարը գոյություն ունի մինչ օրս, գտնվում է Սուրբ Կալիստոսի կատակոմբներում։ Նրա մասունքները հետագայում տեղափոխվել են Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե եկեղեցի՝ ի թիվս սուրբ Ցեցիլիայի և մյուսների մասունքների։ Նրա գլուխը պահվում է Կոպենհանգենի Սուրբ Սուրբ Անսգարի տաճարի մասունքատանը։ Այդ մասունքը Ռոսկիլդե է բերվել մոտ 1100 թվականին, այն բանից հետո, երբ Սուրբ Ղուկիոսը հայտարարվել է Դանիայի և Զելանդիա կղզու հովանավոր։ Ըստ լեգենդի, Ռոսկիլդեի բնակիչներին հանգիստ չէին տալիս դևերը, որոնք Ղուկիոսի գանգից բացի ուրիշ ոչնչից չէին վախենում։ Ռեֆորմացիայից հետո գանգը դրվել է Ֆրեդերիկ III–ի՝ Կոպենհանգենի թագավորական պալատի դահլիճում՝ քարացած սաղմի և այլ դիտարժան ցուցադրանմուշների հետ միասին։ Ավելի ուշ փոխանցվել է Դանիայի ազգային թանգարանին և 1908 թվականին վերադարձվել է կաթոլիկ գանձատուն։ Ղուկիոս պապի գլուխը համարվում է այն եզակի մասունքներից մեկը, որը պահպանվել է Դանիայի Ռեֆորմացիայից հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Romae via Appia in coemeterio Callisti, depositio sancti Lucii, papae, qui, sancti Cornelii successor, pro Christi fide exsilium passus est et, fidei confessor eximius, in angustiis tempestatibus suis moderatione ac prudentia se gessit [Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana, 2001 ISBN 978-88-209-7210-3), die 5 martii].
- ↑ Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana 1969), pp. 88 and 118
- ↑ St. Lucius I
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Луций, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)