Կատանձարո (գավառ)
Կատանձարո գավառը (իտալ.՝ provincia di Catanzaro)՝ գտնվում է Իտալիայի Կալաբրիա մարզում։ Կատանձարո քաղաքը հանդիսանում է և՛ գավառի, և՛ Կալաբարիա մարզի մայրաքաղաքը։ 2015 թ.-ին գավառի բնակչությունը կազմում էր 363,707 բնակիչ և գրավում է 2,415,45 կմ² հողատարածություն՝ տալով բնակչության խտությունը՝ 150,58 բնակիչ 1կմ² համար[2]։ Մայրաքաղաք Կատանձարոի բնակչությունը կազմում է 90,840 բնակիչ, որը գրավում է 112,72 կմ² հողատարածք, և բնակչության խտությունը 805,86 բնակիչ 1 կմ² համար[3]։ Գավառը ներառում է ընդհանուրը 80 կոմունաններ։ Գավառի նախագահն է Վինսենթ Բրունոն[2]։
1996 թ.-ին ստեղծվել է Կրոտոնե գավառը Կատանձարոից սահմանային բաժանումով։ Այն սահմանակից է Կրոտոնե, Կոզենցա, Ռեջիո Կալաբրիա, Վիբո Վալենտիա գավառների հետ։ Ինչպես նաև արևելքից և արևմուտքից համապատասխանաբար սահմակից է Հոնիական և Տիրենյան ծովերին[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառցե դարաշրջանից և քարե դարից հետո այստեղ բնակվում էին որսորդ-հավաքողները։ Մոտավորապես մ.թ.ա. 3500 թ.-ին նրանք վերադարձան գյուղատնտեսությանը և սկսեցին հաստատվել գյուղերում։ Մ.թ.ա. 8-9-րդ դարերում հույները սկսեցին գաղութացնել Կալբարիայի մոտակա մարզերը՝ անվանելով այն Մեծ Հունաստան (հուն․՝ Μεγάλη Ἑλλάς, լատին․՝ Magna Graecia)։ Նրանք իրենց հետ բերել էին հունական քաղաքակրթությունը, ձիթապտուղները, թզերը և գինիները, որոնք գավառում մշակվում են մինչ օրս[5]։
Մ.թ.ա. 3-րդ դարում հույները նվաճվեցին Իտալիայի հյուսիսային ցեղերի կողմից՝ ներառելով նաև սամնիտիներ մի ճյուղ, որը կոչվում էր Բրուտտի։ Նրանք հաստատեցին իրենց գերիշխանությունը Կալաբարիայի վրա և հիմնեցին նոր քաղաքներ՝ ներառելով իրենց սեփական մայրաքաղաքը՝ ներկայումս հայտնի որպես Կոզենցա։ Պիրրհի պատերազմում (մ.թ.ա. 280–275 թթ.) հաղթանակից հետո, հռոմեացիները շրջափակեցին Կալաբրիան և այն մնաց նրան իշխանության տակ մինչև մ.թ. 15 դարը[5]։
Վեստգոթերցիների կողմից հռոմեացիների տապալումից հետո, հետևեց Կալաբրիայի համար ոչ կայուն ժամանակաշրջան։ Այնուամենայնիվ, 6-րդ դարի կեսերին, Բյուզանդական կայսրությունը ղեկավարում էր հարավային Իտալիան։ Կատանձարո քաղաքը ստեղծվել է բյուզանդացիների կողմից 9-րդ դարի ընթացքում։ Քաղաքը բլրի գագաքին է՝ անգլ.՝ Squilis ծոցի վերևում, որը անվանվել է Կատանձարո, որը բխում է հունական «կտուր» եւ «տակ» բառերից։ 1055 թ.-ին քաղաքը ամարացվել է, և ամրոց է կառուցվել։ 1528 թ.-ին այն թույլ է տվել դիմակայել ֆրանսիացիների ներխուժման փորձերին, որը տևել է 4 ամիս[6]։
1448–1535 թթ. Սիլա բարձրավանդակից դեպի Հոնիական ծովը ընկած տարածությունը բնակեցվեց Ալբանիայից եկած փախստականներով։ Նրանք ձևավորեցին էթնիկ փոքրամասնություն և ստեղծեցին համայնքներ՝ հայտնի որպես անգլ.՝ Greek Sila)[7]:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատանձարո գավառը հարավային Իտալիայի Կալաբրիա մարզի 4 գավառներից մեկն է։ Հարավից և արևելքից այն ունի ծովափնյա գիծ Հոնիական ծով, իսկ հյուսիս-արևմուտքից՝ ծովափնյա գիծ Տիրենյան ծով։ Կոզենցա գավառ ձգվում է դեպի հյուսիս, իսկ Կրոտոնե գավառը՝ արևելք։ Հարավ-արևմուտքում է գտնվում Վիբո Վալենտիա և Ռեջիո Կալաբրիա գավառները։ Գավառի մայրաքաղաքը, ինչպես նաև մարզի մայրաքաղաքը, Կատանձարո քաղաքն է[8]։
Կատանձարոն 2 կողմերից շրջափակում է Կալաբրիայի Ապեննիներին և ընդհանուր մակերեսը 5,200 կմ² է։ Գավառի կենտրոնական մասը Կատանձարոյի նեղուցն է, երկար, նեղ հովիտ 30 կմ երկարությմաբ, որը միավորում է հյուսիսային և հարավային ծովածոցերը։ Այն Իտալական թերակղզու ամենանեղ մասն է։ Գավառի մնացած մասերը հիմնականում լեռնային են, հովիտային՝ ձևավորված փոքրիկ գետերով[9]։
Գավառի արևելյան մասը ձևավորում է գավառի Սիլա լեռնային բարձրահարթակը, մոտավորապես ծովի մակարդակից 1,200 մ բարձրության վրա, և 2,000 կմ² մակերեսով, որի տարածություն ձգվում է դեպի Կալաբրիայի կենտրոնական մաս։ Ամենաբարձր կետը Բոթթե Դոնաթոն է, որի բարձրությունն է 1,928 մ։ Կան շատ քանակությամբ լճեր՝ շրջապատված խիտ փշատերև անտառներով։ Գավառը իր մեջ է ներառում Սիլա Ազգային պարկի մեծ մասը՝ վայրի տարածությունը՝ արոտավայրերով և սոճու, կաղնու, հաճարենու, եղևնու անտառներով[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/app/?i=P02
- ↑ 2,0 2,1 «Provincia di Catanzaro». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Catanzaro». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Catanzaro». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ 5,0 5,1 Fabio, Michelle. «History of Calabria». Bleeding Espresso. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջ 45. ISBN 978-0-313-30733-1.
- ↑ Douglas, Norman. «The Albanians of Old Calabria». Old Calabria. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ The Times Comprehensive Atlas of the World (13 ed.). Times Books. 2011. էջ 76. ISBN 9780007419135.
- ↑ «Provincia di Catanzero». Italiapedia. Վերցված է 2015 թ��� հոկտեմբերի 2-ին.
- ↑ Yearbook of the Italian Parks 2005, edited by Comunicazione in association with Federparchi and the Italian State Tourism Board. ISBN 88-7585-011-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատանձարո (գավառ)» հոդվածին։ |
|
|