Եվրոպայի առևանգումը (նկար, Տիցիան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպայի առևանգումը (այլ կիրառումներ)
Եվրոպայի առևանգումը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | 16-րդ դար[1] |
բարձրություն | 185 սանտիմետր |
լայնություն | 205 սանտիմետր |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան |
հավաքածու | Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան |
սեփականատեր | Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[2] |
պատվիրատու | Ֆիլիպ II Հաբսբուրգ |
հիմնական թեմա | Եվրոպայի առևանգում |
մասն է | Poesie? |
պատկերված են
| |
https://www.gardnermuseum.org/experience/collection/10978 կայք | |
Ծանոթագրություններ | |
Rape of Europa by Titian Վիքիպահեստում |
«Եվրեպայի առևանգումը» (իտալ.՝ Il ratto di Europa), նկար, որ ստեղծել է իտալացի նկարիչ Տիցիան Վեչելլիոն՝ Վենետիկի գեղարվեստի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, 1560 և 1562 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ 1896 թվականից պահպանվում է ամերիկյան Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում (Բոստոն)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Եվրոպայի առևանգումը» Տիցիանի յոթ այսպես կոչված «պոեզիաներից» մեկն է, այսինքն՝ այն նկարներից, որ ստեղծվել են 16-րդ դարում իսպանացի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի համար առասպելական թեմաներով։ Կտավների գաղափարները վերցված են Օվիդիոսիի «Կերպարանափոխություններ» պոեմից[3]։
Կես դար նկարը պահվել է Իսպանիայում, ինչից հետո այն «Դիանա և Կալիստո» ու «Դիանա և Ակտեոն» նկարների հետ միասին Ֆիլիպ V թագավորը 1704 թվականին նվիրել է ֆրանսիական դեսպանին, որն էլ իր հերթին դրանք նվիրել է Օռլեանի դուքս Ֆիլիպ II-ին, որը Ֆրանսիայի ռեգենտն էր մանկահասակ Լյուդովիկոս XV-ի թագավորության ժամանակ[4]։ Նկարն Օռլեանյան հավաքածուում մնացել է ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը, երբ 1896 թվականին ամերիկացի բարեգործ և հավաքորդ Իզաբելլա Ստյուարտ Գարդների անունից այն վերստեղծված թանգարանի համար գնել է արվեստագետ Բեռնարդ Բերենսոնը[5]։ Այդ թանգարանում էլ այն պահվում է մինչ օրս[6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը ներկայացնում է փյունիկեցիների թագավորի դուստր Եվրոպայի առևանգումը Զևսի կողմից։ Իր կտավում Տիցիանը հին հույների գերագույն աստծուն պատկերել է սպիտակ ցլի տեսքով, որը լողում է ալիքի կատարին։ Նրա մեջքին գեղեցկուհի Եվրոպան է, որը մի ձեռքով բռնել է նրա եղջյուրից, իսկ մյուսով փորձում է կարմիր շարֆը թափահարելով գրավել ափին մնացած իր ընկերուհիների ուշադրությունը[3]։
Տիցիանի «պոեզիաները»
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Պերսևս և Անդրոմեդա»
-
«Եվրոպայի առևանգումը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ https://www.gardnermuseum.org/experience/collection/1097
- ↑ 3,0 3,1 «Тициан Вечеллио - Похищение Европы: Описание произведения». artchive.ru. 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Brigstocke, Hugh Italian and Spanish Paintings in the National Gallery of Scotland. — 2nd Ed. — National Galleries of Scotland, 1993. — P. 183. — 336 p. — ISBN 0-903598-22-1
- ↑ Saltzman, Cynthia Old Masters, New World: America's Raid on Europe's Great Pictures, 1880-World War I. — Viking, 2008. — P. 77. — 336 p. — ISBN 978-0-670-01831-4
- ↑ «Rape of Europa» (անգլերեն). Isabella Stewart Gardner Museum. 2020 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպայի առևանգումը (նկար, Տիցիան)» հոդվածին։ |
|