Jump to content

Աստծո քաղաքը (ֆիլմ, 2002)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստծո քաղաքը
բրազ.-պորտ.՝ Cidade de Deus
Երկիր Բրազիլիա[1]
 Ֆրանսիա[2][1]
Ժանրդրամա[3][4][5][…], քրեական ֆիլմ[3][6], պատմություն հասունացման մասին, գրական ստեղծագործության էկրանավորում և հուուդ ֆիլմ
Թեմաթմրանյութերի հետ կապված հանցանք[1], նպատակին հասնելու ձգտում[1], ֆավելա[1] և բռնություն[1]
ՀիմքԱստծո քաղաքը
Թվականմայիսի 18, 2002[7], մայիսի 8, 2003[8], օգոստոսի 30, 2002[7], հունվարի 17, 2003[7], հունվարի 3, 2003[7], 2002 և փետրվարի 22, 2024[9]
Լեզուպորտուգալերեն
ՌեժիսորՖեռնանդո Մեյրելիշ[3][4][5][…] և Կատյա Լունդ[3][10]
ՊրոդյուսերՄաուրիսիո Անդրադե Ռամոս[1] և Անդրեա Բարատա Ռիբեիրո[1]
Սցենարի հեղինակBráulio Mantovani?[1]
ԴերակատարներԱլեշանդրե Ռոդրիգես[3][4][5][…], Ալիսե Բրագա[3], Լեանդրու Ֆիրմինու[3][1], Ֆելիպե Հաագենսեն[3][5][11][…], Դուգլաս Սիլվա[3][1], Ջոնաթան Հաագենսեն[3][1], Մատեուս Նաշտերգալե[3][11][6][…], Սեու Ժորժի[3][5][12][…], Graziella Moretto?[13], Ռոբերտա Ռոդրիգես[3][1], Պաոլու Լինս[13], Տիագու Մարտինս[13], Micael Borges?[13], Dani Ornellas?, Marcello Melo?, Edward Boggis?, Մերի Շեյլա, Դանիել Զետել[13], Դարլան Կունիա[13], Ժերու Կամիլու[13], Բաբու Սանտանա[13], Չարլզ Պերավենտի[13], Olivia Araújo?, Sérgio Chapelin?[13], Ռենատու դի Սոզա[13], Michel Gomes? և Առլինդո Լոպես[13]
ՕպերատորՍեսար Չառլոնե[1]
ԵրաժշտությունԱնտոնիու Պինտու[1] և Ed Côrtes?[1]
ՄոնտաժԴանիել Ռեզենդ[1]
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո և Սիդադե դե Դեուշ[1]
Նկարահանման վայրՌիո դե Ժանեյրո
ԿինոընկերությունVideofilmes?, StudioCanal և Wild Bunch
Տևողություն128 րոպե
Բյուջե3 300 000 $
Շահույթ30 680 793 $[14], 7 564 459 $[14] և 10 300 000 $[14]
ՀաջորդՏղամարդկանց քաղաք
Պաշտոնական կայքէջ

«Աստծո քաղաքը» (պորտCidade de Deus), ռեժիսորներ Ֆեռնանդու Մեյրելլիշի և Կատիա Լունդի կողմից 2002 թվականին նկարահանված գանգստերական դրամա։ Ֆիլմն հիմնված է Պաուլո Լինսի 1997 թվականին գրած համանուն վեպի վրա, սակայն սցենարը մշակված է իրական դեպքերի հիման վրա։ Ֆիլմը պատմում է Ռիո դե Ժանեյրոյի ետնախորշային արվարձաններից մեկի՝ Աստծո քաղաքի մասին, որտեղ 1960-1980-ականներին հանցավորությունը ահռելի չափերի էր հասնում։ Ֆիլմում մանրամասնորեն ցուցադրվում է նարկոդիլլեր Փոքրիկ Զեի և հանցագործ Գեղեցկադեմ Նեդի միջև մղվող պատերազմները։ Ֆիլմն անդրադառնում է Բրազիլիայում առկա ռասայական և սոցիալական անհավասարություններին։

Ֆիլմում հանդես եկող դերասանների մեծ մասը բնակվում էր Աստծո քաղաք և Վիդիգալ կոչվող ֆավելաներում (ետնախորշ)։

2004 թվականին «Աստծո քաղաքը» առաջադրվում է միանգամից 4 Ակադեմիայի մրցանակի՝ «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն ադապտացված սցենար», և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ Մինչ այդ՝ ֆիլմը 2003 թ.-ին ընտրվել էր ներկայացնելու Բրազիլիան «լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիայում, սակայն հանվել էր մրցակցությյունից, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի այն ներկայացնել հաջորդ տարվա չորս անվանակարգերում։

Ռեժիսորներ Մեյրելլիշը և Լունդը ֆիլմի համաշխարհային հաջողությունից հետո նկարահանում են «Տղամարդկանց քաղաք» հեռուստասերիալը և գեղարվեստական ֆիլմը, որտեղ գործողությունները կրկին տեղի են ունենում Աստծո քաղաքում, և բացի այդ՝ կինոնկարներում հանդես են գալիս «Աստծո քաղաքի» դերասաններից Դուգլաս Սիլվան և Դարլան Կունյան։

IMDb վարկածով բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի ցուցակում ֆիլմը, 2013 թվականի հունիսի 12-ի դրությամբ, գրավում է 21-րդ տեղը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]