Ամփիկտիոն (դիցաբանություն)
Արտաքին տեսք
Ամփիկտիոն | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Ամփիկտիոն |
Հայր | Դևկալիոն |
Մայր | Պյուրրա |
Քույր/Եղբայր | Հելլեն |
Ամուսին | Cranae? |
Զավակներ | Itonus?[1], Physcus? և Aetolus? |
Ամփիկտիոն, կամ Ամֆիկտիոն (հին հունարեն՝ Ἀμφικτύων), հին հունական դիցաբանության կերպար[2][3], Դևկալիոնի (որը կառուցել էր տապանը ջրհեղեղի ժամանակ) և Պյուրրայի երկրորդ որդին[4]։ Էլլենի եղբայրն է, որը համարվում է բոլոր հույների նախնին։
Ամփիկտիոնին էին վերագրում Դելփյան-Թեմոպիլյան ամփիկտիոնիայի ստեղծումը։ Ըստ առասպելի, Ամփիկտիոնը նախապես թագավորել է Թերմոպիլեում։ Ամուսնանալով Աթենքի թագավորի աղջկա հետ[5]՝ Ամփիկտիոնը գահընկեց է անում իր աներոջը և ղեկավարում պետությունը։ Մի շարք առասպելների համաձայն, Ամփիկտիոնը քաղաքը ձոնում է Աթենասին, այն անվանելով Աթենք[6]։ Ամփիկտիոնի իշխանության ժամանակ Աթենք է այցելել Դիոնիսոսը և որոշ ժամանակ հյուրընկալվել նրա տանը։ Հետագայում Ամփիկտիոնին Աթենքից արտաքսել է Էրիքթոնիոսը[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Итон (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIIа. — С. 598.
- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.72
- ↑ Pseudo-Apollodorus, Bibliotheca 1. 7. 2
- ↑ Схолии к Гомеру. Одиссея X 2 // Гесиод. Полное собрание текстов. М., 2001. С.92
- ↑ Pausanias, Description of Greece, 1. 2. 6
- ↑ Юстин. Эпитома Помпея Трога II 6, 9
- ↑ Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 16։
- ↑ Pseudo-Apollodorus, Bibliotheca 3. 14. 6
|