Ալֆա (ֆիլմ)
Ալֆա անգլ.՝ Alpha | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | թրիլեր, արկածային ֆիլմ, դրամա և պատմական ֆիլմ |
Թեմա | C. lupus |
Թվական | օգոստոսի 17, 2018, սեպտեմբերի 6, 2018[1], օգոստոսի 24, 2018 և օգոստոսի 23, 2018[2] |
Լեզու | հորինված լեզու |
Ռեժիսոր | Ալբերտ Հյուզ |
Պրոդյուսեր | Էնդրյու Ռոնա և Ալբերտ Հյուզ |
Դերակատարներ | Քոդի Սմիթ-ՄաքՖի, Լեոնոր Վարելա[3], Նատասիա Մալթե[3], Յոհանես Հյոյկյուր Յոհանեսոն[3], Մարցին Կովալչիկ, Յենս Հալթեն, Մերսեդես դե լա Սերդա, Spencer Bogaert? և Մորգան Ֆրիման |
Օպերատոր | Մարտին Գշլախտ |
Երաժշտություն | Մայքլ Ստեռնս |
Պատմվածքի վայր | Եվրոպա |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 96 րոպե |
Բյուջե | 51 000 000 $ |
Շահույթ | 98 203 196 $ |
Պաշտոնական կայքէջ |
Ալֆա (անգլ.՝ Alpha), ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Ալբերտ Հյուզն է։ Կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 16-ին։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է օգոստոսի 23-ին՝ 2D, 3D և IMAX ֆորմատներով[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր մոլորակը 20 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթի դարաշրջան։ Նախնադարյան Տաու ցեղի առաջնորդը որդուն՝ Կեդային, իր հետ որսի է տանում՝ համարելով, որ նա արդեն բավականին մեծ է։ Որսի ժամանակ Կեդայի վրա հարձակվում է վիրավոր բիզոնը և նա ընկնում է անդունդը։ Տղան վնասում է ոտքը և դժվարանում է վերադառնալ հայրենի բնակատեղի։ Ճանապարհին նրա վրա հարձակվում է գայլերի ոհմակը։ Կեդային հաջողվում է հետ մղել գայլերին և վիրավորել նրանցից մեկին։ Սկզբում տղան ուզում է սպանել գիշատչին, բայց հետո մտափոխվում է և սկսում խնամել նրան։ Մարդու և կենդանու միջև առաջանում է ընկերություն։ Նրանք սկսում են միասին որս անել, և մարդը գայլին անվանում է Ալֆա։ Ճանապարհորդության ընթացքում ոհմակն Ալֆային հետ է կանչում, բայց որոշ ժամանակ անց նա դարձյալ վերադառնում է Կեդայի մոտ։ Միասին նրանց հաջողվում է անցնել փորձությունների միջով և մենամարտի ժամանակ կանգնել ընդդեմ սրատամ վագրի։ Կեդան և Ալֆան ի վերջո վերադառնում են Կեդայի հայրենի բնակատեղին։ Վարժեցրած Ալֆան, որը էգ էր, ունենում է ձագուկներ։ Ֆիլմի վերջում մարդիկ և ընտելացված գայլերը միասին գնում են որսի։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Կոդի-Սմիթ Մաքֆի | Կեդա |
Յոհաննես Հյոկյուր Յոհաննեսոն | Տաու |
Նատասիա Մալթե | Ռո |
Լեանոր Վարելա | Քուրմ |
Մերսեդես Դե Լա Զերդա | Նու |
Իենս Հուլթեն | Քսի |
Պրիյա Պադժարատնամ | Որսորդուհի |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերամշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի մասին ծանուցվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ հաստատվել է Ալբերտ Հյուզի ռեժիսոր լինելը։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվեր կղզում (կղզի Բրիտանական Կոլումբիայում) և Դրախմելլերում (Ալբերտա)[5]։ Որոշ նկարահանումներ անցկացվել են Բերնաբի քաղաքում (Բրիտանական Կոլումբիա), ինչպես նաև Իսլանդիայում[6]։ Ֆիլմի մասերը նկարահանվել են Դայնոսոր գավառական այգում (Ալբերտա) 2016 թվականի ապրիլին։ Մամոնտների և բրդոտ ռնգեղջյուրների հետ տեսարանները ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի եղանակներով։
Հետարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսին ֆիլմի թողարկման ամսաթիվը 2017 թվականի սեպտեմբերի 15-ից տեղափոխվել է 2018 թվականի մարտի 1, ինչը թույլ կտար ֆիլմին ավելի շատ հանդիսատես հավաքել գարնանային արձակուրդներին[7]։ Ավելի ուշ ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է․ այս անգամ 2018 թվականի օգոստոսի 17։
Մարքեթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի առաջին թրեյլերը հեռարձակվել է 2017 թվականի հուլիսի 18-ին[8]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է կինոքննադատների միջին գնահատականը։ «Rotten Tomatoes» կայքում պատկերը ունի 79 % դրական վարկանիշ․ 119 գրախոսության հիման վրա միջին վարկանիշը 10-ից 6,5 միավոր է[9]։ Իսկ «Metacritic»-ում 100-ից 63 միավոր է՝ 26 գրախոսականի հիման վրա[10]։ «Megacritic» կայքում 10-ից 6,2 է՝ 18 գրախոսության հիման վրա[11]։
Մարդաբան Ստանիսլավ Դրոբիշևսկու կարծիքով նախնադարյան մարդկանց կյանքը, որը ցույց է տրվում ֆիլմում, ոչ մի ընդհանուր կապ չունի հնէաբաններից և ազգագրագետներից ստացած տվյալների հետ։ Ֆիլմը հարուստ է պատմական և աշխարհագրական անհամապատասխանություններով[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.cineplex.de/film/alpha/339749/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Альфа (2018)» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 30 April 2016, Kolafa, Pat, «Ice age epic filmed near Hoodoos» (http://www.drumhellermail.com/news/28399-ice-age-epic-filmed-near-hoodoos) The Drumheller Mail. Accessed 15 May 2016
- ↑ February 22 2016, «The Solutrean Starts Filming in Vancouver This Week» (http://www.whatsfilming.ca/2016/02/22/the-solutrean-starts-filming-in-vancouver-this-week/) What’s Filming? Accessed 15 May 2016
- ↑ «'Solutrean' Retitled 'Alpha,' Gets New Release Date (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
- ↑ SonyPicturesRU (2017 թ․ հուլիսի 18). «Альфа - первый трейлер». Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Alpha» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Alpha» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Альфа» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Критический разбор фильма "Альфа" от С.В. Дробышевского
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alpha(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Alpha»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Критический разбор фильма от С.В.Дробышевского на Youtube։
|
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2018 ֆիլմեր
- 3D ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Հյուզ եղբայրների ֆիլմեր
- Ֆիլմեր գայլերի մասին
- Ֆիլմեր կենդանիների մասին