Պատը (ֆիլմ)
Պատը գերմ.՝ Die Wand | |
---|---|
Երկիր | Ավստրիա Գերմանիա |
Ժանր | դրամա[1][2][3][…], հետապոկալիպսիսյան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | մենություն |
Հիմք | Պատը (վեպ) |
Թվական | փետրվարի 12, 2012[4] և հոկտեմբերի 11, 2012[5] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Յուլիան Պյոլսլեր[3][6] |
Պրոդյուսեր | Ռայներ Քյոլմել և Վասիլիկի Բլեսեր |
Սցենարի հեղինակ | Յուլիան Պյոլսլեր և Մառլեն Հաուսհոֆեր |
Դերակատարներ | Մարտինա Գեդեկ, Կարլհայնց Հաքլ, Ուլրիկա Բայմփոլդ, Ջուլիա Գշնիցեր, Հանս Մայքլ Ռեբերգ և Վոլֆգանգ Մարիա Բաուեր |
Օպերատոր | Մարտին Գշլախտ, Բերնհարդ Կելլեր, Հելմուտ Պիրնատ և Հանս Սելիկովսկի |
Մոնտաժ | Նատալի Շվագեր և Թոմաս Կոլեր |
Նկարահանման վայր | Ավստրիա |
Տևողություն | 108 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Die Wand (film) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատը (այլ կիրառումներ)
«Պատը» (գերմ.՝ Die Wand), 2012 թվականի ավստրիա-գերմանական ֆիլմ-դրամա ֆանտաստիկայի տարրերով, ժամանակակից ռոբինզոնադա՝ նկարահանված ռեժիսոր Յուլիան Պյոլսլերի կողմից։ Ֆիլմի սցենարն ստեղծվել է ավստրիացի գրող Մառլեն Հաուսհոֆերի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերում նկարահանվել է գերմանացի դերասանուհի Մարտինա Գադեկը։
Ֆիլմը նկարահանվել է Դախշտայն լեռներում (գերմ.՝ Dachsteingebirge), որ տեղակայված են Ալպերի ավստրիական հատվածում։ Նկարահանումն անցկացվել են 2011 թվականի փետրվարից մինչև 2012 թվականի հունվար մի քանի փուլերով (դրանով է բացատրվում ֆիլմի օպերատորների մեծ քանակը)[7]։
Ֆիլմն Ավստրիայի կողմից ներկայացվել է որպես «Օսկարի» առաջադրման թեկնածու որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[8], բայց այն չի ընդգրկվել ինը ֆիլմեր ներառող կարճ ցանկում[9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհին կին է, որի անունը չի նշվում ֆիլմի ընթացքում։ Գործողություններն սկսվում են գարնանը։ Ծեր ամուսինների (Հյուգո և Լուիզա) հետ նա գնում է ավստրիական լեռներում՝ մեկուսի մի վայրում գտնվող որսորդական տնակ։ Երեկոյան Հյուգոն ու Լուիզան գնում են զբոսնելու հարևան գյուղում, իսկ կինը պառկում է քնելու՝ չսպասելով նրանց վերադարձին։ Առավոտյան նա տեսնում է, որ իր ուղեկիցները չեն վերադարձել, և գնում է նրանց որոնելու։
Գյուղ հասնել նրան չի հաջողվում, որովհետև ճանապարհին նա բախվում է անտեսանելի թափանցիկ պատի, որը նրան բաժանում է արտաքին աշխարհից։ Այն հաղթահարելու բոլոր փորձերն անօգուտ են լինում։ Նա մնում է մենակ Լուխս շան և այլ ընտանի կենդանիների հետ։
Մենակության մեջ նա պայքարում է գոյությունը պահպանելու համար՝ ուտելիք հավաքելով իր և կենդանիների համար, աճեցնում է կարտոֆիլ, փայտ պահեստավորում։ Նա նույնիսկ ստիպված է լինում օգնել ծնող կովին։ Նրա գլխավոր ընկերն ու զրուցակիցը դառնում է շունը։ Անցնում են ամռան ամիսները, վրա է հասնում աշունը։ Սակայն գլխավոր փորձությունը դեռ առջևում է[7][10]։
Թղթի մնացորդների վրա նա սկսում է գրել իր պատմությունը[7][11].
Ֆիլմում արծարծվում են այն հոգեբանական խնդիրները, որոնք ի հայտ են գալիս այն մարդու մոտ, որը հանկարծակի հայտնվել է լիակատար մենակության մեջ, փաստացիորեն մենակ բնության դեմ։ Գործողությունների նկատմամբ հետաքրքրությունը պահվում է սյուժեի անսպասելի շրջադարձերով։ Դրանից բացի, այդ ամենը տեղի է ունենում ալպիական գեղեցիկ բնանկարների ֆոնին[12]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Մարտինա Գադեկ (Martina Gedeck) | կին (գլխավոր դեր) |
Կարլհայնց Հաքլ (Karlheinz Hackl) | Հյուգո |
Ուլրիկա Բայնփոլդ (Ulrike Beimpold) | Լուիզա |
Վոլֆգանգ Մարիա Բաուեր (Wolfgang Maria Bauer) | տղամարդ |
Յուլյա Գշնիտցեր (Julia Gschnitzer) | քարացած կին |
Հանս-Միխայել Ռեբերգ (Hans-Michael Rehberg) | քարացած տղամարդ |
Լուխս շան դերում նկարահանվել է ռեժիսոր Յուլիան Պյորլսլե��ի բավարական լեռնային բարակը, որն իրականում նույնպես կոչվել է Լուխս[7]։
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Գերմանիայում 2012 թվականի փետրվարի 12-ին՝ Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Գերմանիայում ֆիլմի վարձույթն սկսվել է 2012 թվականի հոկտեմբերի 11-ին։
ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունն սկսվել է 2013 թվականի մայիսի 31-ին։
Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2013 թվականի փետրվարի 27-ին՝ «Ավստրիայի նոր կինոն» փառատոնի ընթացքում, որն անցկացվել է Մոսկվայում 2013 թվականի փոտրվարի 27-ից մինչև մարտի 3-ը[12][13]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի էկումենյան ժյուրիի «Պանորամա» մրցանակ, Բեռլին, Գերմանիա, 2012 թվականի փետրվար[14][15].
- Deutscher Filmpreis ոսկե մրցանակ ձայնի լավագույն մոնտաժի համար, Գերմանիա, 2013[16].
- Romyverleihung 2013 մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Յուլիան Պյոսլեր), Վիեննա, Ավստրիա, 2013 թվականի ապրիլ[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.nytimes.com/2013/05/31/movies/the-wall-directed-by-julian-polsler.html?_r=0
- ↑ http://www.nytimes.com/2013/05/31/movies/the-wall-directed-by-julian-polsler.html
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1745686/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Alexandra Seitz. «Die Jetzt-Zeit-Frau» (գերմաներեն). Ray Filmmagazin — www.ray-magazin.at. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Scott Roxborough. «Oscars: Austria Goes to 'The Wall' for Foreign-Language Entry» (HTML) (անգլերեն). The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «9 Foreign Language Films Advance in Oscar Race» (HTML) (անգլերեն). www.oscars.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Ulrich Greiner. «Film "Die Wand": Zurück zur Natur» (HTML) (գերմաներեն). Die Zeit — www.zeit.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Марлен Хаусхофер Стена / перевод Елены Крепак. — Санкт-Петербург: Фантакт, 1994. — 285 с. — ISBN 978-5-85976-043-5
- ↑ 12,0 12,1 «Автор фильма "Стена" Юлиан Пельслер: "Индивидуализм – как дракон"» (HTML) (ռուսերեն). www.m24.ru. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Мастер-класс Юлиана Пельслера» (ռուսերեն). www.moscowfilmschool.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «62. Internationale Filmfestspiele Berlin — Die Preise» (PDF) (գերմաներեն). www.berlinale.de. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Die Wand: Regisseur Julian Roman Pölsler gewinnt den Preis der Ökumenischen Jury» (գերմաներեն). www.berlinale.de. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Deutsche Filmpreise von 1951 bis heute» (HTML) (գերմաներեն). www.deutsche-filmakademie.de. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ORF gratuliert den Romy-Preisträgern 2013» (գերմաներեն). kundendienst.orf.at. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Պատը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Հոդվածներ ու արձագանքներ «Պատը» ֆիլմի մասին, www.imdb.com
- Trapped by an Invisible Force, The New York Times — movies.nytimes.com
- Kino & Curriculum: Die Wand Արխիվացված 2019-11-18 Wayback Machine, www.film-kultur.de
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատը (ֆիլմ)» հոդվածին։ |
|