Vegas (հայերեն՝ Վեգաս), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Doja Cat-ի (Ամալա Ռթնա Զանդիլե Դլամինի) սինգլը, որը թողարկվել է որպես Բազա Լուրմանի ռեժիսորավորած «Էլվիս» ֆիլմի գլխավոր սաունդթրեք ալբոմի (Elvis: Original Motion Picture Soundtrack) առաջատար սինգլը[1]։ Թողարկումը կայացել է 2022 թվականի մայիսի 6-ին Kemosabe Records և RCA լեյբլներում։ Երգը պատրաստվել է Ռոջեթ Չահայեդի և Յեթի Բիթսի կողմից։ Այն ներառում է Շոնկա Դուկուրեի «Hound Dog» երգի ձայնագրության նմուշը, որը գրվել է Ջերի Լայբերի և Մայք Սթոլերի կողմից, որն առաջին անգամ ձայնագրվել է Big Mama Thornton-ի կողմից (ֆիլմում ունեցել է դերակատարում) 1952 թվականին և կատարել է Փրեսլին 1956 թվականին[2]։ Երգի պաշտոնական տեսահոլովակը թողարկվել է 2022 թվականի հունիսի 2-ին[3]։
«Consequence»-ից Քերիս Անդերսոնը կարծում է, որ Doja Cat-ը «կատարում է Լուրմանի խնդիրը»՝ «միավորելով պատմական բովանդակությունը ժամանակակից երաժշտության հետ»՝ այն անվանելով «Ain't Shit» և «Hound Dog»[6]: Uproxx-ից Վոնգո Ուկկոն նշել է, որ Դոջան «շատ ջանասիրաբար է ռեփ կարդում»[4]։
«Vegas» երգը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում ՝ դառնալով Դոջայի վեցերորդ սինգլը, որը հայտնվել է լավագույն տասնյակում։ Սա կանանց շրջանակում ռեկորդ է վերջին տասնամյակում, լավագույն 10 սինգլների ամենամեծ թվով նա առաջ է անցել Թեյլոր Սվիֆթից (նա ունի հինգ հորիզոնական 2020 թվականի սկզբից, թեև դա եղել է մինչ Midnights ալբոմի թողարկումը)։ Երգը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Mainstream Top 40 (Pop Airplay) հիթ-շքերթում, որտեղ երգը եղել է նրա վեցերորդ չարթփոփերը, առաջին հորիզոնականում փոխարինելով իր իսկ «I Like You (A Happier Song)» երգին[7]։
Նախքան երգի պաշտոնական թողարկումը, Դոջա Քեթը առաջին անգամ կատարել է «Vegas» երգը 2022 թվականին Քոուչելլա երաժշտության և արվեստի փառատոնի ժամանակ։ Նրան միացել է Շոնկա Դուկուրեն (Shonka Dukureh), որը կատարել է երգից իրեն տրամադրած հատվածը[8]։
Երգի տեսահոլովակը թողարկվել է 2022 թվականի հունիսի 2-ին։ Տեսահոլովակի ռեժիսորը Չայլդն է, իսկ Դուկուրեն հանդես է գալիս «Էլվիս» ֆիլմի Մեծ Մայրիկ Թորնթոն կերպարում[3]։
↑«Top 10 din 100 cele mai difuzate piese pentru saptamana 36» [Top 10 out of the 100 most-broadcast songs for the week 36] (Romanian). Uniunea Producătorilor de Fonograme din România. 2022 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)