Jump to content

Q.E.D.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:50, 23 Սեպտեմբերի 2023 տարբերակ, Սահակ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Q.E.D.՝ լատիներեն quod erat demonstrandum արտահայտության հապավումն է, ունի «ինչը և պետք է ապացուցվեր» իմաստը։ Գործածվում է թեորեմների մաթեմատիկական ապացույցը նշելու համար։

Ավելի հին ծագում ունեցող հունարեն ὅπερ ἔδει δεῖξαι (հապավում՝ ΟΕΔ) արտահայտության թարգմանված ձևն է։ Գործածել են հին հունական մաթեմատիկոսներ Էվկլիդեսը[1] և Արքիմեդը։

Վերածննդի դարաշրջանում իմաստասերներն օգտնվում էին լատիներենից և Q.E.D. արտահայտությունը հաճախ էին գործածում ապացույցներն ավարտելիս։ Q.E.D.-ի ամենահայտնի գործածությունը եղել է Բենեդիկտ Սպինոզայի «Վարվելաձևերում»։

Գործածությունն այլ լեզուներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Q.E.D. հապավման տեսքով արտահայտությունը լատիներենից բացի գործածվում է նաև անգլերենում և գերմաներենում։

Անգլերենում երբեմն գրվում է "Հինգ W-երի" տեսքով, W.W.W.W.W., որը "Which Was What We Wanted" արտահայտության հապավումն է։

Հայերենում ունի Ի.Պ.Ա. տեսքը (տե'ս նաև՝ անգլերեն հոդվածում

Մյուս լեզուները նույնպես ունեն իրենց վարկածները։ Դրանցից մի քանիսն են՝

եբրայերեն՝ מ.ש.ל. מה שצריך להוכיח
հունգարերեն՝ ezt kellett bizonyítani E.K.B.
ռուսերեն՝ Что и требовалось доказать Ч.Т.Д.
վրացերեն՝ რისი დამტკიცებაც გვსურდა რ.დ.გ
ֆիններեն՝ mikä oli todistettava M.O.T.
ֆրանսերեն՝ ce qu'il fallait démontrer C.Q.F.D.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Elements 2.5 by Euclid (ed. J. L. Heiberg), retrieved 16 July 2005

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]