Jump to content

«Կախարդուհին (հեքիաթ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն}}
'''Կախարդուհին''' ({{lang-fr|Le magicien}}), ֆրանսիացի գրող [[Շառլ Պերո]]յի մշակած հեքիաթներից։ Այն մտնում է «Իմ սագ մայրիկի հեքիաթները» ժողովածուի մեջ։ Ժողովածուն այդպես է կոչվել, քանի որ հեքիաթները գրվել են սագի փետուրով։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից, որոնց մեջ են մտնում նաև «[[Կարմիր գլխարկ]]», «[[Կոշկավոր կատուն]]», «[[Մոխրոտիկը]]» և այլ հեքիաթներ։ Ինչպես մյուս հեքիաթներում, «Կախարդուհին» հեքիաթի սյուժեն վերցված է ժողովրդական ստեղծագործություններից։
'''Կախարդուհին''' ({{lang-fr|Le magicien}}), ֆրանսիացի գրող [[Շառլ Պերո]]յի մշակած հեքիաթներից։ Այն մտնում է «Իմ սագ մայրիկի հեքիաթները» ժողովածուի մեջ։ Ժողովածուն այդպես է կոչվել, քանի որ հեքիաթները գրվել են սագի փետուրով։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից, որոնց մեջ են մտնում նաև «[[Կարմիր գլխարկ]]», «[[Կոշկավոր կատուն]]», «[[Մոխրոտիկը]]» և այլ հեքիաթներ։ Ինչպես մյուս հեքիաթներում, «Կախարդուհին» հեքիաթի սյուժեն վերցված է ժողովրդական ստեղծագործություններից։



Ընթացիկ տարբերակը 12:00, 22 Դեկտեմբերի 2023-ի դրությամբ

Կախարդուհին
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՇառլ Պեռո
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1697
 Diamonds and toads

Կախարդուհին (ֆր.՝ Le magicien), ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի մշակած հեքիաթներից։ Այն մտնում է «Իմ սագ մայրիկի հեքիաթները» ժողովածուի մեջ։ Ժողովածուն այդպես է կոչվել, քանի որ հեքիաթները գրվել են սագի փետուրով։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից, որոնց մեջ են մտնում նաև «Կարմիր գլխարկ», «Կոշկավոր կատուն», «Մոխրոտիկը» և այլ հեքիաթներ։ Ինչպես մյուս հեքիաթներում, «Կախարդուհին» հեքիաթի սյուժեն վերցված է ժողովրդական ստեղծագործություններից։

Հեքիաթը պատմում է մի գոռոզ ու չար կնոջ մասին[1]։ Նա ունենում է 2 աղջիկ. մեծը թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքինով նման էր մորը, իսկ փոքրը նման էր։ Մայրը մեծ աղջկան շատ-շատ էր սիրում,, իսկ փոքրին ստիպում էր աշխատել ծառայի նման։ Մի օր մայրը աղջկան ուղարկում է ջրհորից ջուր բերելու։ Աղջիկը հանդիպում է մի աղքատ կնոջ, որը ջուր էր ուզում։ Իրականում նա կախարդուհի էր։ Երբ աղջիկը նրան ջուր է տալիս, կախարդը ասում է, որ ամեն անգամ, երբ նա խոսի, նրա բերանից մարգարիտներ կթափվեն։ Աղջիկը գնում է տուն և երբ սկսում է խոսել մոր հետ, նրա բերանից մարգարիտներ և այլ թանկարժեք քարեր են թափվում։ Մայրը մեծ աղջկան ուղարկում է ջուր բերելու, նա էլ ճանապարհին հանդիպում է մի գեղեցկուհու։ Այդ գեղեցկուհին նույն պառավ կախարդն է լինում։ Աղջիկը կախարդին կոպտում է և ջուր չի տալիս, իսկ կախարդը ասում է նրան, որ ինքը չար է, և ամեն անգամ խոսելիս նրա բերանից դոդոշներ, օձեր կթափվեն։ Երբ աղջիկը հասնում է տուն և խոսում է մոր հետ, նրա բերանից դոդոշներ ու օձեր են թափվում։ Մայրը փորձում է փոքր աղջկան ծեծել, բայց նա փախել էր անտառ։ Այնտեղ նրան հանդիպում է մի արքայազն։ Աղջիկը նրան պատմում է ամբողջ եղելությունը և նրա բերանից մարգարիտներ և այլ թանկարժեք քարեր են թափվում։ Արքայազնը սիրահարվում է և նրան տանում է պալատ, այնտեղ ամուսնանում է արքայազնի հետ։ Իսկ մեծ աղջիկը տառապում է օձերի և դոդոշների ձեռքը[2]։

  • Մայր
  • Հայր
  • Մեծ աղջիկ
  • Փոքր աղջիկ
  • Կախարդ
  • Արքայազն

Բարոյախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես իր այլ հեքիաթներում, այստեղ ևս Պերոն ավանդական հեքիաթին հակադրել է «գովաբանական և ուսուցողական բովանդակությամբ» ժողովրդական հեքիաթը (նույնը հանդիպում ենք նաև «Կարմիր գլխարկ», «Փուփուշիկ Ռիքեն», «Մատնաչափիկը» հեքիաթներում)։ «Կախարդուհին» հեքիաթում հանդիպում ենք և՛ հեքիաթային են, և՛ իրական հերոսների[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Յոթ հեքաթ, հեքիաթների ժողովածու, Երևան, 2005
  2. Նույն տեղում, էջ 35
  3. Շառլ Պերո. Կախարդուհին