Tecmo, ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 1967 թվականին։ 2009 թվականին ընկերությունը միավորվեց Koei կազմակերպության հետ, ձևավորելով՝ Tecmo Koei հոլդինգ, և սկսեց խաղեր թողարկել այդ անվան տակ, մինչև 2010 թվականը, որից հետո նորից դարձավ անկախ ընկերություն։ Ներկա պահին ընկերությունը հայտնի է այնպիսի խաղաշարերով, ինչպիսիք են՝ Star Force, Dead or Alive, Ninja Gaiden, Deception, Monster Rancher, Rygar, Tecmo Bowl, Fatal Frame, Tōkidenshō Angel Eyes և Gallop Racer։ Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Տոկիո քաղաքում[1], ինչպես նաև ունի գրասենյակ Տորրանս քաղաքում[2]։

Tecmo
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված էհուլիսի 31, 1967
ՎայրՏիյոդա, Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունKoei Tecmo Holdings?
ՍեփականատերKoei Tecmo Holdings?
Կայքtecmo.co.jp
 Tecmo Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1967 թվականի հուլիսի 31-ին, հաշվարկող սարքեր մշակողի կողմից, երկու տարի անց սկսեց վաճառել սեփական արտադրության զվարճանքի ապրանքներ[3]։ 1981 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվեց դուստր ընկերությունը, որը կրում էր U.S. Tehkan անվանումը, մեկ ամիս անց Ճապոնիայում թողարկվեց խաղային սարք Tehkan անունով։ Այն իրենից ներկայացնում էր Pleiads խաղը, որը տարածվում էր ԱՄՆ-ում Centuri ընկերության կողմից։ Ավելի ուշ լույս տեսան դասական խաղեր՝ Bomb Jack և Tehkan World Cup։ 1986 թվականի հունվարի 8-ին ընկերությունը պաշտոապես փոխարինեց անվանումը դառանալով՝ Tecmo։

2008 թվականի հունիսին ընկերության ֆինանսական վճակը կտրուկ ծանրացավ, որի համար պատճառ հանդիսացավ խաղեր դիզայներ Թոմոնոբու Իտագակի հետ ունեցած դատական պարզաբանութուն��եր, ով նաև դուստր ստուդիայի՝ Team Ninja ղեկավարներ։ Հեղինակային իրավունքների խախտման և հոգեբանական վնասներ հասցնելու մեղադրանքով ընկերությունը աշխատակցին վճարեց 145 միլլիոն իյեն[4]։ Նույն մեղադրանքով դատական գործեր բացեցին նաև այլ աշխատակիցներ, որի արդյունքում ընկերությունը կանգնեց սնանկացման եզրին[5]։ Օգոստոսի 29-ին Square Enix ցանկություն հայտնեց գնել ընկերության բաժնետոմսերի 30%-ը 22,3 միլլիարդ իյենով[6]։ Սակայն սեպտեմբերի 4-ին ընկերությունը մերժեց այս առաջարկը[7]։ Դրա փոխարեն Tecmo-ն որոշեց միավորվել Koei ընկերության հետ[8], միավորման գործընթացը տևեց ավելի քան կես տարի, և միայն 2009 թվականի ապրիլի 1-ին հայտնվեց Tecmo Koei հոլդինգը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "主要営業所." Tecmo. February 20, 2002. Retrieved on October 18, 2010. "本社 東京都千代田区九段北4丁目1番34号 03-3222-7645."
  2. "Contact Արխիվացված 2011-07-05 Wayback Machine." Tecmo. Retrieved on October 18, 2010. "Tecmo, Inc. 21213-B Hawthorne Boulevard Torrance, CA 90503."
  3. (October 2002). "Ninja Beach Party". Official Xbox Magazine (11): 52.
  4. Brian Ashcraft. (2 июня 2008). «Itagaki Leaving Tecmo, Suing Tecmo» (անգլերեն). Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.
  5. Emma Boyes. (17 июня 2008-06-17). «Report: More staff sue Tecmo» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  6. Tor Thorsen. (29 августа 2008). «Report: Square Enix makes $200M Tecmo bid» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  7. Brian Ashcraft. (4 сентября 2008). «Report: Tecmo Rejects Square Enix's Takeover Offer» (անգլերեն). Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 4-ին.
  8. Brian Ashcraft. (4 сентября 2008). «Report: Tecmo And Koei In Talks To Merge» (անգլերեն). Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 4-ին.